Երևան
12 °C
Այսօր՝ ապրիլի 12-ին, Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված եւ Ազգային ժողով անցած Վարդան Ղուկասյանը հայտարարությամբ է հանդես եկել եւ տեղեկացրել, որ իրականում ինքը հավաքել է 15 հազարից ավելի ձայն, բայց 3 հազարը վերագրել են այլ թեկնածուների: Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ս/Թ ապրիլ 2-ին կայացած ընտրությունների պատկերը պարզ է: Պարզ է ե՛ւ ընտրողների, ե՛ւ ընտրվողների, ե՛ւ կենտրոնական հանձնաժողովի համար: Ապրիլի 3-ից մինչ այսօր Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Վարդան Ղուկասյանի ձայները ԿԸՀ-ից հայտնում են 12 485 ձայն, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Ընտրական նոր տեխնոլոգիաների պատճառով մենք կորցրել ենք ավելի քան երեք հազար ձայն: Այդ իսկ պատճառով թվերը չեն համապատասխանում իրական քվեին: Մենք բոլորս ավելի քան վստահ ենք, որ մեր հավաքած ձայների քանակը հատում է տասնհինգ հազար ձայնը, բայց մենք մեծահոգաբար ենք վերաբերվում ձայների այդպիսի տեղաբաշխմանը եւ հույս հայտնում, որ մյուս թեկնածուները, ում օգտին հաշվարկվել են մեր ձայները, քաջ գիտակցում են դա եւ եւս շնորհակալ են մեզանից:
Վարդան Ղուկասյանի գրասենյակ»,- գրված է հայտարարությունում:
Armtimes.com-ը Վարդան Ղուկասյանից փորձեց պարզել, թե մասնավորապես որ թեկնածուներին են վերագրվել այդ քվեները: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
- Պարոն Ղուկասյան, Ձեր տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ խորհրդարանական ընտրության ժամանակ ստացել եք 15 հազարից ավելի քվե…
- Ինչ որ տեղեկացել ես, դա է, հստակ գրված է՝ սեւը սպիտակի վրա:
- Նշված է նաեւ, որ մոտ երեք հազար ձայն վերագրված է այլ թեկնածուների: Ու՞մ մասին է խոսքը, անուններ կնշե՞ք:
- Ո՛չ, ո՛չ:
- Ինչո՞ւ:
- Դե, հիմա ի՞նչ կարեւոր է անունները, դա ի՞նչ օգուտ պետք է տա:
- Բայց Ձեր քվեներն են….
- Ասենք՝ ասեցի անունը, ի՞նչ փոխվեց:
Վարդան Ղուկասյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է այս հարցը վիճարկել դատական կարգով:
Նարեկ Կիրակոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում 2026 թվականին կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս Հիմա» ֆիլմերի աստղ Ռոբերտ Դյուվալը
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով 600 զոհի մասին
Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվեց Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի. Չախոյան
Հայտնի է ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը
Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Իրանի հետ համաձայնության հասնելու ճանապարհին առկա դժվարությունների մասին
Դսեղի հարակից անտառում ապօրինի հատվել են մեծ թվով ծառեր
Բ-ին և եպիսկոպոսներին չի կարելի ՀՀ-ից բաց թողնել. իշխանությունը հանցագործությունների մասին տեղյակ է
Շահարկվում է Աննա Հակոբյանի անունը. «Իմ քայլը» տեղեկություն է ստացել, որը վրդովեցնող է և խիստ վտանգավոր
Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզում լսել է բնակիչների առաջարկներն ու դիտարկումները և տվել անհրաժեշտ պարզաբանումներ
Արշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՔԿ
Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ
Քանի տոկոս ձայնով կբավարարվի Կարապետյանը. օրենք խախտելով՝ մյուս պրոռուսական ուժերին են ուզում հաղթել
Վերականգնվել է 1,4 մլն դրամ վնաս. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության աշխատանքների ամփոփում
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում
Մեր երկրները հաստատել են բարեկամական սերտ կապեր․ Վահագն Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին
ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի առաքելության հետ քննարկվել է բյուջետային աջակցության նոր վարկային ծրագրի ընդհանուր կառուցվածքը
ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին կհաստատի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը
1 շաբաթում հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում. լուսանկարներ, տեսանյութ
ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում. ՀԾԿՀ նախագահ
Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ
Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2,4 միլիոն դոլարի ապրանք արտահանելու մասին
ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է. Մեսրոպյան
Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների
Հայտնի է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար
Շուրջ 69 մլրդ դրամի ներդրում 2025-ին՝ էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են․ նա այլևս ՍԴ դատավոր չէ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են տեղումներ, լեռնային առանձին հատվածներում բուք կլինի
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Անկախության փողոցի 1/55 հասցեի հողամասի նկատմամբ
Տեղի է ունեցել Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստ
Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացուց շուրջ 600 հազար դրամ է ստացել
«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել են Եղիշե Մելիքյանն ու Հենրիխ Մխիթարյանը․ ինչ է քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT