Բժիշկ Գեւորգյանը հղիին դուրս է հրավիրել վիրահատարանից` գումար չվճարելու պատճառով

31/01/2017 schedule20:19

Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հունվարի 29-ին նորածնի մահվան փաստի առիթով առայժմ քրեական գործ չի հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանելով մեր հարցմանը, տեղեկացրին, որ երեխայի մահվան դեպքի առթիվ դատախազությունում դիմում չի ստացվել:

Տեղեկացրին նաեւ, որ համացանցում, մասնավորապես՝ «shamshyan.com» կայքում տեղ գտած համապատասխան հոդվածն Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նյութեր նախապատրաստելու համար:

Հիշեցնենք, որ մահացած երեխան ծնվել էր Արմավիրի բժշկական կենտրոնում, այնուհետեւ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան, որտեղ, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Երեխայի պապիկը` Ռուստամ Իսայանը, մեր զրույցում համոզմունք էր հայտնել, որ կատարվածը ծնունդն ընդունող բժիշկ Նշան Գեւորգյանի մեղքով է, քանի որ նա միայն վերջին պահին է հայտնել, որ հարսի կոնքերը նեղ են ու ծննդաբերությունը դժվար ընթացք է ստանալու. այդ մասին վաղօրոք չի հայտնել եւ խորհուրդ չի տվել նրան տեղափոխել Երեւան կամ չի իրականացրել կեսարյան հատում, իսկ այնուհետեւ, տեսնելով, որ երեխան չի կարողանում ծնվել, նրան դուրս է քաշել բժշկական աքցանով ու վնասվածք պատճառել: Նորածնի պապիկը նաեւ նշել էր, որ իրավապահներին դիմելու իմաստ չեն տեսնում:

Բայց եթե մամուլի հրապարակումների հիման վրա մանկաբարձ-գինեկոլոգ Նշան Գեւորգյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, ապա դա կլինի հերթականը: Արդեն տեղեկացրել ենք, որ նա երկու դատվածություն ունի: Այս ընթացքում բժիշկը շարունակել է աշխատել եւ միայն պաշտոններից է զրկվել: Գեւորգյանը ժամանակին եղել է Արմավիր բժշկական կենտրոնի տնօրենը, ապա` նույն կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, իսկ հիմա արդեն այդ բաժանմունքում աշխատում է որպես մանկաբարձ-գինելոկոգ:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված են Նշան Գեւորգյանի դեմ նախկինում հարուցված քրեական գործերի մանրամասները: Ըստ այդմ, ժամանակին Նշան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Արմավիր բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:

2010 թվականի հուլիսին, իմանալով բուժկենտրոն ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննես Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացման մասին, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ եւ ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն նա անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետեւանքով երեխան ճանապարհին մահացել է:

Դրանից հետո, ինչպես տեղեկանում են նույն աղբյուրից, Նշան Գեւորգյանը, բժշկական կենտրոնի աշխատանքները ճիշտ չկազմակերպելով, ավտոմեքենաներին չի տրամադրել բավարար քանակությամբ վառելիք, ինչի հետեւանքով  2010 թվականի դեկտեմբերին շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադը բենզին չունենալու պատճառաբանությամբ հեռախոսականչով չի այցելել Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանին եւ շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել, ու դրա հետեւանքով հիվանդը մահացել է:

Բացի այդ, Նշան Գեւորգյանը բժշկական կենտրոնը չի ապահովել մանկական լարինգոսկոպով եւ մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, ու երբ 2011 թվականի հունվարին Արմավիրի ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժաշխատողներն օգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չեն ունեցել, որն առաջացրել է հիվանդի մահ:

Վերջինի դեպքում հարազատները դատարանում հրաժարվել են մեղադանքից: Իսկ մյուսների մասով Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Նշան Գեւորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 5 տարի ժամկետով ազատազրկումը, բայց անմիջապես էլ կիրառվել է համաներում եւ ԲԿ տնօրենն ազատվել է պատժի կրումից:

Արդեն հետագայում, երբ Նշան Գեւորգյանը բաժանմունքի վարիչ էր, նրան մեղադրել են ծննդկանի հարազատից կաշառք պահանջելու մեջ: Համաձայն մեղադրական եզրակացության, նա հրաժարվել է հղի Ալինա Գ.-ին ծննդալուծել կեսարյան հատումով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2014 թվականի հունվարին` նշանակված օրը, Ալինա Գեւորգյանը սկեսրոջ եւ ամուսնու հետ բոլոր պարագաներով գնացել է Նշան Գեւորգյանի մոտ ու նրա կարգադրությամբ հղիին տարել են վիրահատական սրահ՝ պատրաստելու վիրահատության:

Այդ ընթացքում բժիշկ Նշան Գեւորգյանն իր աշխատասենյակ է հրավիրել Ալինայի սկեսրոջը եւ վիրահատության համար գումար պահանջել: Երբ վերջինս հայտնել է, որ իրենք գումար չունեն, նշված վիրահատությունն անվճար է, բժիշկ Գեւորգյանն ասել է, որ այդ դեպքում ինքն էլ վիրահատական թել եւ կատետր չունի, իսկ ապա անձամբ գնացել է վիրահատական սրահ ու կարգադրել դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ սրահից դուրս հրավիրելով հղի Ալինա Գ.-ին: Դրանից հետո հղիի հարազատները բողոքել են մարզպետարան եւ վիրահատությունն իրականացրել է մեկ այլ բժիշկ:

Այս քրեական գործով դատարանը նրան դատապարտել է ազատազրկման մեկ տարի վեց ամիս ժամկետով, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ բժշկի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` երկու տարի ժամկետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35338 դիտում

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր