Բարոյական չէ սեպ խրելը. բնապահպանության նախարարությունը պարզաբանում է «ՀԺ»-ի հրապարակումը

16/08/2017 schedule18:15

Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «ՀԺ»-ի՝ «Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞․․. Վարչապետը դրա համար լուրջ հիմքեր ստացավ» հրապարակման վերաբերյալ: Հոդվածում նշվում է, որ Խոսրովի արգելոցի տարածքում եւ Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհները բացի բնապահպանական հետեւանքներից, քաղաքական հետեւանքներ նույնպես կունենան: Ներկայացնում ենք նախարարության պարզաբանումն առանց կրճատումների.

«Վերջին շրջանում հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում մեծածավալ հրդեհներն են։ Շատ են սրտացավ ու մտահոգություն կրող, անաչառ քննադատություն պարունակող հրապարակումները, սակայն քիչ չեն դեպքերը, երբ փորձ է արվում առիթից   օգտվելով ջուր պղտորել՝ սեփական քաղաքական ձուկը որսալու համար։

Այս վերջինից էր armtimes.com կայքի և «Հայկական ժամանակ» թերթի «Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞․․. Վարչապետը դրա համար լուրջ հիմքեր ստացավ»  վերնագրով հոդվածը։ Լրագրողի կողմից հարկավոր էր ընդամենը չնչին ուշադրություն դրսևորել և հոդվածում տեղ չէին գտնի բազում պարզունակ սխալներ և, թերևս, սխալներով հագեցած հոդվածը չհրապարակվեր: Հատուկ այդ կայքի և թերթի համար պարզաբանում ենք՝ ՀՀ ԲՆ ենթակայության ներքո գտնվող տարածքները` բնության հատուկ պահպանվող տարածքներ են, որոնք արդեն իսկ հատուկ հսկողության ներքո են գտնվում: Իսկ հաշվի առնելով հանրապետության տարածքում առկա բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, դեռևս 2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել էր հրաման, համաձայն որի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր հատուկ պահպանվող տարածքներն այդ հրամանից հետո անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի և սահմանված պարբերականությամբ նախարարության աշխատակազմ են փոխանցում հաղորդագրություններ` տարածքներում իրականացվող հակահրդեհային միջոցառումների և իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններում (http://www.mnp.am/?aid=6900  17.07. 2017թ, http://www.mnp.am/?aid=7022 11,08,2017թ.) նաև կոչ է ուղղվել հանրապետության քաղաքացիներին` զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ինչպես նաև ցորենի հնձած դաշտերում խոտի խոզանների այրումից: Ընդ որում՝ թե նախարարի հրամանը, թե կոչը հուլիսի 17-ին հրապարակվել են նաև հիշյալ կայքում (http://www.armtimes.com/hy/article/117772

Ինչ վերաբերում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, ապա այն մշտապես ունի օրենքով սահմանված պահպանման բարձր ռեժիմ, տարածք մուտք գործող բոլոր ճանապարհներին տեղակայված են ուղեփակոցներ, քաղաքացիների մուտքն արգելված է, իրականացվում է շուրջօրյա խիստ հսկողություն: ՀՀ բնապահպանության նախարարի 17.07.2017 թվականի համապատասխան հրամանից հետո այդ միջոցառումներն ուժեղացվել են:

Սակայն հրդեհի վտանգը բացարձակապես վերացնել հնարավոր չէ, քանի որ դրանց առաջացման պատճառները բազմաթիվ են. մարդածին, տեխնածին, օդերեւութաբանական, կենսաբանական, օպտիկական։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները 12.08.2018 թ. հրդեհի բռնկման օջախը հայտնաբերել են ժամանակին, ահազանգել այդ մասին ու փորձել մարել այն։ Սակայն ռելիեֆային բարդ տեղանքի և հրդեհին նպաստող առարկայական պայմանների (առատ խոտածածկ, չորացած խաշամ, ուժգին քամի և այլն) պատճառով հնարավոր չի եղել կանխել հրդեհի տարածումը:

Այս պարագայում, երբ իսկապես արտակարգ իրավիճակ է ու տարբեր գերատեսչությունների հարյուրավոր աշխատակիցներ պայքարում են աղետի դեմ՝ փորձել նսեմացնել որևէ կառույցի աշխատանքը կամ սեպ խրել դրանց միջև, պարզապես բարոյական չէ: Դե, իսկ հոդվածագրի մտացածին քաղաքական ենթադրություններն ուղղակի մեկնաբանության կարիք չունեն:»

Տպել
1981 դիտում

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել