Միջադեպ դատարանում. Խանդոյանը թքելով հեռացել է նիստերի դահլիճից (տեսանյութ)

27/04/2017 schedule13:01

Քիչ առաջ «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ:

Ինչպես հաղորդում է «Armtimes.com»-ի թղթակիցը, վիճաբանություն սկսվեց Խանդոյանի, դատախազի եւ դատավորի միջեւ, այն ժամանակ, երբ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք միջնորդությունների վերաբերյալ առարկություններ էր հայտնում:

Մասնավորապես, խոսելով Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ միջնորդության մասին, դատախազն ասաց. «Փաշինյանի տեսագրությունում առկա էր մի հատված, որտեղ ոստիկաններին կոչ էր անում հանդարտության՝ պարզաբանելով, որ իրեն եւս քարեր են կպել: Սա վկայում է այն մասին, որ ինքը փորձում էր իմ կարծիքով համոզել ոստիկաններին, որ ժողովրդի կողմից են նետված քարերն իրեն կպել եւ խնդրում է ոստիկաններին որեւէ պատասխան միջոցներ չձեռնարկել»:

Նա ասաց, որ եթե Խորենացիում կատարված դեպքերի վերաբերյալ Փաշինյանը կարող է ցուցմունք տալ, նշանակում է այս հիմքով Խորենացիում գտնվող մի քանի հազար մարդու պետք է հարցաքննել. «Հետեւաբար՝ գտնում եմ, որ նրան դատարան հրավիրելը անտրամաբանական է եւ որեւէ առնչություն չունի գործի հետ»,- ասաց դատախազը:

Այնուհետեւ անդրադարձավ Խանդոյանին ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկելու հետ կապված լրացուցիչ վկաներ հրավիրելու միջնորդությանը, ասաց որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հետաքննող մարմիններ են, բայց չհասցրեց խոսքն ավարտել:

Խանդոյանը սկսեց գոռգոռալ, թե ինքը հայտարարություն ունի անելու: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարության իրավունք չէր տալիս, Խանդոյանը շարունակում էր պահանջել: Դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: Խանդոյանը նորից ասաց, որ հայտարարություն պետք է անի, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց: 

Նա հրամայեց կարգադրիչներին դուրս հանել Խանդոյանին: Խանդոյանը չէր ենթարկվում, եւ ավելի բորբոքվեց, երբ նրան փորձում էին ձեռքերից քաշելով հեռացնել նիստերի դահլիճից: Արարատ Խանդոյանը, սակայն չհանդարտվեց, նա շարունակեց ներկայացնել իր առարկությունները` նշելով, որ այդ քրեական գործում ամեն ինչ պարզից էլ պարզ է, եւ եթե դատարանը շարունակում է իրականությունը չտեսնել, ապա ինքը «թքած ունի այդպիսի դատարանի վրա»: 

«Ես հայտարարություններ ունեմ, ինձ մի ընդհատեք, մինչեւ հայտարարություն չանեմ, դուրս չեմ գա դատական նիստերի դահլիճից: Էս շինծու քրեական գործ է, ոստիկանությունը կիրառում է գործողություն ժողովրդի հանդեպ, բայց դատում են էս գործով, այն դեպքում, երբ ամեն ինչ ակնհայտ է: Փոխանակ դատավորը էս գործը բեկանի, մի հատ էլ դատախազությանը սանկցիա տա մի հատ էլ կանգնել ինձ էլ...Ուրեմն, եթե սանկցիա են կիրառում իմ վրա` թքած ունեմ նման դատարանի վրա, սա դատարան չի»,- ասաց նա եւ հեռացավ՝ միաժամանակ դիմելով պաշտպանին զգուշացրեց, որ եթե առանց իրեն մասնակցի դատական նիստին, կհրաժարվի նրա ծառայությունից։

Ի վերջո, ասաց, որ թքած ունի այս դատարանի վրա եւ թքելով դուրս եկավ:

Այդ ընթացքում դատարանի դահլիճն արդեն լքել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Թե քանի ժամով հեռացվեց Խանդոյանը նիստերի դահլիճից եւ երբ տեղի կունենա հաջորդ դատական նիստն, այդպես էլ հայտնի չդարձավ:

Տպել
28579 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել