Կաինան վստահ է, որ «Շիրակում» իր հետ այնպես չեն վարվի, ինչպես «Արարատում»

27/01/2017 schedule19:59

«Արարատի» նախկին կիսապաշտպան Ումարու Կաինան մեկամսյա ձմեռային արձակուրդից հետո արդեն մի քանի շաբաթ է, ինչ մարզվում է «Շիրակի» կազմում: Նա Գյումրու թիմին միացել է դեռ նախորդ տարվա հոկտեմբերի վերջին, երբ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ լեգենդար Արկադի Անդրեասյանը նրան ու հարձակվող Կիրիան Նվաբուեզեին հեռացրեց թիմից՝ վճարելով միայն նրանց աշխատավարձերի կեսը: Armtimes.com-ի հետ զրույցում Կաինան նշեց, որ վստահ է, որ «Շիրակում» ամեն ինչ այլ կլինի, եւ ինքը նման խնդիրների առջեւ չի կանգնի:

«Ես մեծ հաճույքով պայմանագիր կկնքեմ «Շիրակի» հետ, քանի որ այս ակումբում չկան այնպիսի բաներ, ինչպիսին «Արարատում»,- ասաց նա:

Կաինան «Շիրակում» խաղալու ցանկություն է հայտնել 2 պատճառով: Նախ գյումրեցիները միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը. կարող են նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը, ինչը Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն կտա: Երկրորդ, այստեղ է աշխատում նախորդ տարվա լավագույն մարզիչ ճանաչված Վարդան Բիչախչյանը:

««Շիրակն» այս պահին առաջինն է, եւ հնարավոր է՝ խաղա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերում: Ես եւ իմ գործակալը մտածեցինք, որ այստեղ խաղալը հիանալի հնարավորություն է, որը չպետք է ձեռքից բաց թողնել: Ունեի այլ առաջարկներ, սակայն ցանկացա մնալ, քանի որ «Շիրակում» հանդես գալով ամռանն ավելի լավ առաջարկներ կունենամ: Բացի այդ՝ Բիչախչյանը տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել: Կարծում եմ՝ նրա հետ ես հիանալի մրցաշրջան կանցկացնեմ: Նա բացատրել է՝ ինչ է ուզում ինձանից, եւ ես միայն պետք է աշխատեմ ու ապացուցեմ նրան, որ ճիշտ ընտրություն է կատարել: Կարծում եմ՝ լավ հանդես կգամ, որովհետեւ մարզիչը գիտի՝ ինչպես օգտագործել ինձ»,- ասաց նա:

Կաինան մրցաշրջանի մնացած հատվածում կենտրոնանալու է միայն իր ելույթների եւ թիմի հաջողությունների վրա: Նա չի պատրաստվում որեւէ բան ցույց տալ նախկին թիմին՝ «Արարատին», եւ Արկադի Անդրեասյանին:

«Նրան կամ ակումբին ապացուցելու ոչինչ չունեմ: Ինձ համար նա մարզիչ չէ, նա արժանի չէ այդ դերին: Ես իմ ելույթներով որեւէ բան պետք է փորձեմ ապացուցել միայն «Շիրակի մարզչի, քանի որ նա արժանի է»,- ասաց նա:

Կաինայի պես «Շիրակում» է մարզվում եւ ցանկանում է թիմի հետ պայմանագիր կնքել նաեւ Կիրիան Նվաբուեզեն: Այս օրերին «Շիրակն» ուսումնամարզական հավաք է անցկացնում նախապատրաստվելով մրցաշրջանի գարնանային հատվածին:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում գյումրեցիներն առաջինն են 34 միավորով եւ 4 միավորով գերազանցում են 2-րդ տեղում ընթացող գործող չեմպիոն «Ալաշկերտին»: 3-րդը «Փյունիկն» է 27 միավորով: «Գանձասար-Կապանը» նույնպես 27 միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է «Փյունիկին» եւ 4-րդն է: Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Շիրակը» պայքարելու է «Գանձասար-Կապանի» դեմ:

Տպել
1181 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը