Երևան
12 °C
2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին օրերին զոհված, գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանն այսօր՝ մարտի 20-ին կդառնար 26 տարեկան: Ավագ լեյտենանտ Գալստյանը պատերազմական գործողությունների ժամանակ եղել է Թալիշի պաշտպանական սահմաններին՝ զոհվել է հակառակորդի ականի պայթյունից:
«Մեզ հաջողվել էր հասնել եւ գրավել դիրքերից մեկը, որտեղ էլ զոհվեց Հրաչ Գալստյանը: Նա մեզ դիրքավորեց, տեսավ, որ մեզ մոտ նորմալ է գնաց մյուս զինվորների մոտ: Այդ ընթացքում ադրբեջանական ական պայթեց ու նա զոհվեց»,- armtimes.com-ի հետ զրույցում հրամանատարի մահը վերհիշելով պատմում է Սաշան: Նա ծառայել է Հրաչ Գալստյանի վաշտում:
Ընտանիքի անդամները պատմում են, որ Հրաչի վերջին 9 տարիների երազանքն է եղել, որ ծննդյան օրն անցկացնի ընտանիքի անդամների հետ: Ծննդյան օրը տանը լինել չի հաջողվել, դիրքերում է եղել:
«Երկու տարի էր, որ ծանոթ էինք իրար հետ ու երկու տարի ծնունդը զինվորների հետ էր անում: Ես իր տորթը ուղարկում էի սահման՝ դիրքերը պաշտպանելով նշում էր իր ծնունդը:…Կապ չունի, որ նա ֆիզիկապես մեր հետ չէ, հոգով մեզ հետ է: Ես այս օրը միշտ սիրելու եմ: Հրաչին ոչ մեկ չի կարող փոխարինել: Անահիտը գիտի՝ ով է իր պապան, գիտի, որ հերոս է: Ամեն անգամ նկարները վերցնում ու համբուրում է, առաջին բառն էլ պապա է եղել…»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Հրաչ Գալստյանի կինը՝ Անուշ Գալստյանը:
Հերոսի մայրը՝ Անահիտ Գալստյանը, պատմում է, որ որդին միշտ ցանկացել է այս օրը տուն գալ, բայց չի հաջողվել. «Միշտ ուզում էինք իր ծնունդը տանը անեինք, բայց չէր ստացվում: Հիմա տանն ենք անում, բայց առանց իրա…»,- արցունքն աչքերին՝ ասում է մայրը:
Գալստյանների վիշտը սփոփել հաջողվում է միայն Հրաչի եւ Անուշի դստերը՝ 10 ամսական Անահիտին: Շուտով ծնվելու է նաեւ Հրաչի եղբոր որդին, ում հերոսի պատվին Հրաչ են կոչելու:
«Տղա եմ ունենալու, անունը դնելու եմ ախպորս անունով: Իմ եղբոր գործը շարունակող տղա է լինելու, կիսատ թողածը շարունակող: Բժիշկները ծնվելու վերջին օրը այսօր են տվել, չի բացառվում, որ Հրաչը ծնվի հենց Հրաչի ծննդյան օրը»,- ասում է Հրաչի եղբայրը՝ Աղասի Գալստյանը:
Մանրամասները՝տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT