Երևան
12 °C
Ղարաբաղյան հակամարտությունում ներքաշված կողմերի միջեւ նյարդերի սուր պայքար է ընթանում: Ապրիլյան պատերազմից հետո հիմնախնդրի նկատմամբ մոտեցումները կտրուկ փոխվել են, եւ հիմա` նոր հանգամանքներում ճիշտ դիրքավորվելու անհրաժեշտություն է առաջացել: Մինչեւ ապրիլյան քառօրյան ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ընթացող բանակցությունները Հայաստանն օգտագործում էր ժամանակ շահելու եւ ստատուս քվոն, ասել է թե` Արցախի անկախությունն ամրապնդելու նպատակով:
Ադրբեջանի համար բանակցությունները քող էին բանակը հզորացնելու եւ մինչեւ ատամները զինվելու համար, այն հույսով, որ մի հարմար պահի ռազմական ճանապարհով կլուծեն իրենց խնդիրը, այսինքն` հետ կնվաճեն կորցրած հողերը, գուցե նաեւ` Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանի համար այդ հարմար պահն եկավ 2016-ի ապրիլին, բայց այդքան սպասված բլից-կրիգի փորձը ձախողվեց:
Հիմա այլեւս հնարավոր չէ վերադառնալ նախաապրիլյան վիճակին: Այդ փուլն ավարտվել է եւ դարձել հակամարտության պատմության էջերում մի դրվագ, ինչպես` հարցը փուլային ճանապարհով կարգավորելու բանավեճը եւ լայնածավալ պատերազմը: Այս բոլոր դրվագներն ունեցել են իրենց պատմական հանգրվանները` 1994-1995 թվականների զինադադարը, 1997 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումը: Սրան հաջորդած երկարամյա բանակցությունների հանգրվանն էլ եղավ ապրիլյան քառօրյան:
Ադրբեջանի ձախողված հարձակումից հետո այդ երկիրում գիտակցում են, որ այլեւս իմաստ չունի բանակցություններն օգտագործել նոր պատերազմի պատրաստվելու նպատակով: Հայաստանի համար էլ սկզբունքային է դարձել ստատուս քվոն անվտանգության երաշխիքներով ապահովելը, որովհետեւ այն գինը, որ վճարվում է դրա համար, ավելի ու ավելի է բարձրանում: Այս նոր իրավիճակում միանգամայն բնական է, որ հետին պլան է մղվել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ գործընթացներում դոմինանտությունը փոխանցել է Ռուսաստանին, որպես հիմնական միջնորդի եւ հակամարտության բոլոր պատմական հանգրվաններում հսկայական դերակատարությունն ունեցած կողմի:
Սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը այդպես կոշտ արձագանքեց Համբուրգում Մինսկի խմբի հայտնի հայտարարությանը, ասելով, որ ղարաբաղյան հարցով վերջին լուրջ խոսակցությունը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ադրբեջանն էլ երկու շաբաթը մեկ բարձրաձայնում է ՌԴ-ի հետ եռակողմ հանդիպմանան անհրաժեշտությունը: ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր էլ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովն առաջարկել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատով եռակողմ հանդիպում անցկացնել, ինչին ինքը համաձայնությունը տվել է:
Մամեդյարովից առաջ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպել էր նաեւ Էդվարդ Նալբանդյանը, բայց ոչ Հայաստանի եւ ոչ էլ Ռուսաստանի ԱԳՆ-ները չխոսեցին նման առաջարկի մասին: Այսօր հայկական կայքերից մեկի միջոցով պաշտոնական Երեւանը պատասխանեց Մամեդյարովին: Պատասխանի իմաստն այն էր, որ նախարարների մակարդակով հանդիպում կարող է լինել, սակայն միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատով, այն էլ դա կախված է Ադրբեջանի պահվածքից: Տվյալ դեպքում Ադրբեջանի պահվածք ասելով պետք չէ հասկանալ դիվերսիոն փորձերը, շփման գծում հրանոթներ գործի դնելը կամ Լապշինի գործը: Խոսքը վերաբերում է միայն ու միայն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, ինչի մասին կայքի միջոցով հերթական անգամ հիշեցրել է պաշտոնական Երեւանը:
Ղարաբաղյան հակամարտության նոր փուլ մտնելուց առաջ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են ինչ-որ բան պոկել իրարից: Ադրբեջանը տարածք է ուզում, մինչդեռ Հայաստանը համարում է, որ 800 հեկտարը լիովին բավարար է: Հայաստանը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանզիմներ եւ ԵԱՀԿ դիտորդների տեղակայում է ուզում, Ադրբեջանն էլ համարում է, որ 800 հեկտարը քիչ է, եւ իր համաձայնության դիմաց մեկ երկու ամբողջական շրջան է պահանջում:
Որքան հասկանում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին խոստացել է, որ ճնշումներ կբանեցնի Ադրբեջանի նկատմամբ եւ կստիպի կատարել Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները: Միեւնույն ժամանակ էլ Ադրբեջանին խոստացել է, որ ճնշումներ կբանեցնի Հայաստանի նկատմամբ եւ կստիպի տարածք վերադարձնել:
Մամեդյարովն արդեն երկրորդ կամ երրորդ անգամ է հայտարարում, որ ՌԴ-ի հետ եռակողմ ֆորմատով բանակցություններին իրենք համաձայն են: Դա Ադրբեջանի համար կարեւոր է, որովհետեւ խոսակցությունը պետք է գնա տարածքներ վերադարձնելու մասին: Չէ որ, հետաքննության մեխանիզմների մասին խոսակցությունն արդեն եղել է Վիեննայում եւ Սարնկտ Պետերբուրգում, եւ հիմա իրագործելու ժամանակն է:
Դրա համար էլ Հայաստանը ՌԴ նախագահին հիշեցնում է իրենց պայմանավորվածությունը, որ նախ շփման գծում անվտանգության միջոցառումներ կիրականացվեն, որից հետո միայն կնստեն կլոր սեղանի շուրջ եւ ցանկացած հարց կքննարկեն:
Այսօր ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան հանդիպում կկազմակերպի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ`բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա շարունակելու նպատակով: Նման հանդիպում թերեւս կողմերից որեւէ մեկին հարկավոր չէ, բայց դա կարող է Վլադիմիր Պուտինի դրսեւորած անգործության հակաքայլը լինել: Ի վերջո, հակամարտության բանակցությունների այս միջանկյալ փուլը չի կարող տարիներով ձգվել. գործընթացը պետք է ինչ-որ հունի մեջ դնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT