Անդրեասյանն «Արարատի» որոշ ֆուտբոլիստների ազատել է եւ աշխատավարձները չի վճարում

24/10/2016 schedule12:54

«Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը որոշ ֆուտբոլիստների հեռացրել է թիմից եւ հրաժարվում է ամբողջությամբ վճարել նրանց վերջին 4 ամսվա աշխատավարձը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց թիմի արդեն նախկին կիսապաշտպան կամերունցի Ումարու Կաինան: Նա նշեց, որ Անդրեասյանն իրենց առաջարկել է շարունակել խաղալ ավելի ցածր աշխատավարձով, սակայն իրենք մերժել են:

«Ես պայմանագիր եմ կնքել ամսական 1500 դոլար աշխատավարձով, ինչպես Կիրիանը (խմբ. Կիրիան Նվաբուեզե, ԱՄՆ): Թիմը նոր մարզիչ ունի՝ Արկադի Անդրեասյանը: Երբ նա գլխավորեց թիմը, ասաց, որ ամեն ինչ ինքն է որոշելու, այդ պահից իրավիճակը սկսեց վատանալ: Նա մեզ արդեն 4 ամսվա աշխատավարձ չի վճարել: Մեր հիմնական խնդիրն այն է, որ ակումբը 4 ամսվա համար մեզ, ընդհանուր առմամբ, 6 հազար դոլար է պարտք, սակայն նա (խմբ. նկատի ունի Անդրեասյանին) ցանկանում է յուրաքանչյուր ամսվա համար վճարել 600 դոլար, այսինքն՝ ընդհանուր 2400 դոլար», - ասաց նա:

«Արարատ 73»-ի լեգենդ Արկադի Անդրեասյանը զգուշացրել է, որ եթե նրանք՝ Ումարու Կաինան եւ Կիրիան Նվաբուեզեն, չեն ցանկանում նոր սահմանված աշխատավարձով խաղալ, ապա կարող են հեռանալ իրենց երկիր: Նրանք էլ որոշել են հեռանալ, սակայն դեռեւս չեն կարողացել ստանալ իրենց պայմանագրով նախատեսված աշխատավարձը: Անդրեասյանի հետ կոնֆլիկտն այսքանով չի սահմանափակվել: Նա մի շարք արգելքներ է դրել ֆուտբոլիստների առջեւ:    

«Նա չի ցանկանում, որ մենք մարզվենք կամ անգամ մոտ գնանք մարզաբազային: ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ մարզիչը չի կարող արգելել ֆուտբոլիստին մարզվել, քանի դեռ նա գործող պայմանագիր ունի ակումբի հետ: Արդեն 10 օր է, ինչ չենք մարզվել: Նա նաեւ որոշել է, որ մենք չենք կարող սնվել այն ռեստորանում (խմբ. «Արարատի» սեփականատերերին պատկանող «Արարատ Հոլ» ռեստորանը), որտեղ «Արարատի» մյուս խաղացողներն են սնվում, եւ ամենավատն այն է, որ նա ցանկանում է, որ դուրս գանք Կոմիտասում գտնվող բնակարանից, որտեղ ապրում ենք: Մենք մեր բոլոր փաստաթղթերով դիմել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որպեսզի Արմեն Մինասյանն (խմբ. ՀՖՖ առաջին փոխնախագահ/գործադիր տնօրեն) ուսումնասիրի դրանք», - պատմեց նա՝ ավելացնելով, որ 5-րդ ամիսն է ընթանում, ինչ իրենք աշխատավարձ չեն ստանում:

Ըստ ֆուտբոլիստի՝ ակումբի գործադիր տնօրեն Արթուր Մինասյանը ֆուտբոլիստներին չի օգնել: Խաղացողները փորձել են խոսել նրա հետ, սակայն նա հրաժարվել է զբաղվել խնդրով:

«Ես իսկապես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում այդ երկուսի միջեւ: Երբ ես մոտենում եմ Արթուր Մինասհանին, նա ասում է, որ մարզչին մոտենամ, որովհետեւ նա է որոշում ամեն ինչ», - ասաց Կաինան՝ հավելելով, որ իրենց գործակալն անընդհատ փորձում է կապնվել ակումբի ղեկավարության հետ, սակայն նրանք անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Լրատվամիջոցների հետ խոսելիս Անդրեասյանը չի հաստատում, որ ֆինանսական հարցերով ինքն է զբաղվում: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (1:2) նա վստահեցրեց, որ չգիտի՝ թե ինչ է կատարվում:

«Այդ հարցին չեմ տիրապետում: Եկել եմ, ժամանակին փողերը տալիս են, մի փոքր ուշացրել են: Ինչ-որ եղել է, ես տեղյակ չեմ: Ասում են, որ ֆուտբոլիստները չեն ստացել աշխատավարձեր... չգիտեմ»,- ասաց նա:

Մեր տեղեկություններով՝ Ումարու Կաինան եւ Կիրիան Նվաբուեզեն միակը չեն, որ նման խնդիր ունեն Արկադի Անդրեասյանի հետ: Նույն պատճառով թիմից հեռացվել են պաշտպաններ Սուլեյման Կոնեն (Կոտ դ’Իվուար), Նորայր Գրիգորյանը, Գորիկ Խաչատրյանը, Վահե Մարտիրոսյանը եւ հարձակվող Գեւորգ Նռանյանը, եւ հենց այդ պատճառով է, որ նրանք նույնպես չեն մասնակցում «Արարատի» խաղերին: Սակայն Անդրեասյանն այլ բան է նշում: Լեգեոներներին՝ սեւամորթ ֆուտբոլիստներին, ազատելու վերաբերյալ նա ասում է, որ նրանք չեն համապատասխանում թիմին, եւ ընդհանրապես այլեւս չի պատրաստվում սեւամորթ ֆուտբոլիստների ձեռք բերել:

«Սեւերին հաստատ չենք բերի, բայց բրազիլացիներին՝ հնարավոր է՝ բերենք: Սեւերը բրազիլացի ֆուտբոլիստների պես ֆուտբոլային չեն: Սեւերը վազում են, բայց բրազիլացիները՝ խաղում: Ֆիզիկապես լավ բրազիլացին սեւերից ուժեղ է», - ասաց նա ասուլիսի ընթացքում:

«Ալաշկերտի» դեմ խաղում Գորիկ Խաչատրյանի եւ Վահե Մարտիրոսյանի բացակայությանը նա նույնպես անդրադարձավ: «Երեւի մեծացել են, դրանից է», - ասաց նա՝ ավելացնելով, որ նրանց այլեւս «Արարատի» կազմում չենք տեսնի:

Մեր տեղեկություններով՝ «Արարատում» խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ թիմը գլխավորել է Արկադի Անդրեասյանը: Մինչեւ այդ ֆուտբոլիստներն ակումբի հետ որեւէ խնդիր եւ, հատկապես, աշխատավարձի հարցով չեն ունեցել: Կաինան նշեց, որ նրա գալով լարվել է նաեւ հանդերձարանի մթնոլորտը:

«Նա չի կարողանում ղեկավարել խաղացողներին: Նա մարդկանց շատ վատ է վերաբերվում: Նա թույլ չի տալիս, որ մարզման ժամանակ ջուր խմենք, նույնիսկ աշխատանքից հեռացրել է այն բժշկին, որն առաջարկել էր, որ ամռան տապին ջուր խմենք: Նա ռասիստ է, մարզումների ժամանակ մեզ վատ բաներ է ասում, որը թարգմանիչը նույնիսկ չի ցանկանում թարգմանել»,- պատմեց Կաինան:

Արկադի Անդրեասյանն «Արարատը» գլխավորել է 2016-2017 մրցաշրջանի սկզբում: Նրա գլխավորությամբ թիմը 10 խաղում ընդամենը 1 հաղթանակ է տոնել, 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի, եւս 8 խաղում թիմը պարտվել է: «Արարատը» խփել է 4 գոլ եւ բաց թողել 16-ը: 4 միավորով արարատցիները եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5908 դիտում

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը

Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից

Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ

Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար

Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով

Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ

Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն

Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել

Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել

Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ

Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ

Ծառուկյան Գագիկի մուսկուլներին մի նայեք, փոքրիկ երեխա է, որը պապայի կարիք ունի. վարչապետ

ՊԵԿ-ը բացահայտել է 956,400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր. տեսանյութ

Սևանի սազանը շատ համով է, տիղմի համ չի գալիս, իսկ բացատրությունը պարզ է՝ Սևանը մաքուր է. Փաշինյան

Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են գրանցվել

Կարապետ Գուլոյանը խախտումներով օտարել է ավելի քան 60 հողատարածք. Ռոսիա փողոցի հողամասը վերադարձվել է համայնքին

Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին. Չախոյան

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

Պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

Լույսերի տաճար․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը