Ձեզ պետք է` թող ձեզ պաշտպանի. Խանդոյանը 36 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից. Տեսանյութ

10/05/2017 schedule16:41

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստն այսօր կրկին անցավ լարված մթնոլորտում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Խանդոյանին կրկին հեռացրեց նիստերի դահլիճից:

Մինչ այդ, դատարան էր հրավիրվել հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը, որն ըստ դատարանի, այսուհետ պետք է ներկայացնի Խանդոյանի շահերը դատարանում: Նշենք, որ դատարանը զրկել է Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանին նրա շահերը պաշտպանելուց. համենայնդեպս այդպես հայտարարել է ինքը՝ Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին այս գործով միջադեպ տեղի ունեցավ: Այն ժամանակ, երբ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք միջնորդությունների վերաբերյալ առարկություններ էր հայտնում, Խանդոյանը զայրացավ եւ ցանկություն հայտնեց հայտարարություն անել: Դատարանը, սակայն նրան չթույլատրեց, ինչից հետո վիճաբանություն սկսվեց. դատարանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ դատական նիստերի դահլիճից հեռացում: Այսօր տեղեկացանք, որ Խանդոյանը դատական նիստերի դահլիճից հեռացվել է 36 ժամով, ինչը նշանակում է, որ այս գործով մի քանի նիստերին Խանդոյանը ներկա չի լինի:

Այսօր Արարատ Խանդոյանը դատարանում հայտարարեց, որ իրեն հանրային պաշտպան պետք չէ, եւ դատարանը չպետք է որոշի, թե ով պետք է ներկայացնի իր շահերը դատարանում. «Դուք չեք որոշելու ով է իմ պաշտպանը լինելու: Ես ունեմ պաշտպան, իմ պաշտպանին բերեք: Ձեզ պետք է` թող ձեզ պաշտպանի, ինձ պաշտպան պետք չի»,- դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին հայտարարեց Խանդոյանը: Հանրային պաշտպան Լիանա Գասպարյանն էլ ասաց, որ Հանրային պաշտպանի գրասենյակից իրեն է հանձնարարվել այս գործը. «Սակայն, ինչպես տեսնում եք, անձը չի ցանկանում, որպեսզի ես ստանձնեմ վերջինիս պաշտպանությունը: Իսկ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ ես կարող եմ անձի պաշտպանությունը ստանձնել միայն վերջինիս կողմից համաձայնություն ունենալու դեպքում: Այս պարագայում ես գտնում եմ որ չեմ կարող մասնակցել այս գործին»,- հայտարարեց պաշտպանը:

Այնուամենայնիվ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց Գասպարյանին ներգրավել այս գործի վարույթ՝ որպես Արարատ Խանդոյանի պաշտպան: 

Լիանա Գասպարյանը կրկին պնդեց, որ ինքը չի կարող դատավարական գործողություններ իրականացնել քանի որ օրենքով սահմանված կարգով պաշտպանի կարգավիճակ չի բերել: Այս ընթացքում Մնացական Մարտիրոսյանը կարգադրիչներին հրահանգեց Խանդոյանին դուրս բերել նիստերի դահլիճից, քանի որ դատարանը նախորդ նիստում նրա հանդեպ դատական սանկցիա էր նշանակել՝ 36 ժամով հեռացնել նիստերից: 
Դատական նիստն այսօր էլ հետաձգվեց, որպեսզի Լիանա Գասպարյանը նախապատրաստվի իր աշխատանքային պարտականությունները կատարելուն: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 18-ին` 12:00-ին: 

Տպել
10409 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)