Երևան
12 °C
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Հայկ Հակոբյանը, սպանության նախորդ օրը՝ հունվարի 6-ին, ծեծի է ենթարկել Մեխակ Հարությունյանին: Նման տեղեկություն մեր աղբյուրների փոխանցմամբ իրավապահներին հայտնել է ինքը՝ Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանը:
Ըստ այդմ՝ նա նշել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում`իրավական գնահատականների հետ համաձայն չլինելու պատճառով, սակայն ընդունել է, որ Հայկ Հակոբյանը սպանվել է իր կողմից արձակած կրակոցներից: Մեր տեղեկություններով, նա նաեւ հայտնել է, որ Հակոբյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, իրադրությունն է այդպես զարգացել: Տուժողն ու մեղադրյալը տեւական ժամանակ լարված փոխհարաբերություններ են ունեցել. ըստ մեղադրյալի՝ Հայկ Հակոբյանը պարբերաբար վիրավորել է իրեն, հայհոյել:
Մեխակ Հարությունյանի շահերը պաշտպանում է Ինեսսա Պետրոսյանը: Վերջինս մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելուց հետո միջնորդել է քննիչին, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով իր պաշտպանյալին «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Նա կալանավորվել է 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում:
Նորատուսցի Ալիկը պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հենց այդ պատճառով էլ պաշտպանը միջնորդել է, որպեսզի Մեխակ Հարությունյանին այդ ՔԿՀ չտեղափոխեն, այլ տեղափոխեն «Երեւան-Կենտրոն»: Պաշտպանի միջնորդությունը մասամբ է բավարարվել. Մեխակ Հարությունյանը ո՛չ «Երեւան-Կենտրոն» ո՛չ էլ «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել. նա պահվում է այլ քրեակատարողական հիմնարկում, որն առայժմ գաղտնի է պահվում՝ կրկին անվտանգության նկատառումներից ելնելով:
Մեխակ Հարությունյանին նախօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը, կրելը կամ փոխադրելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Ամենայն հավանականությամբ, կալանքի որոշումը պաշտպանական կողմը չի բողոքարկի:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի փոխմարզպետի որդին սպանվել է հունվարի 7-ին, Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT