Կաթի փոշու գործը հասավ դատարան. պատգամավորը դատի է տվել «Գյումրեցու ոգուն»

«Հայկական վերածնունդ» կուսակցության (նախկին ՕԵԿ) անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դատական հայց է ներկայացրել «Գյումրեցու ոգի» կուսակցության դեմ, որի ղեկավարը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախկին խորհրդարական Սահակ Սահրադյանն է:

Հունվարի 24-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության  դատարանում, դատավոր` Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հովհաննես Մարգարյանն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության դատական առաջին նիստը:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացուցիչները armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ դատական հայց է ներկայացվել «Գյումրեցու ոգի» կուսակցության դեմ` 2016 թվականի սեպտեմբերի 30-ին Գյումրու տեղական երեք հեռուստաընկերություններով «Ճանաչիր» վերնագրով տեսանյութը հեռարձակելու համար:

«2016 թվականի սեպտեմբերին Գյումրու երեք տեղական հեռուստաընկերություններով հեռարձակվել է «Ճանաչիր» վերնագրով տեսանյութ: Հայցվոր կողմը գտնում է, որ այդ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորանքի եւ զրպարտության տարրեր»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանի փաստաբան՝ Օհան Գեւորգյանը:

Հայցի պահանջը զրպարտությունը հերքելու, փոխհատուցում վճարելու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու մասին է:

«Հայցադիմումով պահանջում ենք 2 մլն դրամ: Դատարան ենք հրավիրելու նաեւ այն երեք հեռուստաընկերություններին, որոնք հեռարձակել են այդ տեսանյութը: Նրանք պետք է պարզաբանեն, քանի որ օրենք են շրջանցել»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց մյուս փաստաբան Ալբերտ Դերձյանը:

Հիշեցնենք, որ նշյալ տեսանյութում Հովհաննես Մարգարյանին է վերագրվել կաթի փոշի գողանալը: Տեսանյութում ասվում է, որ այդ փոշին Գյումրի է բերվել որպես հումանիտար օգնություն՝ 88-ի երկրաշարժից հետո:

Առաջին դատական նիստը հետաձգվեց, քանի որ «Գյումրեցու ոգի» կուսակցության 10 փաստաբանները դատական նիստին չէին ներկայացել: Նրանք դատական նիստից մի քանի ժամ առաջ  միջնորդություն են ներկայացրել` գործին ծանոթանալու համար:

Armtimes.com-ը թեմայի շուրջ զրուցեց նաեւ Սահակ Սահրադյանի հետ: Մեր այն հարցին, թե 10 փաստաբանի անհրաժեշտություն իսկապես կա՞, Սահրադյանը նշեց.

«Կխնդրեմ խոսեք փաստաբանների հետ: Փաստաբանների քանակը ուղիղ կապ ունի իրավական պաշտպանության որակի հետ, մասնագետների հետ ենք խորհրդակցել: Նիստերի ներկա կլինեմ, եթե ժամանակս թույլ տա»,- նշեց նա:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին:

Նարեկ Կիրակոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5667 դիտում

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն