Կարծում եմ՝ Վալերի Պերմյակովին կտեղափոխեն Ռուսաստան. պաշտպան

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դեռ գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայում:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովի վճիռը օրեր առաջ մտել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանը մերժել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արայիկ Զալյանի, Արամազդ Կիվիրյանի վճռաբեկ բողոքները:

Մեր հարցին, թե Պերմյակովի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որտե՞ղ նա պետք է կրի պատիժը, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ դա պետք է որոշի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: «Ինձ թվում է, նրան կտեղափոխեն Ռուսաստան»,- ասաց պաշտպանը: Հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանեց՝ Պերմյակովը Ռուսաստանի դատապարտյալ է:

Հիշեցնենք, որ մինչ Ավետիսյանների սպանության գործը կգնար դատարան, Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին մեղավոր ճանաչեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու մեջ եւ դատապարտեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Մեր դիտարկմանը, որ Պերմյակովը նաեւ Հայաստանի կողմից է դատապարտվել, Աղաջանյանն ասաց, որ ի սկզբանե Պերմյակովը ՌԴ-ի կողմից դատապարտված է եղել, երբ հայաստանյան դատավարությունը սկսվել է:

Այս օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ: Մեր ճշտող հարցին, թե հնարավո՞ր է այդ քաղաքացին Պերմյակովն է, Աղաջանյանը ասաց, որ նման տեղեկությունների չի տիրապետում, միաժամանակ ընդգծելով, որ տեսականորեն փոխանակումը չի բացառում: Վերջինս, սակայն այլ փակագծեր չբացեց, նշելով, որ որեւէ կոնկրետ տեղեկություններ չունի:

Հրաչյա Հարությունյանին ռուս զինծառայողով փոխանակելու վերաբերյալ մամուլի տեղեկությունները մեր զրույցում հերքեցին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ շեշտելով, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Վճռաբեկ դատարան է ուղարկվել միանգամից երկու հայց՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի ու փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից։ Պարզվել է, որ երկրորդ բողոքն էլ է նույն ճակատագրին արժանացել։ Կիվիրյանը Վճռաբեկ դատարանից պահանջում էր բեկանել դատավճիռն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին քննելու համար: Ինչը մերժվել է:

Այսօր մեր զրույցում Արամազդ Կիվիրյանն ասաց, որ երկու օր առաջ են ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը: Այժմ քննարկվում է հայցի մասով ՄԻԵԴ եւ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Հարցին, թե ինչո՞ւ ՍԴ, Կիվիրյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ եւ՛ առաջին ատյանի դատարանը, եւ՛ հետագայում վերաքննիչ դատարանը պատճառաբանել էին, որ Քրեական դատավարության օրենսգրքում անձը զրկված է նման պահանջ ներկայացնելու իրավունքից: Դա, իմ կարծիքով, հակասում է սահմանադրական մի շարք նորմերի:

Տպել
5080 դիտում

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել