Երևան
17 °C
Կապանում խոսակցություններ են տարածվել, թե Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ցանկանում է գնել «Գանձասար մարզական կենտրոնը» եւ ավելի թանկ գնով վաճառել այն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»: Ըստ խոսակցությունների՝ այդ գործին միջամտում է նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Armtimes.com-ի հետ զրույցում մարզադաշտի սեփականատեր Գագիկ Օհանջանյանը նշեց, որ Վահե Հակոբյանի ցանկության մասին ոչինչ չգիտի, այդ մասին միայն խոսակցություններ է լսել:
«Դրանք ընդամենը խոսակցություններ են, տեղեկություն չունեմ... Խոսակցություններ... շատ խոսակցություններ ենք լսում, մեկը մի բան է ասում, մեկը՝ ուրիշ բան», - ասաց նա՝ ավելացնելով, որ վերջերս իրեն քաղաքացիներ են մոտեցել եւ խնդրել չվաճառել մարզադաշտը:
Ինքը՝ Վահե Հակոբյանը, անձամբ նման ցանկությամբ չի դիմել Օհանջանյանին: Նրանց վերջին խոսակցությունը մարզադաշտի թեմայով եղել է մոտ 2 տարի առաջ, երբ Հակոբյանը դեռ զբաղեցնում էր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենի պաշտոնը: Նա եկել տեսել է մարզադաշտը եւ ասել, որ կփորձի մի բան անել տրիբունաները վերականգնելու համար:
Այս շրջանում մարզադաշտում խաղեր չեն անցկացվում: Այն որակազրկված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, քանի որ ենթակառուցվածքները չեն համապատասխանում չափանիշներին: Ըստ ՀՖՖ հայտարարության՝ տրիբունաները, խոտածածկը, հանդերձարանները եւ սանհանգույցը գտնվում են անմխիթար վիճակում: Իսկ «Գանձասար-Կապան» ակումբը, որը մինչեւ որակազրկումը վարձակալական հիմունքներով խաղում էր դաշտում, 2016-17 մրցաշրջանի 2-րդ հատվածի հանդիպումները պետք է անցկացնի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Օհանջանյանը փորձում է մի բան անել, որպեսզի «Գանձասարը» Կապան վերադառնա:
«Հիմա խոտածածկի վրա աշխատանքներ են ընթանում: Երեւի մոտ 15 օրից մարզադաշտը պատրաստ կլինի խաղերի համար: Ինչ վերաբերում է տրիբունաներին, պատրաստ ենք համագործակցել կոմբինատի ղեկավարության հետ, ակումբի ղեկավարության հետ. կես գումար մենք դնենք, կեսը՝ նրանք, տրիբունաները կարգավորելու համար»,- ասաց Օհանջանյանը:
Հանդերձարանների պարագայում խնդիրը մի փոքր բարդ է: «Գանձասար մարզական կենտրոնում» խաղացող ֆուտբոլիստներն օգտվում են մարզադաշտի կողքին գտնվող Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի հանդերձարանից, իսկ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է:
Ավելի վաղ, «Գանձասար-Կապանի» գլխավոր մենեջեր Վահան Դանիելյանը նշել էր, որ ակումբը փորձել է վերանորոգման հետ կապված համաձայնության գալ մարզադաշտի սեփականատիրոջ հետ: Ըստ նրա՝ ակումբի ղեկավարներն ասել են, որ պատրաստ են եւ ի զորու են ժամանակակից չափանիշներին համապատասխանող վիճակի բերել մարզադաշտը, սակայն սեփականատերն ընդառաջ չի գնացել: Գագիկ Օհանջանյանը, սակայն նշում է, որ մինչեւ այժմ ոչ մի առաջարկ չի ստացել, բայց պատրաստ է տարբերակներ լսել, քանի որ թե՛ ինքը, թե՛ մարզի բնակիչները շատ են ցանկանում, որ «Գանձասար-Կապան» ակումբն իրենց մոտ խաղա:
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
© 2024 Հայկական ժամանակ