Նորածնի մահվան մեջ մեղադրվող բժիշկը պատրաստվում է օրերս վերադառնալ աշխատանքի

07/02/2017 schedule19:48

«Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ Նշան Գեւորգյանը, ում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հունվարի 28-ին մահացած նորածնի հարազատները մեղադրում են երեխայի մահվան մեջ, փետրվարի 13-ին պատրաստվում է վերադառնալ աշխատանքի: Այս մասին նա հայտնեց Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում՝ հավելելով, որ հակառակ բոլոր խոչընդոտների՝ իր վերադարձն անխուսափելի է:

Նշան Գեւորգյանը տեղեկացրեց, որ այս պահին էլ շարունակում է բուժում ստանալ Հանրապետական հիվանդանոցում եւ բուժման կուրսն ավարտելուն պես կշտապի հարազատ բուժհաստատություն՝ շարունակելու մասնագիտական գործունեությունը:

Դիտարկմանը, որ բժշկական կենտրոնի տնօրինությունն իրեն աշխատանքից ազատելու հիմքեր է նախապատրաստում՝ պատճառաբանելով առանց զգուշացնելու աշխատանքից բացակայությունները, բժիշկը նկատեց՝ ինքը տնօրենից ավելի շուտ կազատվի:

«Թող փորձեն ազատել, ի՞նչ ասեմ: Երեխայի մահվան գործում ինձ ընդհանրապես մեղավոր չեմ համարում: Մահվան հետ ես ոչ մի կապ չունեմ, հակառակը՝ օգնել եմ: Երեխային ողջ հանել, տվել եմ մանկաբույժներին: Ուղղակի ղեկավարությունն իմ հետ չունի, տնօրենն աժիոտաժ է ստեղծում: Բայց ինքն ինձնից չի կարող ազատվել, ես իրենից ավելի շուտ կազատվեմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հավելելով, որ եթե իր հեռացումը հիմնավորվի, ինքը բողոքելու առիթ չի ունենա:

Նշան Գեւորգյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է հիվանդին տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնել՝ հիմնավորելու իր բացակայությունները:

Մանկաբարձ-գինեոլոգը նկատեց, որ թեեւ վերջին դեպքի շուրջ բարձրացած աղմուկը զգալի վնասել է իր հեղինակությանը, սակայն իրեն վստահող հղիները կանտեսեն այս ամենը եւ կշարունակեն հերթագրված մնալ իր հաշվեկշռում: «Իմ հեղինակության հետ են խաղում, բայց ժողովուրդը գիտի՝ ով ով է, ինչով է ապրում, ինչ է անում, ինչի համար է հիվանդանոցի տարածքում: Ժողովուրդը լավ գիտի»,- ասաց բժիշկը:

Նշան Գեւորգյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք հարուցված գործի շրջանակներում ինքը հարցաքննության կանչվել է: Պարզվեց՝ ոչ, սակայն, եթե անհրաժեշտություն լինի, հարցաքննությունից չի խուսափի: «Ես հիվանդանոցում պառկած եմ, ի՞նչ հարցաքննություն, բայց որ կանչեն, անպայման կգնամ»,- ասաց նա՝ շեշտելով, որ անազատության մեջ հայտնվելու մտավախություն չունի, քանի որ նորածնի մահվան մեջ իրեն մեղավոր չի համարում:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ Նշան Գեւորգյանը դեռեւս զբաղեցնում էր «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտոնը, մեղադրվել է ծննդկանի հարազատից կաշառք պահանջելու մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության, նա հրաժարվել է հղի Ալինա Գ.-ին ծննդալուծել կեսարյան հատումով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2014 թվականի հունվարին` նշանակված օրը, Ալինա Գեւորգյանը սկեսրոջ եւ ամուսնու հետ բոլոր պարագաներով գնացել է Նշան Գեւորգյանի մոտ ու նրա կարգադրությամբ հղիին տարել են վիրահատական սրահ՝ պատրաստելու վիրահատության:

Այդ ընթացքում բժիշկ Նշան Գեւորգյանն իր աշխատասենյակ է հրավիրել Ալինայի սկեսրոջը եւ վիրահատության համար գումար պահանջել: Երբ վերջինս հայտնել է, որ իրենք գումար չունեն, նշված վիրահատությունն անվճար է, բժիշկ Գեւորգյանն ասել է, որ այդ դեպքում ինքն էլ վիրահատական թել եւ կատետր չունի, իսկ ապա անձամբ գնացել է վիրահատական սրահ ու կարգադրել դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ սրահից դուրս հրավիրելով հղի Ալինա Գ.-ին: Դրանից հետո հղիի հարազատները բողոքել են մարզպետարան եւ վիրահատությունն իրականացրել է մեկ այլ բժիշկ:

Այս քրեական գործով դատարանը նրան դատապարտել է ազատազրկման մեկ տարի վեց ամիս ժամկետով, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ բժշկի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` երկու տարի ժամկետով:

Տպել
3392 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)