Օպերային թատրոնի տնօրենը մրցույթով չպետք է ընտրվի. Կարեն Դուրգարյան

08/02/2017 schedule16:29

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր եւ երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանը կարծում է, որ թատրոնի տնօրեն նշանակելու համար մրցույթ անցկացնել պետք չէ: Ըստ նրա՝ ավելի ճիշտ կլինի, եթե ընտրությունը կատարվի միանձնյա: Պետք է պաշտոնի նշանակվի դաշտի ամենապրոֆեսիոնալ գործիչը, եւ նրանից էլ պետք է հետո արդյունք պահանջել: Դուրգարյանն իր այս տարբերակը ներկայացրեց այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես կողմնակից եմ, որ միանձնյա նշանակում լինի: Ընտրվի ամենապրոֆեսիոնալը, եւ իրենից էլ պահանջեն, որ գիտեք, Դուք նշանակված եք, ներկայացրեք ձեր 10-ամյա պլանը, ի՞նչ եք տեսնում, ինչպե՞ս ենք առաջ գնում, ո՞վքեր են ձեր թիմի անդամները, եւ ձեզանից ցուցանիշ եմ պահանջելու: Ցուցանիշը շատ կարեւոր է. ինչքան տոմս վաճառվեց, ովքեր ելույթ ունեցան եւ ինչպես արձագանքեց քննադատը, ինչպիսի արձագանք ունեցավ պրոֆեսիոնալ դաշտում: Այսինքն՝ ինչպես ամբողջ աշխարհում է արվում, մենք հիմա ընկել հեծանիվ ենք հորինում, բայց այդ հեծանիվը վաղուց հորինված է: Ես այն կարծիքին եմ, որ մրցույթ հարկավոր չէ»,- ասաց նա:

Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի թեկնածուներից է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Ըստ Կարեն Դուրգարյանի՝ նրա նշանակման դեպքում ոչ մի հարց չի կարող լինել:

«Շատ եմ հարգում այդ պրոֆեսիոնալ անձնավորությանը: Սուպերպրոֆեսիոնալ մարդու մասին ի՞նչ կարող ես ասել: Երբ ասում ես՝ Հասմիկ Պապյան, իրավունք էլ չունես գնահատական տալու, որովհետեւ մարդն իր աշխատանքով է ապացուցել՝ ով է: Իհարկե, նրա կապերը, նրա վարպետությունը եւ օգտակարությունը հայ արվեստին միանշանակ է»,- ասաց նա:

Կարեն Դուրգարյանը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից հեռացել էր 2015 թվականի դեկտեմբերին: Գլխավոր դիրիժորի եւ երաժշտական ղեկավարի հաստիքը կրճատվել էր եւ նրա աշխատանքը դադարեցվել: Նա չի բացառում, որ կարող է համագործակցել թատրոնի հետ, սակայն ընդգծում է, որ այդ դեպքում առաջարկը պետք է տեղավորվի իր գրաֆիկի մեջ: Ժամանակին իր կարիքը չեն զգացել, եւ նա գործունեությունը շարունակելու այլ տարբերակներ է գտել, որոնք չի կարող անտեսել:

«Ես որեւէ ներկայացում կղեկավարեմ այն ժամանակ, երբ իմ ամբողջ գրաֆիկին հարմարեցված լինի, որովհետեւ կներեք, տեղի ունեցածից հետո.... միայն 2016 թվականի ընթացքում 120-ից ավելի ելույթ եմ ունեցել դրսում: Երբ քեզ ասում են՝ դու այս ժամանակահատվածում պետք չես, ի՞նչ պետք է անի հայ մարդը կամ հայ արտիստը, եթե նա մասնագետ է, եւ իր կարիքն ուրիշ տեղ կա»,- ասաց նա:

Այն հարցին, թե ինչ է մտածում այն մասին, որ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը գլխավոր դիրիժոր չունի, Դուրգարյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Թատրոն չգիտեմ, որտեղ գլխավոր դիրիժոր չկա, գուցե կա ես չգիտեմ»:

Այս պահին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը տնօրեն չունի: Նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Տպել
1685 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)