Ադրբեջանը գնում է նոր պատերազմի. Նալբանդյան-Լավրով զրույցը ճակատագրական է լինելու

Լուսանկարը`«Ռազմ.info»-ի

Հայաստանում եւ Արցախում նոր պատերազմի հստակ սպասում է ձեւավորվել: Ներքին խոսակցություններ կան, որ դա լինելու է մարտին: Դժվար է ասել, թե ինչ հիմքեր ունեն այս կանխատեսումները, բայց դրանք վտանգավոր են: Ապրիլյան քառօրյայից հետո ամենաշատ տարածված խոսակցություններից մեկն էլ այն էր, որ բանակում բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու: Արդյո՞ք գործ ունենք նույնանման իրավիճակների հետ, եւ եթե կրկին նման սպասում է ձեւավորվել, նշանակում է դա արդյո՞ք, որ այն կիրականա: Ցավոք, այս պահին առկա բազմաթիվ գործոններ խոսում են պատերազմի հավանականության օգտին:

Եկել եմ` ասեմ. իմ վրա հույս չդնեք

Դրանցից առաջին եւ հիմնականը ղարաբաղյան բանակցությունների սառեցված վիճակն է: Նախորդ հոդվածում գրել էինք, որ բանակցային նոր գործընթաց սկսելուց առաջ կողմերի դիրքավորման այս միջանկյալ փուլը չի կարող երկար շարունակվել: Ու քանի որ, բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ բանակցություններն ընդհատվել են ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի`կողմերին տված տարբեր խոստումների վրա, եզրակացրել էինք, որ ՌԴ նախագահն ի վերջո պետք է որեւէ քայլ ձեռնարկի («ԼՂ բանակցություններում հետդարձի ճանապարհ չկա.Պուտինը պետք է խոստումներից մեկը կատարի»):

Որեւէ նշան, որ Վլադիմիր Պուտինը տրամադրված է գործելու, առայժմ չկա: Ընդհակառակը`Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլնիկինը փետրվարի 10-ին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցի տողատակով, ըստ էության, կողմերին հորդորեց Վլադիմիր Վլադիմիրովիչից անիրական սպասելիքներ չունենալ, եւ հայտարարեց, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երեք պետություններն են, եւ ոչ թե ՌԴ-ն առանձին վերցրած:

Սա ՌԴ-ի կողմի որոշակի նահանջի եւ ձեռքերը լվանալու է նման, ինչն Ադրբեջանն կարող է օգտագործել որպես առիթ նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար:

Ադրբեջանը «արդարացումներ» է նախապատրաստում

Պատերազմի հնարավորության օգտին է խոսում նաեւ վերջին շրջանում սահմանային վիճակի լարումը, որը ռազմական փորձագետ-քաղաքագետների բնութագրմամբ շատ նման է ապրիլյան պատերազմից առաջ արձանագրված իրավիճակին: Նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմում կուտակումներ, զորքերի տեղաշարժ է տեղի ունենում: Բացի այդ, զինադադարի խախտումների ժամանակ օգտագործվող զինատեսակների տրամաչափն օր օրի մեծանում է, իսկ Դ-44 հրանոթի կիրառումը լուրջ մտահոգություն առաջացրեց:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը armtimes.com-ին փետրվարի 8-ին տված հարցազրույցում ընդգծում է, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջին անգամ շփման գծում հրանոթ է կիրառվել: Աբրահամյանը նաեւ կանխատեսել էր, որ ադրբեջանական կողմի այս ակտիվությանը կհետեւեն հայկական կողմի ոչ համարժեք գործողությունները:

Փետրվարի 12-ին ադրբեջանական «APA»-ի պատրաստած ռեպորտաժից եւ դրան ի պատասխան «Ռազմ.info»-ում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ հայկական կողմը փորձել է ոչնչացնել ադրբեջանական գյուղի մոտակայքում տեղակայված Դ-44 հրանոթները: Ադրբեջանական պաշտոնական քարոզչամիջոցի տեսանյութում, իհարկե, ներկայացվում է, թե իբր հայկական զինուժը կրակի տակ է առել գյուղացիներով բնակեցված ադրբեջանական գյուղը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հազվադեպ են առաջնագծից ռեպորտաժներ պատրաստում, այստեղ ավելի շատ հակված են թաքցնելու, թե ինչ է կատարվում սահմանամերձ տարածքներում: Եւ «APA»-ի այս նյութը պետք է դիտարկել, որպես հետագա հնարավոր լայնածավալ գործողություններն արդարացնելու հիմք:

Այս նույն համատեքստում պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների երեկվա այցն առաջնագիծ: Այցը կազմակերպել էր Ալիեւի աշխատակազմը`ադրբեջանական ԶԼՄ-ների ձեւակերպմամբ ծանոթանալու, թե ինչ վայրագություններ է արել հայկական կողմը Լելե Թեփե բլրի տակ գտնվող Չոջուխ Մարջանլի գյուղում, որն իրենք ներկայացնում են, որպես ապրիլյան պատերազմի արդյունքում ազատագրված տարածք:

Այդ ի՞նչն է փորձում արգելափակել Մինսկի խումբը

Վերջին օրերին հաճախ են հանդիպում նաեւ նոր պատերազմի թեմայով հրապարակային հայտարարությունները: Քաղաքագետ Աղասի Ենոքյանն օրինակ երկու օր առաջ «1in.am»-ի հարցազրույցում խոսելով առաջիկա ընտրություններում ֆորսմաժորային իրավիճակների մասին, ասում է.«Դրանցից մեկը սպասվող պատերազմն է, բոլորը գիտեն այդ սպասվող պատերազմի մասին, և ոչ ոք ոչինչ չի անում խաղաղություն հաստատելու համար»:

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, որը երեկ Երեւանում մասնակցում էր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային աշխատաժողովին, նույն լրատվամիջոցի հարցազրույցում նույնպես իրավիճակի էսկալացիա է կանխատեսում եւ նույնիսկ նշում, որ դա կարող է ապրիլյանից ավելի բարձր մակարդակ ունենալ: Ի տարբերություն հայ քաղաքագետի, ռուս քաղաքագետը չի գտնում, որ ոչ ոք ոչինչ չի անում դա կանխելու ուղղությամբ. «Նմանատիպ էսկալացիաները կանխելը դարձել է Ռուսաստանի նախագահի անձնական գործը... կանխել լայնածավալ պատերազմը, նվազեցնել միջադեպերի քանակը, եթե հնարավոր չլինի դրանք ընդհանրապես բացառել, դրանք մտցնել որակյալ մշտադիտարկման հունի մեջ: Սա այսօրվա նվազագույն խնդիրն է»,- ասում է Մարկեդոնովը:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես մասնակցում էր այդ աշխատաժողովին եւ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ըստ էության հաստատեց, որ ներկայում այդպիսի խնդիր կա ձեւակերպված: «Բանակցային գործընթացը հիմա գոյություն ունի եռանախագահների առաքելություններից միայն մեկն իրականացնելու համատեքստում. դա այս փխրուն զինադադարի պահպանումն է, ռազմական գործողությունների վերսկսման արգելափակումը, որը եւս կասկածի տակ է, հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումները»,- ասաց նա եւ համենայնդեպս զգուշացրեց. «եթե մի նոր փորձ կատարվի Ադրբեջանի կողմից այս անգամ արդյունքները իր համար շատ ավելի ծանր կլինեն»:

Երբ այս մակարդակով ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է արգելափակել ռազմական գործողությունների վերսկսումը, նշանակում է գործ ունենք ոչ թե օդում կախված վտանգի, այլ ռեալ`ռազմական պլանի հետ:

Նալբանդյանի միսիան

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Մյունխեն, որտեղ նա հանդիպում պետք է ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել է, որ համանախագահներն առաջարկել են Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպել Մյունխենում: «Երևանն այդ առաջարկը ստացել է, իսկ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կկայանա թե ոչ, կախված կլինի այն բանից, «թե ինչ խաղեր կտա Ադրբեջանը»»,- Նալբանդյանի խոսքերը կրկնել է Բալայանը:

Ստեղծված իրավիճակում, սակայն, կարեւոր չէ` կկայանա՞ երկու արտգործնախարարների հանդիպումը, թե` ոչ, որովհետեւ այն որեւէ պարագայում չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա: Նույնիսկ Նալբանդյանի փետրվարի 20-ին սպասվող պաշտոնական այցը Մոսկվա եւ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումն այս իմաստով չի կարող արդյունավետ լինել:

Թեեւ հնարավոր է, որ այս ամբողջն արվել է Հայաստանին ստիպելու համար վերադառնալ բանակցությունների`հրաժարվելով հայտնի պայմանավորվածությունների կատարման պահանջից: Ավելի հավանական է, որ Նալբանդյան-Լավրով խոսակցությունը հենց սրա շուրջ է լինելու եւ Հայաստանն արդեն իր պատասխանի հարցում կողմնորոշվել է:

Քանի որ ոչ բանակցություններին վերադառնալն է ընդունելի, ոչ էլ պատերազմը, ենթադրվում է, որ պաշտոնական Երեւանը պետք է փորձի գտնել տարբերակ, որը ժամանակ շահելու հնարավորություն կտա: Արդյո՞ք դա կհաջողվի, ցույց կտան հետագա զարգացումները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15796 դիտում

Դատախազությունը պահանջում է ՊՆ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարից գանձել 2 անշարժ գույք, 452 մլն դրամ

Առանձնազրույց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետը վրացերեն ողջույններ է փոխանցել. տեսանյութ

6 մարզի ու Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Դեսպան Մկրտչյանը Նորվեգիայի և Իսլանդիայի դեսպաններին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

Թեհրանում, Սպահանում և Իրանի այլ քաղաքներում նոր պայթյուններ են որոտացել

Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ․ Անդրեասյան

Մեր մոտեցումը հստակ է․ անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն. Հիպեր

Անանուն նամակի հիման վրա հրապարակվել է հոդված, որում ներկայացված են մի շարք սխալ ենթադրություններ․ ՊՆ

Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար․ վարչապետ․ տեսանյութ

Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Անկարայի պահանջը անփոփոխ է՝ վերադառնալ դիվանագիտությանը․ Ֆիդան

Ձեր աշխատանքի և հարկատուների պատասխանատվության շնորհիվ արձանագրվեց 7.2% տնտեսական աճ․ Պապոյանը՝ գործարարներին

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

Կալուգայի Սամոն պրորաբ է. օգտագործելու են շպրտեն. փաստաբաններն էլ կթում են, փողերը ուտում. տեսանյութ

Դեսպան Խաչատրյանը Գիյոմ Օլանյեի հետ Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

Հրթիռակոծվել է Ղոմ քաղաքում գտնվող Առաջնորդության փորձագետների խորհրդի շենքը

Երևանում կառուցվող էլիտար նորակառույցի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի դին

Ոչ ֆորմալ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծառուկյանին ասել են տրոյական ձի, Նոյյան տապան է սարքել․ ոնց հասկանում եմ՝ դա էլ է ապօրինի գույքով անցնելու

Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Գնդակային հրաձգության ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց ընտրանին՝ թիմային պայքարի ոսկե մեդալակիր

Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ

«Իմ քայլը», «Երեմյան» ընկերությունների խմբի հետ համագործակցելով, կբացի ներառական սրճատուն. տեսանյութ

Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սրբուհի Գալյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը

Ես ասացի՝ չափազանց ուշ է․ Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի գոտիներում, ուսումնասիրվել է ծածկը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Արարատ Միրզոյանը Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական, տեսանելի հնարավորություն․ նախագահի հարցազրույցը «Կաթիմերինի»-ին

Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհետ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ․ Գալյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 3-ին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն մարմնամարզիկ

Ենթադրում եմ, որ պետք է լինեն. Ռուբեն Ռուբինյանը՝ երկաթուղուն առնչվող քննարկումների մասին

Իսրայելը հայտնել է Իրանի կենտրոնական գրասենյակին հարվածի մասին. այնտեղ են եղել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները