Հասունանում է Բաքվին կոնկրետ քայլերով սանձելու ժամանակը. Նալբանդյան

30/05/2017 schedule17:05

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

Այս մասին Երևանում մայիսի 30-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Միեւնույն ժամանակ նա հղում կատարելով ԵԱՀԿ ՄԽ վերջին հասցեական հայտարարությանը, նշեց. «Առաջին անգամն էր, որ եռանախագահները մատնանշեցին, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի պայմանավորվածությունը»:

Մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջին անգամ հասցեական հայտարարությամբ հանդես եկավ, որում մեղադրեց Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու համար:

«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ»,- ասված է հայտարարության մեջ։

Ասուլիսի ժամանակ Նալբանդյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանը դեմ էր դուրս գալիս հետաքննության մեխանիզմների ստեղծմանը հենց այն պատճառով, որպեսզի հնարավորություն չտա եռանախագահներին կամ համապատասխան մեխանիզմի մասնակիցներին մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը և ով է առաջինը կրակ բացում։

Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ադրբեջանն է բազմիցս հարցականի տակ դրել եռակողմ զինադադարի մասին համաձայնագրերը: «Բայց եռանախագահող կողմերը վերահաստատեցին, որ եռակողմ զինադադարի մասին համաձայնագրերը անժամկետ են ու պետք է անհապաղ իրականացվեն Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,- նշեց նա։

Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը, սակայն շարունակում է անտեսել այդ ամենը։ «Եվ սա բերում է նրան, որ հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը»,- ասաց նա։

Միեւնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ տասը օրից կայցելեն Երեւան և Ստեփանակերտ: «Նրանք ցանկություն ունեն նաև գնալ Ստեփանակերտ։ Չեմ կարող ասել, թե Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել համանախագահներին, բայց նրանք 10 օրից կլինեն տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։ Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կամ արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման մասին՝ Նալբանդյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ընթացքում կարող է քննարկվել այդ հարցը:

«Երևանը միշտ կողմնակից է հանդիպումների և՛ արտգործնախարարների, և՛ նախագահների մակարդակով: Եթե համապատասխան աշխատանք տարվի, կազմակերպչական աշխատանք տարվի, ապա հնարավոր է հանդիպումը: Իհարկե, դեռ միայն արտգործնախարարների մակարդակով, որպեսզի նախագահների հանդիպման համար համապատասխան աշխատանք տարվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան առաջիկա այցի մասին ազդարարել էր ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ ելույթ ունենալով Atlantic Council վերլուծական կենտրոնում կազմակերպված համաժողովում։ «Մենք ծրագրում ենք հաջորդ այցելությունը մայրաքաղաքներ։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի հունիսին կամ հուլիսի սկզբին»,- հայտնել է նա։

Դիվանագետը նաեւ նշել էր, որ «իրենք կցանկանային, որ նախագահները նորից հանդիպեին ու որքան շուտ՝ այդքան լավ»։

Տպել
1733 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել