Հյուսիս-Հարավ ծրագրից գումար չի կորել. Վահան Մարտիրոսյան

12/07/2017 schedule15:18

Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նախարարությունում այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հյուսիս-Հարավ մայրուղու շինաշխատանքներն առաջ են գնում: «Երեկ եղել եմ Հյուսիս-Հարավում, եղել եմ երկու տարածքներում, որտեղ աշխատում են իսպանական ընկերությունն ու չինականը, որտեղ գարնանն ասում էի, որ պոբլեմներ կան: Ձեր հարցերին՝ ինչո՞ւ է ուշանում շինարարությունը, այդ պրոբլեմները լուծվել են, հիմա ակտիվ շինարարություն է գնում: Իսպանական հատվածում ճանապարհից չեն երեւում աշխատանքները, քանի որ ճանապարհին զուգահեռ լեռի ետեւում է, արդեն ահագին բետոնապատման աշխատանքներ արվել են»,- ասաց Վահան Մարտիրոսյանը ՝ նշելով, որ մինչեւ հուլիս ամսվա վերջ կունենանք մոտ 4 կիլոմետր բետոնացված աշխատանք, կառուցապատողներն օրական միջինը կառուցում են 300 մետր ճանապարհ, զուգահեռ պատրաստում են հիմքերը:

Նախարարի խոսքով՝ Թալինի-Գյումրի ճանապարահահատվածի վրա աշխատում է չինական ընկերությունը, որտեղ նախորդ տարվա համեմատ բավականին ակտիվ աշխատանք է կատարվում՝ հիմնականում հողային: «2019 թվականի երեւի մինչեւ ամռանը Գյումրիի ճանապարհն արդեն կունենանք, եթե ինչ-որ, ինչ-որ բաներ չլինեն, որոնք հույս ունեմ, որ չեն լինելու»,- ասաց նախարարը:

Նշենք, որ երեկ նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին` ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ: Նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Թոմաս Հերցը եւս երկկողմ համագործակցության պատրաստակամություն հայտնեց ` նշելով, որ իրենք եւս շահագրգիռ են աջակցելու նախագծերի իրականացման եւ վերահսկման գործում: Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Ասիական զարգացման բանկը կմասնակցի Հյուսիս-Հարավ ծրագրի վրա ծախսվող միջոցները վերահսկելու գործընթացին եւ որքա՞ն գումար է հարկավոր, որպեսզի Հյուսիս-Հարավ մայրուղին ամբողջությամբ կառուցվի:

«Թիվ չեմ կարող ասել, որովհետեւ Հյուսիս-Հարավն ամբողջությամբ կառուցվելու ժամանակ, դեռ հատվածներ կան, որ նախագծման աշխատանքները վերջնական չեն, դրանից հետո մրցույթներ կլինեն, որոնց արդյունքներից հետո նոր կարող ենք թիվ հայտարարել: Մենք կարող ենք թիվ հայտնել, թե այս հատվածը, որը կառուցվում է, որքան կարժենա, ինչ պայմաններով են հաղթել կապալառու ընկերությունները»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

Անդրադառնալով վերահսկողության հարցին՝ նախարարն ասաց, որ վերահսկողությունը վերաբերվել է այն պահանջներին, որոնք դրված են եղել պայմանագրում: «Ընկերությունը ժամանակի ընթացքում ոչ պատշաճ էր կատարում այդ պարտականությունները դրա համար մեր միջամտությամբ, Ասիական զարգացման բանկի, մնացած բանկերի, Եվրոպական ներդրումների բանկի, որոնք ֆինանսավորում են, մեր առաջարկով, մեր խնդրանքով իրենք էլ ներգրավվեցին դրա մեջ, որպեսզի պահանջներն ավելի խիստ լինեն»,- մանրամասնեց նախարարը:

Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը չի կարծում, որ Հյուսիս-Հարավ մայրուղու շինաշխատանքների ժամանակ գումարներ են կորել: «Փող կորել դուք ի՞նչ նկատի ունեք: Ես չեմ կարծում, որովհետեւ, գիտեք ինչ, իմ գնահատականով՝ չէ, բայց եթե հարցը այդպես եք դնում, ապա այդ պատասխանը ինձանից չեք կարող ակնկալել: Կարող եք ակնկալել, այն դեպքում, եթե ինչ-որ քննություն գնա դրա վերաբերյալ: Ի՞նչ վերաբերվում է ինձ, ես ուսումնասիրում եմ հարցն այդքանով, որքան մեր պատականությունն է»,- ասաց Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման ընթացքում գումարներ կորե՞լ են կամ փոշիացվե՞լ: Նախարարի խոսքով՝ ինքը կասկածներ չունի, որ ֆինանսական միջոցներն արդյունավետ են ծախսվում:

Հյուսի-Հարավ ծրագրի հաշվարկային արժեքը կազմում է 1,2-ից 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ իրականացման ժամկետը՝ 2009-2019թթ.: Ծրագիրը բաժանված է 4 առանձին Տրանշերի՝ Երեւան-Արտաշատը, Աշտարակ-Թալին, Թալին-Գյումրի, (Գյումրի-Բավրա եւ Արտաշատ-Ագարակ: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Հյուսիս-Հարավ մայրուղու վրա անարդյուանվետ են ծախսվել վարկային միջոցները, որոնք վերցրել էր Հայաստանի կառավարությունը միջազգային դոնոր կազմակերպություններից:

Տպել
7353 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը