Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

15/07/2026 schedule10:19

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում կազմակերպվել է իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ միջոցառումն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ։

«2026 թվականի ապրիլին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել էր Զարթոնք բնակավայրի բնակիչների, այդ թվում՝ եզդիական համայնքը ներկայացնող կանանց հետ։ Հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ բնակավայրում կազմակերպել իրավունքներին առնչվող թեմատիկ իրազեկման միջոցառում, ինչի արդյունքն էլ կազմակերպված այս միջոցառումն էր։

3.jpg (81 KB)

Միջոցառմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիեթ Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, Զարթոնք բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Մկրտումյանը, ինչպես նաև բնակավայրը ներկայացնող կանայք, այդ թվում՝ եզդիական հանայնքի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ նկարահանված ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության թեմաներին։

05b60278-ed99-4284-80b5-ef69297263cb.jpg (76 KB)

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել բաց քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով։ Մասնակիցներն անդրադարձել են կանանց իրավունքների պաշտպանության, աղջիկների կրթության իրավունքի ապահովման, գենդերային կարծրատիպերի հաղթահարման, ինչպես նաև համայնքներում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։

Միջոցառմանը մասնակցել է նաև «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի հերթական մասնակից Էլեն Մուրադյանը։ Հատկանշական է, որ հանդիպմանը ներկա էր նաև նախագծի առաջին մասնակիցը՝ Զարթոնք բնակավայրը ներկայացնող եզդիական համայնքի ներկայացուցիչ Քրիստինա Հասոյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է համայնքներում նման ձևաչափի հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից։ Նա առանձնահատուկ կարևորել է մարզային բնակավայրերում և ազգային փոքրամասնությունների համայնքներում իրավունքներին առնչվող թեմաներով իրազեկվածության բարձրացումը՝ որպես իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայման։

3ae14654-2e28-4737-b918-a802613f33d8.jpg (58 KB)

Ամփոփելով միջոցառումը՝ Պաշտպանը վերահաստատել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է հետևողական աշխատանքը մարզային բնակավայրերում՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդմանը, կանանց և երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների լիարժեք իրացմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանը»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
232 դիտում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով