Հացի սղություն կլինի՞. արտադրողները բողոքում են, իսկ սանանձնագիր ստացել է միայն 64 մեքենա

30/08/2017 schedule17:38

Հաց արտադրող մի խումբ տնտեսվարողներ այսօր բողոքի ցույց են անցկացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մոտ: Նրանց ներս են հրավիրել` մտահոգող հարցերը քննարկելու:

Փոքր եւ միջին ձեռնարկատերերը շեշտադրել են ֆինանսական եւ ժամկետի հետ կապված խնդիրներ: Նրանք վստահեցրել են, որ մեծ շահույթներ չեն ստանում, որ կարողանան հաց առաքող մեքենաներն արագորեն հարմարեցնել ներկայացվող պահանջներին: Նաեւ նշել են, որ բացի ընկերության մեքենաները, հաց տեղափոխում են անհատ վարորդները` օրական 3-5 հազար դրամ վճարի դիմաց, ու դժվար է նրանցից պահանջել ձեւափոխել մեքենան:

«Շրջանառությունն այնքան փոքր է, որ մենք չենք կարողանում կատարել այդ պահանջները: Եզրագծին ենք` կամ պետք է «փակվենք», կամ գոյատեւենք: Հիմա մենք գոյատեւում ենք: ՓՄՁ ներկայացուցիչները չեն կարողանում այդ փոփոխությունները կատարել»,- նշել է հաց արտադրողներից մեկը:

ՍԱՊ ծառայությունում նրանց խորհուրդ է տրվել խնդիրը ձեւակերպել եւ ներկայացնել գրավոր:

Հիշեցնենք, որ հաց եւ միս արտադրողներին գործունեության նոր պայմաններ են առաջադրվել: Առայժմ միայն Երեւանում, եթե սեպտեմբերի 1-ից հետո նշված մթերքների առաքումը չիրականացվի մասնագիտացված եւ սանիտարական անձնագիր ունեցող ավտոմեքենաներով, ապա տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի: Տուգանքի չափը կազմում է 100-300 հազար դրամ: Իսկ տվյալ անձնագիրը ձեռք բերելու համար նախատեսված ժամկետում տնտեսվարողն իրավունք չի ունենա առաքում իրականացնել:

Երեկ, այսինքն՝ մինչեւ հաց արտադրողների այսօր կայացած բողոքի ցույցը,  ՍԱՊԾ-ից հետաքրքրքվել էինք, թե տվյալ պահի դրությամբ քանի տնտեսավորող է առաքող մեքենաները համապատասխանեցրել պահանջներին, եւ սանիտարական անձնագիր ստացել, ու հնարավո՞ր է լինի վերջնաժամկետի փոփոխություն:

Փորձել էինք նաեւ պարզել, թե որպես նշված փոփոխությունների հետեւանք հացի թանկացում կանխատեսվում է, ինչը մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներ համաձայն, չի բացառվում:

Ի պատասխան տեղեկացանք, որ Երեւանում հաց արտադրող կազմակերպություններից լավագույն դեպքում առայժմ միայն կեսն է ձեռք բերել անհրաժեշտ փաստաթուղթը:  

«Հանրապետությունում կա մոտ 700 հաց արտադրող, եւ գրեթե նույնքան տեղափոխող: Ժամկետը բավարար է, եթե հաշվի առնենք, որ գործընթացն ու դրա վերաբերյալ իրազեկումը մեկնարկել է ավելի վաղ: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն պատրաստ է թե´ մասնագիտական աջակցություն տրամադրել բոլոր տնտեսվարողներին, թե´ տրամադրել ըստ ոլորտների՝ ժամանակացույցով սահմանված սանիտարական անձնագրերը: Հաց արտադրողների կարծիքները այս փոփոխության եւ իրավիճակը բարելավելու վերաբերյալ ի սկզբանե եղել են դրական, բոլոր հանդիպումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել կատարել համապատասխան փոփոխությունները: Մայրաքաղաքում արդեն հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 64 տրանսպորտային միջոցի տրամադրվել է սանիտարական անձնագիր (ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այս պահի դրությամբ Երեւանում գրանցված է հաց արտադրող 121 տնտեսվարող)»,- պատասխանել են ՍԱՊԾ-ից, որից միանշանակ պարզ չի դառնում` նշված 64 մեքենան 64 տնտեսվարողի էլ պատկանո՞ւմ է, թե՞ ավելի քիչ:

Ինչ վերաբերում է հացի հնարավոր թանկացմանը, ծառայությունից պատասխանեցին, որ այդ հավանականության մասին միայն մամուլից են տեղյակ, սակայն նշեցին, որ ըստ բարեխիղճ տնտեսվարողների՝ գնաճ չի լինի, որովհետեւ վերը նշվածը մեկանգամյա ծախս է:

Մսի արտադրությամբ եւ տեղափոխմամբ զբաղվող տնտեսվարողների ու անհրաժեշտ անձնագրերի վերաբերյալ տվյալներ ՍԱՊԾ-ից առայժմ չստացանք:

Տպել
2369 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց