Ես պատրաստ եմ Գյումրիում աշխատել. «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթենա. տեսանյութ

Մայիսի 24-ին «Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիձեն եւ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթենան միասին այցելել են Գյումրի: Նրանք առաջին կանգառը Գյումրու Սրբոց Նահատակաց կաթողիկե եկեղեցին էր, որը օծվել էր 2015 թվակակնին:

Եկեղեցում Մարգարիտ Բարանկիձեն հանուն բոլոր հիվանդների ապաքինման աղոթք բարձրացրեց առ Աստված, այնուհետ Աստվածամորը նվիրված երգ կատարեց՝ նվիրելով ներկաներին:

«Որպես քրիստոնյա նախ եւ առաջ պետք է ասեմ, որ սերն է փրկելու աշխարhը: Այն, որ այս քաղաքն ավերվել է երկրաշարժի ժամանակ, բայց հիմա մենք գտնվում ենք այս եկեղեցում, պետք է նշեմ, որ սա հենց սիրո հաղթանակն է: Ես գիտեմ, որ դուք խիզախություն եք ունեցել այդ տխուր եւ ողբերգական էջը թերթելու: Գիտեմ, որ Շառլ Անզնավորի հայտնի երգը՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին, ծնվել է հենց այս քաղաքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարգարիտ Բարանկիձեն:

Մարգարիտ Բարանկիձեն, անդրադառնալով՝ մարդասիրական աշխատանքների համար, 2016 թվականին իրեն շնորհված մրցանակին նշեց.

«Ինչպես Մարիամը իմացավ, որ կրելու է իր մեջ Աստծու որդուն եւ ասաց, թող լինի Աստծո կամքն, այնպես էլ ես, որ իմացա կրելու եմ Ավրորայի մրցանակը, ասացի, որ թող լինի Տիրոջ կամքը»,- նշեց նա:

Մարդասիրական մեծ աշխատանքի համար միջազգային մեծ ճանաչում ունեցող բժիշկ Թոմ Քաթենան խոսելով բժշկի բարդ եւ պատասխանատու աշխատանքի մասին, շնորհակալություն հայտնեց Սուդանի Նուբայի լեռներում իրեն փոխարինող երեք հայ բժիշկներին: Ի դեպ, Թոմ Քաթենան միակ բժիշկն է այնտեղ` «Մայր Ողորմություն» հիվանդանոցում, որ սպասարկում է մոտ 750 հազար բնակչի:

«Եթե հայ բժիշկները չգային, ես չէի կարող այստեղ լինել, քանի որ այնտեղ շատ աշխատանք կա անելու: Շատ շնորհակալ եմ հայ բաժիշկներին, ովքեր եկան եւ փոխարինեցին ինձ: Եթե իմ կարիքը զգացվի, ես պատրաստ եմ նաեւ գալ եւ Գյումրիում աշխատել»,- ասաց Թոմ Քաթենան:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3254 դիտում

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է