ԱՄՆ-ում նոր բանաձևով դատապարտել են Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումը

26/05/2017 schedule11:27

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է թիվ 354 բանաձեւը՝ դատապարտելով մայիսի 16-­ին ԱՄՆ­-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը,- գրում է Armenian Weekly-ն:

Բանաձեւով կոչ է արվում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության եւ քայլեր ձեռնարկել նման միջադեպերն ապագայում բացառելու համար: «Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս բանաձեւի միաձայն ընդունումը նշանակում է, որ Թուրքիայի նախագահի՝ դաժանության բրենդն ԱՄՆ արտահանելու փորձերին ուժեղ հակազդում են միաժամանակ Հանրապետական եւ Դեմոկրատ կոնգրեսականները: Կոնգրեսը եւ նախագահ Թրամփի վարչակազմը պետք է կոշտ ուղերձ հղեն տեղի ունեցածին»,-­ ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Սպիտակ տան առջեւ Թրամփ-Էրդողան հանդիպման ժամանակ սկսված խաղաղ ցույցը շարունակվել էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ, որտեղ Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա: Տեսանյութեր են հրապարակվել, որոնցում երեւում են, թե ինչպես է Թուրքիայի նախագահը հետեւում բռնությանը: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով, 9 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: 

«Մենք դատապարտում ենք հայ, սիրիացի, քուրդ, եզդի եւ առաջադեմ թուրք երիտասարդների դեմ բռնությունը: Ոչինչ Թուրքիայի ավելի չի վախեցնում, քան ընդդիմադիր ուժերի միավորումը ընդհանուր թշնամու դեմ»,- նշված էր ամերիկահայ երիտասարդական AYF կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերն էր դատապարտել կատարվածը. «Ակնհայտ է, որ Էրդողանի թիկնապահները կարծում են՝ անպատժելի են, կիրառում են այն մեթոդները, ինչ Թուրքիայում»: Մի քանի տասնյակ կոնգրեսական ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ են ստորագրել՝ վերջինիս կոչ անելով հրապարակավ դատապարտել այս գործողությունները եւ, որ նույնքան կարեւոր է, ապահովել, որ այդ մարդիկ լիակատար պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար:

Տպել
1095 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը