Հաղթանակի օրվա առթիվ Մասիսում կայացան ռետրո-մեքենաների ցուցահանդես եւ այլ միջոցառումներ

10/05/2017 schedule15:50

Մայիսի 9-ն արդեն 25 տարի է՝ հայերի համար եռատոն է: 1941-1954թթ. տեղի ունեցած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին 1992թ.-ին գումարվեց նաև Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որին հաջորդեց նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:

Այդ առիթով՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում մայիսի 8-ին և 9-ին Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվել էին Հաղթանակի օրվան նվիրված մի շարք միջոցառումներ:

Ռետրո-մեքենաների ցուցահանդես 

Մայիսի 9-ին, ժամը՝ 12:00-ին Մասիսում անցկացվեց ռետրո մեքենաների ցուցահանդես, որի ժամանակ ներկայացված էին Հայաստանի տարբեր քաղաքներից (Գյումրի, Վանաձոր և այլն) հատուկ տոնական օրվա առիթով Մասիս ժամանած պատերազմական և հետպատերազմական տարիների ավելի քան 20 մոդելի մեքենա:

Բոլոր ռեստավրացված ռետրո մեքենաները գտնվում էին աշխատանքային վիճակում և կատարեցին պատվավոր պտույտ քաղաքի կենտրոնական հրապարկում:

Միջոցառման ընթացքում Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոնի մասնակիցները հանդիսատեսին՝ քաղաքի բնակիչներին և հյուրերին ծանոթացրեցին ռետրո-մեքենաների հնարավրությունների, յուրահատկությունների և տեխնիկական բնութագրիչների հետ: Հյուրերը հնարավրություն ունեցան տեսնել հազվագյուտ մակնիշների մեքենաներ, ինչպես նաև շփվել ցուցահանդեսի մասնակիցների հետ: Մեքենաները հասանելի էին բոլորին և ցանակցողները կարող էին մոտենալ և լուսանկարվել:

Կարևոր է նշել, որ ցուցահանդեսը միավորեց ռետրո-տեխնիկայի սիրահարներին և սեփականտերերին, ովքեր խնամքով պահպանում ու նոր կյանք են տալիս ավտոմեքենաներին:

Արմրեստլինգի մարզային մրցաշար

Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության հիմքում քաղաքի երիտասարդների և բնակիչների ներուժի զարգացումը, նրանց նախաձեռնությունների աջակցությունը և նրանց հնարավորությունների բացահայտման համար պայամանների ապահովումն է: Երիտասարդական նախաձեռնություններից մեկը արմրեստլինգի մարզային մրցաշարի իրականացումն էր: Մասիսի զարգացման հիմնադրամը աջակցեց գաղափարին՝ օգնելով մրցաշարի կազմակերպման հարցում, ինպես նաև հաղթողներին տրամադրեց մրացանակներ:

Արմրեստլինգի մարզային մրցաշարը Մասիսում առողջ ապրելակերպի հանրայնացման միջոցառումների մաս էր կազմում: Մրցաշարն անցկացվեց 5 քաշային կատեգորիաներում: Նախընտրական մրցումները տեղի էին ունեցել մայիսի 5-ին, որի ընթացքում ընտրվել էին յուրաքանչյուր քաշային կատեգորիայի լավագույն մասանկիցները: Եզրափակիչը անցկացվեց մայիսի 9-ին Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում, իսկ հաղթողներին շնորհվեցին սպորտային խանութի նվեր քարտեր:

«Սերունդների հանդիպում»

Հաղթանակի օրվան ընդառաջ՝ մայիսի 8-ին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Սերունդների հանդիպում» միջոցառումը, որի ժամանակ Երիտասարդական կենտրոնի մասնակիցները հանդիպեցին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և Ղարաբաղյան պատերազմի զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որպեսզի շնորհավորեն նրանց տոնի առթիվ:

Երիտասարդական կենտրոնի երեխաները վետերաններին նվիրեցին ծաղիկներ, ինչպես նաև հանդես եկան տոնական ելույթներով: Հնչեցին Ղարաբաղյան և Հայրենական Մեծ պատերազմների տարիների ռազմահայրենասիրական երգեր: «Սերունդների հանդիպում» միջոցառումն ավարտվեց «Հայկական բանակ» երգով, որը երեխանեերի հետ միասին կատարեցին նաև ներկաները:

Մինի-ֆուտբոլի ընկերական հանդիպում

Մայիսի 8-ին, ժամը`18:00-ին Արմեն Նազարյանի անվան սպորտդպրոցի դաշտում կայացավ Մասիսի ԱԻՆ-ի և ոստիկանության հավաքականների մինի-ֆուտբոլի ընկերական հանդիպում` նվիրված Շուշիի ազատագրման 25 ամյակին: Հանդիպումը կազմակերպվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից տեղական ադմինիստրացիայի աջակցությամբ:

Հանդիպման սկզբում խաղին ներկա գտնվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց Մասիսի զարգացման հիմնադրամին մասիսցիների շրջանում մինի-ֆուտբոլի և առողջ ապրելակերպի հանրայնացման համար և թիմերին հաջող խաղ մաղթեց: Սպորտսմեններին և երկրպակուգներին նաև ողջունեց Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ այս հանդիպումով ազդարարվում է Մասիսում մինի-ֆուտբոլի մրցաշարի մեկնարկը: Եզրափակիչ հանդիպումը կկայանա սեպտեմբեր ամսին Մասիսի առաջին ընտանեկան մարզահամալիրում մինի-ֆուտբոլի դաշտի բացման ժամանակ:

Ընկերական հանդիպումն ընթացավ դինամիկ ու լարված և ավարտվեց 3:2 հաշվով ի օգուտ ոստիկանության թիմի:

 

Տպել
2022 դիտում

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար և դաժան դաս էր, որից 3 գլխավոր հետևություն ենք քաղել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները