«Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով». ԵՄ-ն նոր դրամաշնորհ կտա

14/07/2017 schedule15:05

«Բոլորդ քաջ գիտակցում եք քաղհասարակության կարեւորությունը հզոր Հայաստան կառուցելու համար»,- այս մասին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին՝ հանդես գալով բացման խոսքով:

«Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով: 4 հազար հասարակական կազմակերպություն կա, հազար հիմնադրամ, որ գրանցված են Հայաստանում: Եթե անգամ, սոսկ մի մասն է այս կազմակերպությունների գործում, ոմանք 10-15 տոկոս են նշում, սա այդուհանդերձ շատ հզոր ներուժ է»,- հայտարարեց Պյոտոր Սվիտալսկին՝ նշելով, որ հետխորհրդային այլ պետությունների ֆոնին սա այցեքարտ է եւ հպարտության առարկա Հայաստանի համար:

Դեսպանը նշեց, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման համար կարողությունների զարգացումը կարեւորագույն հարց է: «Փողը ցանկացած գործունեության թթվածինն է, ասեմ ձեզ, որ հասարակական կազմակերպությունների նոր օրենքի ներքո՝ նոր ստեղծարար հնարավորություններ են բացվում ֆինանսական միջոցներից օգտվելու եւ իրենց գործունեությունն ընդլայնելու համար»,- նկատեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Խոսելով «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մասին, Պյոտոր Սվիտալսկին ասաց, որ երկխոսությունն այս ծրագրի առանցքում է եւ դա շատ կարեւոր է: Նա նշեց, որ տնտեսագետ Ալբերտ Հիչմանը մի էսե է գրել այն մասին, թե ինչ կարող  անհատն անել խմբի, հասարակության համար: Դրա համար երեք ձեւ կա: Առաջինը՝ ելքն է, երբ անհատը կազմակերպությունից, երկրից հեռանում է եւ իր գլխի ճարը փորձում է տեսնել: Երկրորդը՝ հնազանդվելն է, պարզապես անհատը մոռանում է սեփական տեսակետի մասին եւ միանում է մեծամասնությանը, եւ երրորդ ձեւը ձայնը բարձրացնելն է: «Հնչեցնում եմ ձայնս, միանում եմ այլոց, որոնք նույն կարծիքն ունեն, եւ փորձում եմ հետք թողնել կազմակերպության, համայնքի, հասարակության մակարդակով, երկրի մակարդակով, եւ այս ձայնի մակարդակը շատ կարեւոր է: Բայց այդ ձայնը տեղ է հասնում, երբ ձայնակցում են շատ այլ ձայներ: Ուստի շատ կարեւոր է երկխոսության գաղափարը»,- վերլուծեց Պյոտոր Սվիտալսկին:

Անդրադառնալով կառավարության եւ քաղհասարակության երկխոսությունը, նա նկատեց, որ քաղհասարակությունը ինքնին դժվար երեւույթ է, քաղհասարակության հետ գործ ունենալը դժվար է, բայց հենց քաղհասարակությունն է, որ ինչ-որ բան է փոխում երկրում: Դեսպանը նշեց նաեւ, որ քաղհասարակության կազմակերպությունները միմյանց հետ էլ են բարդ երկխոսում, քանի որ երբեմն մրցակցության մեջ են: Որպես օրինակ Պյոտոր Սվիտալսկին ասաց, որ երբ ԵՄ-ն դրամաշնորհի մրցույթ է հայտարարում, ՀԿ-ներից ոմանք դժգոհում են արդյունքներից, խնդիրներ են առաջանում:

«ԵՄ-ն հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղհասարակության կազմակերպություններին: Ասեմ ձեզ՝ նոր միասնական աջակցության շրջանակը, որ այս շաբաթ քննարկվեց, շատ կառուցողական հանդիպումների ընթացքում կառավարության հետ, շարունակում է իր ուղին: Կլինեն նոր հատկացումներ, մասնավորապես, քաղաքացիական հասարակության հետ աշխատելու համար: Սա մեր երկարատեւ հանձնառությունն է»,- ասաց Պյոտոր Սվիտալսկին՝ նշելով, որ ԵՄ-ի համար առաջնահերթությունների մեջ մտնում են փոքր հասարակական կազմակերպություններին ենթադրամաշնորհներ տրամադրելը, իսկ երկրորդ առաջնահերթությունը՝ մարզերն են: «Մենք որպես Եվրամիություն ցանկանում ենք օգնել քաղաքացիական ակտիվիզմի կայացմանը մարզերում: Երրորդ սկզբունքը կամ երրորդ գաղափարը, որն ընկած է մեր գործունեության հիմքում՝ սոցիալական ձեռնարկատիրությունն է»,- ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Տպել
2223 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում