ՀՀ կառավարությունը նախատեսում է, որ հինգ տարի իրական աշխատավարձը Հայաստանում չի աճելու

 

ՀՀ կառավարության նոր ծրագիրը, որը այսօր քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, ՀՀԿ-ականները համարում են հավակնոտ: Եթե կառավարությունը 5 տարի անց մեր այսօրվա 10 միլիարդ դոլարանոց համախառն ներքին արդյունքը ասենք 13 միլիարդ դոլար դարձնելը համարում է հավակնոտ, թող կոչեն այդպես:

 Ծրագրին կարելի է այլ բնորոշումներ էլ տալ: Օրինակ, առաջիկա 5 տարիներին կառավարությունը զբաղված է լինելու ռազմավարություններ գրելով: 120 էջանոց այս ծրագրում խոսվում է թվով 20 նոր ռազմավարություններ գրելու մասին:  Երբ խոսքը վերաբերում է, ասենք, «շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարության», «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման երկարաժամկետ ռազմավարության» եւ նմանատիպ այլ ծրագրերի, դա հասկանալի է: Բայց բացի դրանցից, կան նաեւ այսպիսիք` «ՀՀ տարածքում բազային եւ շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարություն», «Մարզային ռազմավարություն» ու դրանից առանձին «Մարզերի զարգացման ռազմավարություն», դրանից էլ առանձին «ՀՀ տարածքների զարգացման ռազմավարություն»...:

Ծրագրում կա նաեւ այսպիսի ձեւակերպում. «ընդհանուր թվային ռազմավարություն (թվային օրակարգ), որը կուրվագծի թվայնացման ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարությունը եւ հետագա քայլերը»: Մի խոսքով, ծրագիրը լեցուն է ռազմավարություններով, որոնք ուրվագծելու են այլ ռազմավարություններ, որոնք էլ իրենց հերթին հիմք են հանդիսանալու այլ ռազմավարություններ մշակելու համար: Մի խոսքով, ծրագիրը կարելի է բնորոշել որպես ռազմավարությունների կազմման ծրագիր:

Չնայած ծրագրում կան որոշակի թվային ցուցանիշներ, թե ինչի է ուզում հասնել կառավարությունը առաջիկա 5 տարիների ընթացքում, սակայն ընդհանուր առմամբ այս ծրագիրը զերծ չէ նախորդների «բովանդակությունից»: Ավելի շատ են ցանկությունների եւ անհրաժեշտությունների մասին հիշատակումները, քան դրանք իրագործելու գործուն մեխանիզմների ձեւակերպումները: Կառավարության այս ծրագրում 54 անգամ գրված է «պետք է», 46 անգամ` «անհրաժեշտ է» եւ այլն:  

Դեռ առիթներ կլինեն անդրադառնալ ծրագրում առկա «կենացներին» ու «բարեմաղթանքներին», սակայն կենտրոնանանք մի կոնկրետ ցուցանիշի վրա, որից էլ պարզ կդառնա, թե որքանով է կառավարության ծրագիրը հավակնոտ: Կառավարության նպատակադրումներում կա մի այսպիսի կետ. «զբաղվածության աճի եւ արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում...»: Խոսքը, անշուշտ, ոչ թե ընդհանրապես աշխատավարձի բարձրացման մասին է, այլ նվազագույն աշխատավարձի, որը սահմանվում է օրենքով: Հիմա դա կազմում է 55 հազար դրամ եւ գործատուն աշխատանքի ընդունելով քաղաքացուն, չի կարող դրանից պակաս աշխատավարձ նշանակել:

Հիմա կառավարությունն ասում է, որ այդ ցուցանիշը 5 տարվա ընթացքում կբարձրանա 25 տոկոսով, այսինքն 2022 թվականի կկազմի 68-69 հազար դրամ: ՀՀ պետական բյուջեով սահմանված է, որ տարեկան Հայաստանում գնաճը պետք է լինի միջինը 4 տոկոս` 2.5-5.5 տոկոսի միջակայքում: Սա կհանգեցնի նրան, որ 5 տարի անց ապրանքները կթանկանան միջինը էլի մոտավորապես 25 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ կառավարության «հավակնոտ ծրագրում» հստակ գրված է որ նվազագույն աշխատավարձ ստացող մեր համաքաղաքացիների գնողունակությունը չի աճելու: Չի աճելու եւ վերջ: Հենց այդպես հավակնոտ էլ ասում է կառավարությունը` չի աճելու:

Սա, իհարկե, վերաբերվում է միայն նվազագույն աշխատավարձին, բայց եթե նման միտում է դրված ծրագրում, ապա դա կարելի է նաեւ տարածել ընդհանրապես, Հայաստանում միջին անվանական աշխատավարձի վրա: Այսինքն կառավարությունը, նախատեսելով արտահանման ու ներդրումների մեծ աճեր, 20 հատ ռազմավարություն եւ այլն, կանխատեսում է, որ իր գործունեության արդյունքում մարդկանց գնողունակությունը չի աճելու: Ինչպես կասեր դասականի տատիկը` «բա սրա համար ենք հավաքվե՞լ»:

Տպել
14517 դիտում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ն արժանացել է THOMSON REUTERS-Ի մրցանակին

Պաղեստինի նախագահը խզել է Իսրայելի հետ բոլոր կապերը

Ռուսաստանի ռազմական նավերը մտել են Ադրբեջանի տարածքային ջրերը

Ջուր չի լինի

Եվրամիությունը հորդորում է ԱՄՆ-ին համաձայնեցնել ՌԴ-ի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

Կանխատեսվում է մինչեւ +38...+40 աստիճան տաքություն

Ողբերգական դեպք Տեխասում. բեռնատարի կցորդում հայտնաբերվել են ութ ներգաղթյալների դիեր

Դուման-Բարբյուս փողոցների խաչմերուկում այրվում է երկհարկանի տուն. ահազանգ

Պետք չէ մեղադրել ՌԴ-ին Քլինթոնի պարտության մեջ. ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ

Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ

Վթար՝ Գյումրի քաղաքում. կա տուժած

ՕՊԵԿ-ը հույս ունի, որ նավթի միջազգային գները կաբարձրանան

Թուրքական բանտից փախած հայ մտավորականը պատմել է բանտում անցկացրած օրերի մասին

Վարդավառի տոնին զվարճանքին մասնակցել են նաև մայրաքաղաքի հյուրերը (լուսանկարներ)

Էդվարդ Նալբանդյանը և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Էրդողանը քննադատել է մուսուլմանական սրբավայրերի մուտքը սահմանափակելու Իսրայելի որոշումը

Սեւանից ջրառը գյուղացու հոգսը չի թեթևացնում, պետք է լուծել առկա խնդիրները. բնապահպան

Սանկտ Պետերբուրգում առատ կարկուտից հետո փողոցներում դժվարացել է տեղաշարժը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեւանում վերելակի ճոպանները պոկվել են. ներսում քաղաքացիներ են եղել

Վաղը Երեւանում եւ մարզերում լույս չի լինի