Վանաձորի ճոպանուղին քանդում են. Հովիկ Աբրահամյանին ներկայացված ծրագիրը տապալվեց. տեսանյութ

Այսօր Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքի ճոպանուղու շենքը սկսել են ապամոնտաժել: Տարածքում ծանր տեխնիկա է աշխատում, քանդվում է կիսախարխուլ շենքը: «Լոռի թիվի» հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով ներկայացրել է, թե ինչպես են շենքը քանդում:

Տարածքում քանդման աշխատանքներին մասնակցող երիտասարդներից մեկը պնդում էր, որ քանդումն իրականացնում է «Տրիոշին» ընկերությունը: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Տրիոշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրել է ՀՀԿ-ական Արտյոմ Գրիգորյանը՝ 2012 թվականին: Գրիգորյանը մասնակցել է նաեւ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին եւ ընտրվել Վանաձորի ավագանու անդամ, որից հետո դարձել է փոխքաղաքապետ:

Նարինե Ավետիսյանի ահազանգից հետո շինհրապարակ են եկել ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ոստիկանության ներկայացուցիչը անմիջապես պահանջեց դադարեցնել քանդման աշխատանքները, որոնք իրականացնողները պնդում էին թե ճոպանուղու շենքը համայնքային սեփականություն չի եւ քանդման թույլտվությունն իրենք ստացել են Երեւանից:

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից փորձեցինք տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում քաղաքի ճոպանուղու տարածքում, արդյո՞ք շենք-շինությունները համայնքային սեփականություն են, թե՞ ոչ, սակայն Ասլանյանի հեռախոսահամարն անջատված էր: Վերջինիս մամուլի խոսնակ Դինարա Մխոյանը մեր զրույցում ասաց, որ եւ ինքը եւ քաղաքապետն արձակուրդում են, եւ առաջարկեց մեր հարցերը գրավոր ուղարկել:

Ազգային Ժողովի «Ելք» պատգամավորական խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ անդրադառնալով այս խնդիրին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է. «80-ականներին կառուցված, ՀԱՄԽ (Հայաստանի արհեստակցական մարզական խորհրդի) ենթակայության տակ գտնվող Վանաձորի ճոպանուղին, որ լիարժեք աշխատում էր, շենքն էլ գրեթե ամբողջությամբ ավարտին էր հասցված, 2005-ից հանձնվել է Վանաձորի քաղաքապետարանին եւ քանդում ու թալանում են մինչ օրս...»:

2016 թվականի օգոստոսին Կառավարության նախկին ղեկավարն այցելել է Վանաձորի նախկին ճոպանուղու տարածք, որտեղ Հովիկ Աբրահամյանին էին ներկայացվել ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները: Նախագծով նախատեսվում էր, որ ճոպանուղին կունենա 1300 մետր երկարություն եւ 2 հազար 500 մետր սահուղի: Նախագծի իրականացման արժեքը գնահատվում էր 2.5 մլն եվրո:

Ակնկալվում է, որ ճոպանուղու կառուցումը կնպաստի Վանաձորում զբոսաշրջության զարգացմանը, իսկ քաղաքը կդառնա լեռնադահուկային տուրիզմի կենտրոններից մեկը: Արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր ոչ միայն ճոպանուղու շահագործման եւ պահպանության  համար, այլ նաեւ հյուրանոցային եւ սպասարկման այլ ոլորտներում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10016 դիտում

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները