Ոհմա՜կ էր՝ քացիներով սպանեցին որդուս. ցուցմունք տվեց սպանված Եղիշե Խաչատրյանի մայրը. Վիդեո

07/06/2017 schedule20:44

2016 թվականի հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի մայրը, որը ականատես է եղել դեպքին, այսօր դատարանում ցուցմունք տվեց:

Նա մանրամասն փորձեց վերհիշել այդ օրը տեղի ունեցածը: Ցուցմունքի ընթացքում նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատանում էր:

Դատավորի հարցին ի պատասխան՝ Էմմա Աբրահամյանն ասաց, որ ճանաչում է գործով բոլոր ամբաստանյալներին՝ նրանց տեսել է դեպքի վայրում: Նա պատմեց, որ հունիսի 4-ին՝ դեպքի օրը, եղբոր թոռան հարսանիքն է եղել, մեծ ոգեւորությամբ որդու հետ մասնկացել է այդ արարողությանը: Ասաց, որ որդին՝ Եղիշե Խաչատրյանը ալկոհոլ չի օգտագործել, քանի որ վաղ առավոտյան աշխատանքի էր, պետք է գնար գյուղ՝ խոտհունձի: «Հարսանիքից եկանք տուն, Փառանձեմն ասաց՝ Եղիշե, հիմա մի գնա, առավոտ կգնաս, բայց չէ: Որդուս հետ ճանապարհ ընկանք գյուղ: Նուբարաշենն արդեն անցել էինք, երբ Եղիշեն հիշեց, որ բանալիները մոռացել է, ասեց՝ մամա բանալիները մոռացել եմ, հետ եկավ: Նուբարաշենի մոտ էինք հասել, էդ ժամանակ չգիտեմ ինչ կատարվեց. մեր դեմ դուրս եկավ հանդիպակաց ուժեղ քշող մի մեքենա: Ասեցի՝ Եղիշե, էդ մեքենան գալիս ա դեպի մեզ: Ա՛խ, Եղիշե ջան: Ասեց՝ մամա, հանգստացի: Ինքը իրեն հավաքեց, արգելակեց մեքենան, չբախվեց հանդիպակաց եկող մեքենային:

Փրկվեցինք, էդ երիտասարդները փրկվեցին իմ որդու զգոնության շնորհիվ, բայց իրեն չփրկեցին՝ չհասկանալով, որ իրենց փրկել է իմ որդին»,- հուզված պատմեց 77-ամյա Էմմա Աբրահամյանը:  Նա պատմեց, որ Եղիշեն կանգնեցրել է մեքենան եւ հանդիպակաց եկող մեքենայի մեջ գտնվող անձանց հանդիմանել (մեքենայի մեջ եղել են Արարատ Նիկողոսյանը Արտաշես Չիչոյանը եւ Յուրի Հակոբյանը,-հեղ.): «Ասաց՝ ոչխար անասուներ, ի՞նչ եք անում, մտնում էիք մեքենայի տակը: Սարսափելի էր: Դրանք էդ ոչխար անասունը չհանդուրժեցին, մեքենայից իջան եւ մայր հայհոյեցին իմ որդուն: Եղիշեն էլ իջավ մեքենայից, բայց ձեռքը բռնել, խնդրում էի, որ չիջնի, ասաց՝ մա՛մ, հիմա կգամ: Վիճաբանություն սկսվեց, երբ մեքնայից իջա, կռիվը թեժացել էր: Երեք տղա էին (Արարատ Նիկողոսյանը Արտաշես Չիչոյանը եւ Յուրի Հակոբյանը) ու մի աղջիկ, երեքն էլ հաղթանդամ էին ու քաշքշում էին Եղիշեին, խփում էին որդուս, գոռում էի՝ միլիցա կանչեք, օգնեք, բայց ապարդյուն: Արտաշեսը հարբած էր, Արիկը (Խոսքը Արարատ Նիկողոսյանի մասին է,-հեղ.) ավելի հաղթանդամ էր, քան մյուսը, բռունցքներով հարվածում էին իմ որդուն: Կռիվն ավելի մեծացավ, իմ տղային էնքան էին հարվածել, որ կամաց-կամաց հենվեց մեքենային: Նրանք շարունակում էին խփել՝ աջից ու ձախից, իսկ իմ որդին բռունցքով չէր խփում, հայրական ապտակ էր տալիս նրանց»,- վերհիշեց Էմմա Աբրահամյանը: Նա ասաց, որ իրավիճակն ավելի վատացավ, երբ երեքին միացան եւս երեք հոգի՝ մեկ այլ մեքենայով: «6 հոգով ծեծել են Եղիշե Խաչատրյանին, եւ նրանցից մեկը չկար, որ ասեր՝ լավ էս ինչ ենք անում»,- ասաց տիկին Էմման: Վերջինիս պնդմամբ՝ որդուն ծեծի ենթարկողները գտնվել են ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ:

Աբրահամյանը պատմեց, որ այդ ընթացքում ինքը եւ այդ աղջիկը, որի անունը Մարիամ Գրիգորյան է, փորձել են հանդարտեցնել վիճաբանողներին,  քաշել դեպի իրենց Եղիշե Խաչատրյանին, սակայն՝ ապարդյուն: Ըստ տուժողի՝ որդուն անգամ ընկած վիճակում են հարվածել, հարվածներ է ստացել նաեւ ինքը, ինչի հետեւանքով վայր է ընկել: «Բութ գործիքով հարվածեցին որդուս քունքին, հետո քացու տակ գցեցին... Ոհմակ էր, ոհմակ… կենդանու պես էին ծեծում երեխուս, որսի պես էին հարձակվում վրան»,- հուզված պատմեց տարեց կինը:

Էմմա Աբրահամյանը պարբերաբար կրկնում էր, որ բոլորին դեմքով մեկ առ մեկ ճանաչում է: Վերջինս, սակայն, Յուրի Հակոբյանին եւ Խաչիկ Կոսյանին շփոթում էր: Մասնավորապես, երբ խոսում էր ամբաստանյալ  Յուրի Հակոբյանի մասին՝ ցույց էր տալիս Խաչիկ Կոսյանի ուղղությամբ, թեեւ  Յուրի Հակոբյանը ճիշտ հակառակ կողմում էր նստած՝ ոստիկանների եւ կարգադիրիչների արանքում, նա տեսանելի չէր:

Ի վերջո Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ամբաստանյալներից ո՞վ է Յուրի Հակոբյանը եւ խնդրեց ցույց տալ նրան: Էմմա Աբրահամյանը վեր կացավ եւ ձեռքն ուղղեց դեպի Խաչիկ Կոսյանը, ապա փորձեց կրկին կողմնորոշվել. մինչ նա կպատասխաներ՝ դահլիճում իրարանցում սկսվեց. տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը,նրա ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը, դիմելով դատարանին, պահանջեցին, որ նախ ամբաստանյալները ոտքի կանգնեն, եւ նոր միայն տիկին էմման ասի, թե ով է նրանցից Յուրի Հակոբյանը: Վիճաբանության ընթացքում Էմմա Աբրահամյանը ցույց տվեց, թե ով է Յուրի Հակոբյանը, ինչից հետո իրավիճակն էլ ավելի լարվեց: Պաշտպանական կողմը Փառանձեմ Մեյթիխանյանին մեղադրեց սկեսրոջը հուշելու մեջ:

Ամբաստանյալների պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը դատավորին պնդեց, որ սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, տատիկին հուշել է՝ «մամ, նա է Յուրան»: Էմմա Աբրահամյանը հուզվեց, բղավեց ու պնդեց, որ իրեն չեն հուշել. «Ե՜ս եմ որդի կորցնողը, ոչ թե դու»,- բղավում էր նա: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ Էմմա Աբրահամյանը մեջքով է կանգնած եղել դահլիճին եւ հուշում չի լսել: Փառանձեմ Մեյթիխանյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ «մամա» չի ասել, այլ ասել է. «էս կողմից էն կողմ՝ բոլորին նայիր նոր ասա, որովհետեւ Յուրան ոստիկանների հետեւում չէր երեւում»: Մի քանի րոպե տեւած վիճաբանությունը չէր ավարտվում, այդ ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես է նախագահող դատավորը հեռացել նիստերի դահլիճից, հետաձգե՞լ է նիստը, թե՝ ընդմիջել:

Այս ընթացքում Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ եւ շտապօգնություն կանչվեց դատարան, ներկարկումից հետո, սակայն, նա կրկին վատացավ: Նրա համար երկրորդ շտապօգնությունը եկավ: Այս պայմաններում դատական նիստը հետաձգվեց:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 29-ին ժամը 14:00-ին:

Տպել
12583 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին