Երևան
12 °C
Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում երիտասարդ կնոջ հղիությունը ընդհատվել է, իսկ մահացած պտուղը ընկել է խորը փոսի մեջ: Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ տուժողը Ջաջուռի բնակիչ, 30-ամյա Ա. Բ.-ն է: Նրա հղիությունը եղել է 8-րդ ամսում: Դեպքը տեղի է ունեցել դրսում կառուցված զուգարանում: Ջաջուռի համայնքապետ Սոկրատ Սուվարյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ կինը եղել է զուգարանում եւ հանկարծակի մոտը վիժում է սկսվել: «Վիժման պատճառով մահացած պտուղը ընկել է զուգարանի հորի մեջ: Դեպքը տեղի է ունեցել ժամը 12-ին, բայց հիմա արդեն մահացած պտուղը հանել են: Հիմա ես այստեղ եմ եւ տեսնում եմ, որ զուգարանն ամբողջությամբ քանդված է: Քանդել, հանել են»,- armtimes.com-ին ասաց համայնքապետը:
Հղիության ընդհատման պատճառներն անհայտ են: Դեպքից հետո Ա. Բ.-ին տեղափոխել են Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոն: Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Միրզոյանը armtimes.com-ի հետ զրույց նշեց, որ կնոջ առողջական վիճակը բավարար է, իսկ վիժման դրդապատճառը՝ անհայտ:
Դեպքի բացահայտմամբ զբաղվում է Շիրակի մարզային ոստիկանության Ախուրյանի բաժինը: Կատարվում է հետաքննություն, մանրամասները դեռ պարզ չեն:
Համայնքապետը armtimes.com-ին փոխանցել է, որ կինը ունի երեք անչափահաս երեխա՝ երկու աղջիկ եւ մեկ տղա: «4-րդ երեխային մեծ սիրով էին սպասում: Այնպես չէ, որ չէին ուզում ծնվի, դրա համար այսպես ստացվեց»,- նշեց համայնքապետը: Բաղդասարյանների ընտանիքը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը, Ջաջուռում հայտնի է, որպես հարգված ընտանիք:
Երիտասարդ ամուսինները Ջաջուռում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ մեզ նոր մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես, Ջաջուռի համայնքապետը փոխանցեց, որ երբ փրկարարները երեխային դուրս են բերել արտաքնոցի հորից, նրա տակ պարկ է եղել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երեխային դիտավորությամբ են գցել հորը: Տեղում աշխատող իրավապահները պարկը տարել են իրենց հետ:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը armtimes.com-ին փոխանցեց, որ գործով նյութեր են նախապատրաստվում:
Նարեկ Կիրակոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոքր Վեդիի դպրոցը Քոչարյան-Սարգսյան-Կարապետյան դարաշրջանում և մեր օրերում. Հարությունյան
Ադրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգին. Շուկայի տեսչական մարմնի ղեկավար
Մենք ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնումը. Կոբախիձե
Հայաստանի և Սինգապուրի նախագահները Դավոսում շեշտել են ՏՏ և ԲՏ ոլորտներում գործակցության ընդլայնման ներուժը
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կհամագործակցի Գրենլանդիայի անվտանգության հարցում. Թրամփ. տեսանյութ
Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան. Թորոսյան
Էհ, Ամստերդամ-Ռոտերդամն էլ չօգնեց. Հարությունյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդած պահանջները
Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հայտնաբերվել են ընձառյուծի թարմ հետքեր
Քամու ուժգնացման և բքի հետևանքով մի շարք ճանապարհներ դարձել են անանցանելի. որոշ հատվածներում վիճակը կպահպանվի
Բախվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու «Նիսսան»-ը
Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները տևել են 4 ժամ, 3 երկրից խմբեր կմեկնեն Աբու Դաբի. Կրեմլից մանրամասնել են
ԱՄՆ-ն զգալի ուժեր է ուղարկում Իրանի ուղղությամբ. Թրամփ
Տաշիր մանկապարտեզի սաները շարունակում են մեր նկարների հետ մենամարտը. Չախոյան
Քննարկվել են Հայաստան-Յուտա հնարավոր տնտեսական համագործակցության ուղղությունները
2018-ի մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության. վարչապետ
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ ինչ իրավիճակ է այժմ
Արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 1086 քաղաքացու
Ձեր արյունը կապույտ է, մերը կարմի՞ր. Նարե՛կ ջան, անցիր առաջարկվող բուժզննությունը. Ալեքսանյան
Ռուսաստանցի գործարարի եղբորորդին որոշել է երեսով տալ, որ կատարում է հարկային պարտավորությունները. Ջուլհակյան
Ջրառատ գյուղում վագոն-տնակ է այրվել՝ հրդեհելով նաև կից շինությունը
Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը Հայաստանի շախմատի հավաքականում հանդես գալու իրավունք են ստացել
Մեր տարածաշրջանի համար նորմայից բարձր ջերմաստիճան է կանխատեսվում․ Ազիզյան
Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը սկսել են էժանանալ․ Պապոյան
Նարե՛կ ջան, բանավեճից վախենում ես, բանակից վախենում ես, բա սենց ո՞նց կլինի․ Ալեքսանյան․ տեսանյութ
Որպես անհետ կորած որոնվող Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է
ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից. Reuters
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ է գրանցել Եվրոպայի առաջնությունում
Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան եռակողմ բանակցություններ կկայանան․ Զելենսկին հայտնել է օրն ու վայրը
Հայաստանը շատ կարևոր սեղանի շուրջ է. խաղաղություն բառը ընդդիմությանը նյարդային խանգարման մեջ է գցում
100 տոկոսով հերքում եմ. Հայկ Գևորգյանը՝ Միքայել Մինասյանի մեղադրանքների մասին
Արարատ Միրզոյանը Դավոսում շփումներ է ունեցել Ղազախստանի, Իսպանիայի, Նորվեգիայի ԱԳ նախարարների հետ
«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին․ ով կղեկավարի նախընտրական շտաբը
Գլխարկ, ակնոցով են Ադրբեջանից բերած բենզինից օգտվում. արդեն ուզում են TRIPP-ով փող աշխատել. տեսանյութ
Շինուհայր-Խոտ գյուղ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղի հողամասը
Առողջապահության նախարարը սրտի վիրահատության ենթարկված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակից մանրամասներ է հայտնել
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով Նորավանի խաչմերուկից Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են
Կրիմինալ աշխարհի հետ են համագործակցում. վախեր ունի, դրա համար է Եպիսկոպոսաց ժողովն այլ երկրում անում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT