Երևան
12 °C
Շիրակի մարզում բրուցելոզի դեպք է գրանցվել: Հիվանդությամբ վարակվել է Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի 22-ամյա անսանապահ Սերգեյ Սահակյանը: Այս պահին անասնապահը ստացիոնար բուժում է ստանում Գյումրու ինֆեկցիոն եւ համատուբերկուլիոզային հիվանդանոցում: Սերգեյն armtimes.com-ի հետ զրույցում պատմել է դեպքի մանրամասները:
«Պատճառը չգիտեմ ինչն է, դաշտն էի, միամիտ սկսվավ ցավերը: Կողիս մոտ ցավեր զգացի: Անասունների հետ շփվում եմ, արդեն 3-4 տարի, բայց բրուցելոզով հիվանդ չկա: Երեւի էս վերջերս է հիվանդությունը տարածվել, դրա համար էլ հիվանդացել եմ: Մայիսի մեջ են եկել մի անգամ ստուգել ու դրանից հետո, ոչ մի տիպի ստուգում չի եղել: Ամասիայում միայն անասնաբույժ կա, մեր գյուղում չկա, ինքը մի քանի գյուղերում է աշխատում»,- armtimes.com-ին տեղեկացրեց Մեղրաշատի երիտասարդ անասնապահը:
Սերգեյը իր հսկողության տակ ունի մոտ 150 հատ խոշոր եղջերավոր անասուն: Ասում է, որ այժմ տեղեկություն չունի՝ գյուղում հիվանդություն տարածված է, թե՝ ոչ:
«Հիմա չգիտեմ, հիվանդություն կա տարածված, թե՝ չէ: Ոչ գալիս են, ոչ էլ ստուգում»,-նշում է անասնապահը:
Սերգեյը նաեւ պատմում է, որ մինչեւ հիվանդանոց դիմելը, մոտ 15 օր իր մոտ եղել է բարձր ջերմություն, հոդամկանացավեր, առատ քրտնարտադրություն, թուլություն, ախորժակի բացակայություն: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից armtimes.com-ին փոխանցեցին, որ տղայի կյանքին վտանգ չի սպառնում, նրա բուժումն ընթանում է բնականոն:
«Տղան հիվանդանոց ընդունվել է հիվանդության 11-րդ օրը: Սկզբնական շրջանում ունեցել է բարձր ջերմություն, ուշադրություն չի դարձրել, բայց երբ ցավերը ուժեղացրել են՝ դիմել է Գյումրի բժշկական կենտրոն: Այնտեղ, հաստատելով բրոցելոզ ախտորոշումը, տեղափոխել են այստեղ»,-մեզ հետ զրույցում ասաց ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Կարինե Հովհաննիսյանը:
Բժշկուհու խոսքով՝ այս հիվանդությունով վարակվում են այն դեպքում, երբ շփում կա խոշոր եղջերավորի հետ կամ սնվում են արդեն վարակված կենդանու կաթնամեթերքով ու մսամթերքով:
«Այս տղան պանիրից էլ է օգտվել, կաթից էլ, մսից էլ եւ այլ սննդատեսակներից: Հետեւաբար չենք կարող ասել, թե հստակ ինչից է վարակվել, քանի որ սննդից բացի նաեւ կոնտակտ ունի անասունների հետ, անասնապահությամբ է զբաղվում»,-նշում է վարակաբանը:
Ինֆեկցիոն հիվանդանոցից փոխանցում են, որ տղայի կյանքին վտանգ չի սպառնում, թեեւ բուժման համար երկար ժամանակ է պահանջվելու: Վարակաբան Կարինե Հովհաննիսյանը նաեւ ավելացնում է, որ վերջին մի քանի տարիներին մարդիկ եռակի անգամ ավելի շատ են վարակվում բրուցելոզով:
«Վերջին երկու տարիներին այս վարակով շատ հիվանդներ ենք ունենում, քանի որ ինֆեկցիոն վիճակը բարձրացել է բրոցելոզով հիվանդության: Հիմնականում Հովունի, Հովիտ գյուղերից ենք ունենում հիվանդներ: Հիվանդացության մակարդակը բարձրացել է: Եթե հինգ տարով ետ գնանք, ապա կարող եմ ասել, որ այսօր մարդկանց մոտ բրուցելոզով հիվանդության ցուցանիշը երկու-երեք անգամով բարձրացել է»,-ասում է վարակաբանը:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանն էլ armtimes.com-ին փրձեց վստահեցնել, որ մարզում համաճարակի վտանգ չկա: Ստուգումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի՝ յուրաքանչյուր տարվա գարնանը եւ աշնանը: Մանուկյանի խոսքով՝ մայիսին Մեղրաշենում արդեն իսկ անասունները հետազոտվել են:
«Մեր մարզում բրուցելոզ չկա, հիվանդությունը տարածված չէ, էդ մի հոգին է հիվանդանոցում պառկած՝ կբուժվի: Ես ի՞նչ իմանամ ինքը որտեղի անասունից է միս ու կաթ կերել, որ վարակվել է, այդ համայնքում բրուցելոզի վարակ չկա»,-նշեց գյուղվարչության պետը:
Շիրակի մարզում առկա է անասնաբույժերի լուրջ խնդիր: Աշխատավարձով պայմանավորված՝ շատերը չեն ցանկանում աշխատել անասնաբույժ, ոմանք նույնիսկ թողնում են աշխատանքը եւ մեկնում արտագնա աշխատանքի: Մի քանի գյուղերի սպասարկում է ընդամենը մեկ անասնաբույժ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT