Երևան
13 °C
Հայաստանի հանրապետական կուսակցությունը Գյումրիում կոնֆետներ է բաժանում: Armtimes.com-ին տեղեկություններ են հասել, որ ՀՀԿ-ի Գյումրու կենտրոնական շտաբից արկղերով կոնֆետներ են բաժանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ հանրապետականներն այս գործընթացը սկսել են 2-3 օր առաջ:
Տեղեկությունները ճշտելու համար կապ հաստատեցինք Շիրակի մարզում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանի հետ: Նիկոյանը չհերքեց մեր տեղեկությունները եւ պարզաբանեց այսպես. «Դա քարոզչական նյութ է, օրենքի շրջանակներում է արվում: Մի ժամանակ էլ գրիչ, գլխարկ ու այլ բաներ էին բաժանում կուսակցական նշաններով»:
Նիկոյանից հետաքրքրվեցինք, թե Գյումրի քանի՞ կիլոգրամ կոնֆետ է բերվել, բայց հարցը մնաց անպատասխան: «Հիմա Ձեզ հետաքրքրում է` ինչու՞ է բաժանվում, թե՞ քանի կիլոգրամ է, գնացեք, կշռեք, տեսեք»,- ասաց Նիկոյանը եւ անջատեց հեռախոսազանգը:
Ըստ Նիկոյանի, կոնֆետները տրամադրում են թեկնածուների գրասենյակները՝ բաժանողը հենց թեկնածուներն են:
Սակայն, երբ փորձեցինք երկրորդ անգամ կապվել Սամվել Նիկոյանի հետ, որպեսզի պատասխան ստանանք, թե կոնֆետները որտե՞ղ են արտադրվել, ինչու՞ պիտանելիության ժամկետ չկա նշված փաթեթի վրա, որքա՞ն գումար է վճարվել եւ որ կազմակերպությունն է արտադրողը, ում են դրանք պատվիրել, շտաբի ղեկավարը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ արդեն տվել է բավարար պատասխան:
Նշենք, որ բաժանվող կոնֆետների փաթեթների վրա պատկերված է ՀՀԿ-ի կարգախոսը եւ քվեաթերթիկի 6-րդ համարը: Armtimes.com-ի տեսախցիկը ՀՀԿ-ի Գյումրու շտաբի դիմաց ֆիքսել է կադրեր, թե ինչպես են արկղերով կոնֆետները տեղափոխում մեքենաներով: Մեզ չհաջողվեց հանդիպել Նիկոյանի հետ, քանի որ շտաբի որոշ աշխատակիցներ տեղեկացրեցին, որ նա տեղում չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը
Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով
Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին
Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան
Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից
ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան
Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան
Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ