Գրիգորյանը ոչինչ չհիմնավորեց, իսկ Սմբատյանը բոլոր դիրիժորներին հորդորեց հանգիստ լինել

18/12/2015 schedule12:35

Այս կամ այն հաստիքը կրճատելու միջոցով անցանկալի անձանցից ազատվելու թեեւ հարմար, բայց բարոյականության հետ աղերսներ չունեցող մեթոդը հայաստանյան մշակութային օջախներում կարծես ավանդույթ է դառնում: Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն այլեւս չունի գլխավոր դիրիժոր եւ երաժշտական ղեկավար, որովհետեւ նույնանուն հաստիքն արդեն գոյություն չունի: Այդպիսով, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը դադարել է Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն ու երաժշտական ղեկավարը լինել:

Տարածված լուրերի համաձայն, կացնային այս լուծման պատճառը հետեւյալն է. Դուրգարյանին հորդորել են կամավոր թողնել, հեռանալ` հետագայում նրան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանով փոխարինելու նպատակով, բայց Դուրգարյանը մերժել է: Եվ ընտրվել է նրան այլընտրանք չթողնելու փորձված մեթոդը: Ինչպես հայտնի է, տարիներ առաջ էլ կրճատվել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը. Վահե Շահվերդյանի ներկայությունը սկսել էր նյարդայնացնել որոշ մարդկանց: Նրան հեռացրին թատրոնից, իսկ մի քանի տարի անց հաստիքը վերականգնեցին ու նոր մարդ նշանակեցին: Սպասվում է, որ նույնը տեղի է ունենալու Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի դեպքում` լինի դա Սերգեյ Սմբատյանի, թե մեկ ուրիշի համար:

Այդ հնարավորությունը գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը չի բացառում: Դա էլ ավելի հավանական է թվում, երբ նույն Գեղամ Գրիգորյանը դժվարանում է հիմնավորել, թե գլխավոր դիրիժորի առկայությունը թատրոնում ինչով էր խանգարում ստեղծագործական աշխատանքները ճիշտ հունով տանելուն:

Տարածված տեղեկությունների համաձայն, մոտ ապագայում կրճատված հաստիքը կվերականգնվի եւ Կարեն Դուրգարյանին փոխարինելու կգա կա՛մ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, կամ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոն: Տեղի ունեցածի վերաբերյալ երեկ պարզաբանմամբ հանդես եկավ Օպերային թատրոնը` հայտարարելով, որ թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ եւ դրանք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: «Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար,  Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ  Գրիգորյանի կողմից, որը արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի եւ երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար:  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլեւս չի լինելու: Թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Իտալացի նշանավոր դիրիժոր Ջանլուկա Մարչանոն թատրոնի հետ կշարունակի իր համագործակցությունը հրավիրյալ դիրիժորի կարգավիճակով: Առաջիկայում նախատեսված է նաեւ այլ հրավիրյալ դիրիժորների հետ համագործակցություն նույնպես: ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է»,- ասված է մամլո հաղորդագրության մեջ:

Երբ Գեղամ Գրիգորյանից փորձեցինք հավելյալ հետաքրքրվել, թե ուրիշ ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել թատրոնում, նա ասաց, որ կան որոշ փոքր փոփոխություններ, բայց դրանք չի կարող թվարկել: Դժվարացավ նաեւ պատասխանել, թե հատկապես ինչո՞վ էր գլխավոր դիրիժորի հաստիքի գոյությունը խանգարում Օպերային թատրոնի ստեղծագործական աշխատանքները ճիշտ հունով տանելուն: «Չեմ կարող ու չեմ ուզում ասել: Հիմա դրա ժամանակը չէ»,- զրույցը եզրափակեց նա: Ավելի ուշ, սակայն, այլ լրատվամիջոցների հետ զրույցում նա չէր բացառել, որ երկու-երեք տարի հետո կարող է նպատակահարմար գտնել վերականգնել կրճատված հաստիքը:

Այն զբաղեցնելու հավակնորդներից մեկը համարվող Սերգեյ Սմբատյանը մեր հարցմանն ի պատասխան հերքեց, որ ինքը նման մտադրություն ունի: «Օպերային թատրոնում գլխավոր որոշումներ կայացնողը մեր ժամանակների հերոս, աշխարհահռչակ (այս դեպքում միանշանակ տեղին է հենց այսպես ասել) մեներգիչ, կատարողական արվեստի մեր ամենանշանավոր մարդկանցից մեկն է՝ Գեղամ Գրիգորյանը։ Քննարկել կամ կասկածի տակ դնել նրա որոշումը, կարծում եմ, անհեթեթ է: Ես մեծ հույս ունեմ, որ Գեղամ Գրիգորյանի վերադառնալուց հետո մեր ասպարեզում շատ փոփոխություններ կլինեն, առավել եւս՝ օպերային թատրոնում, քանի որ նա իր գործի մեծ գիտակ է: Ինչ վերաբերում է իմ կողմից օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը զբաղեցնելուն, ապա դա ուղղակի անհեթեթություն է: Ես չեմ պատրաստվում լքել մեր ստեղծած կոլեկտիվը: 2016թ. հունվարի 25-ին նշելու ենք մեր գործունեության տասնամյակը եւ մեծ նպատակներ ունենք, որոնք պիտի իրագործենք միասին: Մեզ ընդունում է մեր հանդիսատեսը, մեզ սիրում եւ սպասում են արտերկրում: Ինձ համար արդեն ծիծաղելի են այս բոլոր խոսակցությունները: Մեր երկրում գործում են բազում դիրիժորներ: Միանգամից ուզում եմ բոլորին հանգստացնել՝ ես չեմ հավակնում եւ ոչ մեկի պաշտոնին»,- փոխանցեց Սերգեյ Սմբատյանը: Հիշեցնենք, որ ժամանակին էլ շատերը համոզված էին, որ նա մտադիր է գրավել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի հաստիքը` փոխարինելով Էդուարդ Թոփչյանին: Սմբատյանն այն ժամանակ նույնպես հանդես էր եկել հերքմամբ:

Անդրադառնալով Ջանլուկա Մարչանոյին` նշենք, որ նրա ապագա պաշտոնի մասին տարածված տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, Օպերային թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ Շահեն Շահինյանին, քանի որ, ըստ նույն լուրերի, իտալացի դիրիժորը նրա ապագա փեսան է: Շահեն Շահինյանը, որը նոր էր վերադարձել արտերկրից եւ նրան չափազանց հետաքրքրեց, թե ով է իր ընտանիքի մասին լուրերը շրջանառության մեջ դնում, նկատեց. «Երբ որ Ջանլուկա Մարչանոն Վրաստանում սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն էր, այնպես չէ, որ դա ինձ հետ կապ ուներ, եւ վերջապես Օպերային թատրոնում տեղի ունեցողն իրենց ներքին հարցերն են, իրենք են որոշում, ես բացարձակապես առնչություն չունեմ»: Նա ասաց, որ իր տեղեկություններով թատրոնում հրավիրյալ գլխավոր դիրիժորի հաստիք է ստեղծել, որն ընդամենը վերջերս` նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին զբաղեցրել է Ջանլուկա Մարչանոն:

Հարցին, թե որքանով է հնարավոր, որ նա առաջիկայում ոչ թե հրավիրյալ, այլ գլխավոր դիրիժոր դառնա, Շահեն Շահինյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` Մարչանոն իր աշխատանքներն ինչպես է կազմակերպում, որովհետեւ դրսում շրջագայությունների մեջ է անընդհատ: Նա երկու-երեք ներկայացում ունեցավ Օպերային թատրոնի հետ, ավելի լավ է` Օպերային թատրոնի երաժիշտների, մենակատարների, նվագախմբի առաջատար երաժիշտների հետ խոսեք` իրենք կուզենա՞ն, որ Մարչանոն լինի: Եթե կուզենան, թող լինի, եթե չեն ուզենա, թող չլինի, որովհետեւ վերջիվերջո այնքանով, որքանով ես ներկա եմ լինում օպերային ներկայացումների ժամանակ... ես կարծում եմ, որ եվրոպացի մասնագետի ներկայությունը խթանիչ հանգամանք կլինի: Միայն Մարչանոյի մասին չէ խոսքը: Արվեստը տեղայնացված չի կարող լինել: Ինչքան կապ ունենան աշխարհի հետ, այնքան լավ»: Կոնսերվատորիայի ռեկտորը նաեւ հավելեց. «Ես այնքանով եմ շահագրգիռ, որ Կոնսերվատորիայի շրջանավարտները լավ գործատուներ ունենան հենց մեր երկում, ոչ թե բոլորը ուզենան գնալ երկրից»:

Տպել
2976 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել