Երևան
12 °C
Hayastan24.com կայքի տրամադրության տակ է հայտնվել «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ:
Ընդ որում ձայնագրությունում խոսող այդ անձը Արտակ Սարգսյանի օգտին աշխատելը ներկայացնում է որպես թասիբի հարց, որպես անձնական գործ՝ հիշեցնելով, որ մարդուն աշխատանքով ապահովելը արդեն մեծ գործ է: Ժողովի ընթացքում «ՍԱՍ»-ի ներկայացուցիչը անուն առ անուն ընթերցում է ինչպես այն անձանց անունները, որոնք Արտակ Սարգսյանի օգտին քվեարկողների ցուցակ չեն բերել, այնպես էլ մեծ թվով ձայներ բերածներինը:
Օրինակ, ընթերցելով Նաիրա Սարգսյանի անունը՝ նա հարցնում է, թե ինչո՞ւ անուն չի բերել: Նաիրան ասում է, որ բարեկամ չունի Արաբկիրում: Ի պատասխան «ՍԱՍ»-ի ներկայացուցիչը նրանից հետաքրքրվում է, թե այդ դեպքում ինչպե՞ս է գործի ընդունվել, ապա ընդգծում՝ «Լավ չի քո վիճակը, ասեմ»: Այս ընթացքում նա շարունակ նաեւ ակնարկում է, որ ում անվան դիմաց 0 է գրված՝ այդ անձին դիտարկելու են որպես իրենց դեմ մարդ եւ համապատասխանաբար վերաբերվելու են նրան: Իսկ ամենաշատ ձայն բերածներին խոստանում է պաշտոնի բարձրացում եւ Փարիզ ուղեւորություն:
Ստորեւ ներկայացնում ենք ձայնագրությունում առկա ելույթի որոշ հատվածների սղագրությունը.
«Ուրեմն Արամ, էս քո ցանկը, Swet»-ի աշխատողները 200 հոգով, դու բերել ես 53 ձայն: Ուրեմն քո հարցը, մանավանդ քո հարցը էն տիպի ա դրված, որ եթե էս պատկերը 3-4 օրվա մեջ նույնը եղավ, պրոստո քեզ բարի ճանապարհ ենք ասում, որովհետեւ սա վերաբերմունք ա, ոչ թե կարենալ-չկարենալու հարց, եթե դու էդ ձեւ ես վերաբերվում մեզ, ուրեմն մենք 5 անգամ վատ կվերաբերվենք քեզ: Սա պատկեր չի»,- մեկ այլ աշխատակցի ասում է նա:
«Անահիտ Բալյանն ո՞վ ա, դու է՞լ չունես ծանոթ: Քաղաքում ես ապրում, բա էդ քո ծանոթները չունե՞ն ծանոթներ, ընկերներ, խի՞ չես ուզում բերես: Որովհետեւ էսօր մենք Արաբկիրում, Աջափնյակում ունենք աջակիցներ, ովքեր մեզ օգնում են, ու չեմ կարծում՝ էդ նույն գործը չկարանան անել, ինչ դուք եք անում: Եթե դուք էդ ձեւի եք մոտենում, մենք էլ էն մարդկանց կընդունենք աշխատանքի, ովքեր կկարողանան մեզ օգնել: Այ էս զրոն քո անունի դիմաց գրված է, մի կարծի, որ էսի անցավ-գնաց: Տենց չի, ամեն ինչ փոխադարձ է էս կյանքում»:
«Անուշ Ադամյան: Ըհը, օրինակ Անուշ Ադամյանը բերել է 14 ձայն, եկեք ծափահարենք Անուշին...Էս դուրներդ չեկա՞վ, որ ծափ չեք տալիս, էդ ո՞նց ա որ Անուշը կարում ա բերի, բայց ստեղ ասենք օրինակ Աշոտ Աղախանյան, խի՞ չես բերել ձայն, չես ուզում, հա՞»:
«Աննա Ավագյան: Էդ քո կարծիքով որ շլյապա ես դրել, պետք ա չտենանք հա՞, որ 0 ձայն ես բերել, հը՞, խի՞ չես բերել ձայն... (Դահլիճում գտնվողներից մեկն ասում է, որ Անուշն իր դուստրն է, ինքն է բերել ցուցակ): Հա՞, չէ, աղջիկդ ուրեմն կարա շլյապա դնի: Ըհը, տես, իրա հայրը 21 ձայն բերել ա: Այսինքն էդ ո՞նց ա՝ մարդը բերում ա 21 ձայն, Վոլոդյա Դանիելյանը, Արամ Գեւորգյանը՝ 0 ձայներ են: Ովքե՞ր են Վոլոդյան, Արամը: Ասա Վոլոդյա, ամոթ չե՞ս անում, քանի՞ տարեկան ես...19-ը՞, էդ ա անչափահաս չես, ունես ընկերներ, բարեկամներ: Արաբկիրում ունես ընկեր, ինչի՞ չես բերում իրա ձայնը, թե՞ ընդդիմությունից ա ընկերդ»:
«Արամ Խաչատրյան: Արա՞մ, ամոթ չե՞ս անում, արա, զրո ա քո թվերը: Հիմա ի՞նչ անենք, չխմե՞նք էդ քո սոկը: Հիմա էսօր գնում ես տուն, տնեցիքին հավաքում ես, հորքուր, մորքուր, քեռի, ասում ես էսի իմ խնդիրն է, ձեր մոտիկներին հիշեք, օգնեք էս հարցում: Եթե ասես չունեմ, ուրեմն սուտ ես ասում, ես կգտնեմ քո ծանոթներին Արաբկիրում, էդ վախտ ձեռքիցս չես պրծնի: 3 օր ժամանակ»:
«Գարիկ Բաբայան: Հազար ամոթ քեզ, Գարիկ: Հազար ամոթ, բա սազո՞ւմ ա քո նման տղուն սենց 0, բա դու զրոյով տղա՞ ես»:
«Իրինա Նազարյան: 44 ձայն: Ես խոստանում եմ քո պաշտոնը կբարձրացնենք»:
«Գոհար Ավետիսյան: Հը՞, դե՞մ ես մեզ, Գոհար...Էտի ամենահեշտ պատասխանն ա՝ ռայոնից եմ: Ոչինչ, կապ չունի, կէթաս, վիզ կդնես, կբերես, կէթաս կհամոզես, ծանոթներ կգտնես, ընկերներ կգտես, եթե մենք 100 հոգու մեջից քեզ ենք ընտրել գործի, ուրեմն ինչ -որ պատասխանատվությոն պիտի վերցնես»:
«Սիրանույշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանույշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:
Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր թիվ 2 ընտրատարածքում եւ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքելով 12 հազար 27 ձայն՝ վերընտրվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT