«Գանձասար-Կապանի» մարզադաշտը որակազրկվել է

24/02/2017 schedule13:30

2016-2017 մրցաշրջանի գարնանային հատվածում «Գանձասար-Կապանն» այլեւս հանդես չի գա Կապանի «Գանձասար մարզական կենտրոն» մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է մարզադաշտը: Այս մասին  տեղեկանում են ՀՖՖ պաշտոնական կայքից:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու արտոնագիր ստանալու համար, ի թիվս մի շարք պահանջների, ակումբները պետք է որոշակի չափանիշների համապատասխանեցնեն նաեւ իրենց ենթակառուցվածքները: 2014 թվականից ՀՖՖ-ն սկսել է կիրառվել Ենթակառուցվածքային կանոնակարգ, որը սահմանում է ենթակառուցվածքային հստակ պահանջներ:

2016-17 մրցաշրջանի առաջ «Ալաշկերտ» ակումբի «Նաիրի» մարզադաշտն ունեցել է որոշակի շեղումներ, որոնք հասցրել է վերացնել սահմանված ժամկետներում: Թերություններ է ունեցել նաեւ «Գանձասարի» մարզադաշտը: Դրանք, ըստ ՀՖՖ-ի, այնպիսի խնդիրներ են եղել, որոնք չէին կարող վերացվել կարճ ժամկետներում, եւ ակումբին ժամանակ է տրվել՝ մինչեւ 2016 թ. հոկտեմբեր: Սակայն, ինչպես նշում է ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, ակումբն անգամ քայլեր չի ձեռնարկել թերությունները շտկելու ուղղությամբ, եւ ՀՖՖ-ն 2016 թ. նոյեմբերին որոշում է կայացրել որակազրկել Կապանի մարզադաշտը 2016-17 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածի համար մինչեւ հայտնաբերված թերությունների շտկումը:

Արթուր Ազարյանը նշել է, որ խաղադաշտն անհամաչափ է, անհարթ, որոշակի տեղերում նույնիսկ իսպառ բացակայում է խոտածածկը, նախավարժանքի համար նախատեսված տարածքը վատթար վիճակում է, խաղադաշտի երկայնքով առկա մետաղյա բաց խողովակները մեծ վտանգ են ներկայացնում ֆուտբոլիստների համար։ Մարզադաշտի տրիբունան ապահովված չէ համարակալված, անհատական եւ թիկնակով նստատեղերով։ Չկա որեւէ հարմարություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։

Կանոնակարգին բացարձակապես չեն համապատասխանում մարզադաշտի հանդերձարանները։ Դրանք բավական փոքր են, բավարար չեն ֆուտբոլիստների նվազագույն քանակի համար։ Թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մրցավարների հանդերձարաններն ապահովված չեն ցնցուղներով, զուգարանով եւ մերսման սեղաններով։ Առկա սակավաթիվ ցնցուղները, զուգարանները եւ մերսման 2 սեղանները գտնվում են հանդերձարաններից դուրս եւ ընդհանուր են 2 թիմերի ու մրցավարների համար։ Զուգարաններն առանց զուգարանակոնքի են, իսկ սանիտարական նորմերը թե՛ զուգարաններում, թե՛ առհասարակ հանդերձարաններում որեւէ կերպ ապահովված չեն։

Մարզադաշտում առկա պատվավոր հյուրերի օթյակն ուղղակի ժամանակավոր եւ իրենից վտանգ ներկայացնող կառույց է, որտեղ բարձրանալու համար անհրաժեշտ է անցնել տեխնիկական գոտով, ինչն անընդունելի է կանոնակարգային բոլոր նորմերով, իսկ օթյակ տանող աստիճանները բավական վտանգավոր են։

Այս շրջանում «Գանձասար-Կապանը» մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկից առաջ իր վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում: Թիմը մարզվում է Կիպրոսում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17 տուրից հետո «Գանձասարը» 27 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր ունի նաեւ «Փյունիկը», որը կապանցիներին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով (3-րդ տեղում է): 2-րդ տեղում ընթացող երկրի գործող չեմպիոն «Ալաշկերտին» «Գանձասարը» զիջում է 3, իսկ միանձնյա առաջատար «Շիրակին» 7 միավորով:

Հայաստանի գավաթի խաղարկությունում կապանցիները դուրս են եկել կիսաեզրափակիչ, որի շրջանակներում ուժերը չափելու են «Շիրակի» հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2765 դիտում

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները