«Արարատը» խաբեց ֆուտբոլիստներին. ղեկավարությունը հարկերից խուսափելու մեխանիզմ ունի

28/10/2016 schedule12:29

«Արարատ» ֆուտբոլային ակումբին հաջողվեց թիմի 2 ֆուտբոլիստին չվճարել նրանց հասանելիք աշխատավարձը: Մեր տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը, ի դեմս գործադիր տնօրեն Արթուր Մինասյանի, Ումարու Կաինային եւ Կիրիան Նվաբուեզեին համոզել է 6000 ԱՄՆ դոլարի փոխարեն վերցնել 3000 դոլար ու հեռանալ:

Պայմանագիր կնքելիս ակումբի ղեկավարությունը կամերունցի Կաինային եւ ամերիկացի Նվաբուեզեին խոստացել է վճարել ամսական 1500 դոլար, սակայն նրանք 4 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում: 2016-2017 մրցաշրջանի սկզբում՝ այն բանից հետո, երբ թիմը գլխավորել է լեգենդար Արկադի Անդրեասյանը, նրանց ու մի քանի այլ ֆուտբոլիստների պարտադրել է համաձայնվել խաղալ 600 դոլարով եւ ասել, որ ովքեր դեմ են, կարող են հեռանալ:

Կաինան ու Նվաբուեզեն որոշել են հեռանալ, իսկ ակումբի ղեկավարությունը՝ օգտվել ստեղծված իրավիճակից եւ չվճարել նրանց հասանելիք գումարը: Բանն այն է, որ այս իրավիճակում Կաինային ու Նվաբուեզեին այլ բան չէր էլ մնում անել, քան ընդունել «Արարատի» ղեկավարության առաջարկը՝ վերցնել գումարի կեսը, քանի որ ակումբի ղեկավարությունը խարդախության մեխանիզմ ունի: Ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելիս ղեկավարները համոզում են, որ ավելի ճիշտ կլինի պայմանագրում գրել քիչ գումար, Հայաստանի Հանրապետությանը քիչ հարկեր վճարելու համար, իսկ բանավոր խաղացողների հետ պայմանավորվում է վճարել ավելի շատ: Մասնավորապես, Կաինայի ու Նվաբուեզեի դեպքում նրանց պայմանագրում նշված է 160 դոլարի համարժեք դրամ, իսկ բանավոր պայմանավորվել են, որ նրանք կստանան 1500-ական դոլար:

Հաշվի առնելով ստեղծված պայմանները՝ այս 2 ֆուտբոլիստը երկար չէին կարող մնալ Հայաստանում: Նրանք ուշ թե շուտ պետք է ընդունեին ակումբի ղեկավարության ցանկացած առաջարկ, քանի որ նրանց աշխատավարձ չեն վճարում, նրանք չունեն իրենց բնակարանը, Արկադի Անդրեասյանը, խախտելով ՖԻՖԱ-ի օրենքները, թույլ չի տալիս մարզվել թիմի հետ, նա նաեւ թույլ չի տալիս նրանց սնվել ակումբի սեփականատերերին պատկանող «Արարատ Հոլ» ռեստորանում:

Լուսանկարում ձախից՝ Ումարու Կաինա, Կիրիան Նվաբուեզե

Նմանատիպ իրավիճակում են նաեւ մի քանի այլ ֆուտբոլիստներ: Նույն պատճառով՝ Անդրեասյանի առաջարկած ցածր աշխատավարձը մերժելու պատճառով, նրա կողմից թիմից հեռացվել են նաեւ պաշտպաններ Սուլեյման Կոնեն (Կոտ դ’Իվուար), Նորայր Գրիգորյանը, Գորիկ Խաչատրյանը, Վահե Մարտիրոսյանը եւ հարձակվող Գեւորգ Նռանյանը:

Ավելի վաղ, armtimes.com-ի հետ զրույցում Արթուր Մինասյանը վստահեցրել էր, որ իրենք չեն նեղացնի իրենց ֆուտբոլիստներին:

Մեր տեղեկություններով՝ ակումբում այս իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ թիմը գլխավորել է Արկադի Անդրեասյանը: Մինչեւ այդ աշխատավարձի հետ կապված նման խնդիրներ ֆուտբոլիստները չեն ունեցել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2801 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս