Արթուրն ինձնից հայ օլիգարխների ու Վանո Սիրադեղյանի մասին տեղեկություններ էր ուզում. վկա

01/09/2017 schedule19:58

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «զինված խմբի» գործով հարցաքննվեցին քրեական գործի անջատված մասով մի քանի մեղադրյալներ:

Նրանց մեծ մասը, օգտվելով իրենց իրավունքներից հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալ:

Մասնավորապես, այսօր բացի առանցքային վկա Լիլիթ Թորոսյանից, դատարանում հարցաքննվեց վկա Կարեն Խաչատրյանը: Չնայած վերջինս հրաժարվեց ցուցմունք տալ, սակայն դեմ չէր, որ դատավարության մասնակիցներն իրեն հարցեր ուղղեն: Նա նշեց, որ ամբաստանյալներից Ապարի` Էդվարդ Ներսիսյանի մարտական ընկերն է եւ Նորք-Մարաշում գտնվող վարձակալած տուն է գնացել նրա հետ:

«Ես շաքարով հիվանդ եմ, այդ օրը դեղս չարաշահել էի, հաց  էր պետք ուտել, բայց գումար չկար մոտս: Զանգահարեցի Ներսիսյան Ապարին, ասաց` Ազատության հրապարակում է: Գնացի, ասացի, որ վատ եմ զգում, մոտդ գումար ունե՞ս, գրպանից երկու հարյուր դրամ հանեց, ասացի, լավ քեզ թող մնա: Էդվարդը նշեց, որ զոհված ազատամարտիկի երեխաները` որպես ազատամարտիկի, իրեն  հաց ուտելու են հրավիրել, ինձ էլ հրավիրեց գնացինք: Մեքենայով Նորքի տուն ենք բարձրացրել, ոչ մեկի չէի ճանաչում այնտեղ»,- ասաց նա:

Վկան ասաց, որ Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է Նորքի տանը, ծանոթության ժամանակ Վարդանյանն իրենից հետաքրքրվել է, թե որտեղ է կռվել, որից հետո էլ պատմել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Կարեն Խաչատրյանի խոսքով՝ տեղեկություններ չունի զինված խմբի, հանցավոր համագործակցության եւ Հայաստանում հեղափոխություն նախապատրաստելու մասին: «Բանտում եմ տեղեկացել այդ մասին, տղերքը խցում խնդում էին ինձ վրա, թե ինչ մասնակից ես, որ այդ մասին հեռուստացույցով ես տեղեկանում: Բանտախցում տղերքը վրես ծիծաղում էին, որ ես հեռուստացույցից եմ իմացել»:

Ապա դատարանում հարցաքննվեց անջատված մասով մեղադրյալ, ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը: Այս վկան եւս ազատամարտիկ Ապարի ընկերն է: Վկան պնդեց, որ ոչ մի առնչություն չի ունեցել զինված խմբի հետ. «Հազար տարվա ընկերս է, ինքն ինձնից պահելու բան չունի: Եթե երկուսով հանցավոր խմբի մեջ լինեինք` կարայի՞նք չիմանայինք: Անտրամաբանական շատ բաներ կար, ասենք նախագահի ինքնաթիռը խոցելը, հարգելիս, ասում եմ քննիչին, իբր պետք է խոցեինք ինքնաթիռը, ինչո՞վ պետք է խոցեինք, ասում է` նռնականետից, ասում եմ, բայց գործով «Մուխայով» պետք է խփեինք, ասում եմ սիրելիս, դա միայն 250 մետր է խփում, ո՞նց պետք է խփեինք: Հետո ասեցին, թե տենց առաջարկություն եղել է խմբում, բայց խմբի ղեկավարը մերժել է»:

Նրա խոսքով, գործով անցնում է 33 մարդ, եւ ըստ գործի՝ զինված խումբը թիրախավորել է 4 կետ, բայց այդքան զենք չի եղել. նշանակում է, որ զինված խմբի մի մասն անզեն էր գնալու հարձակման. «Կա՞ էսօր ԱԱԾ-ում տենց լավ տղա, որ 8 հոգի մտնի նախագահական ու միայն 4-ը զինված լինի: Հլը նայեք էստեղ նստածները հաստատ Ռեմբոյին նման չեն: Անտրամաբանական ա էլի էս գործը էսքան ձգելը»,- վրդովված հայտարարեց վկան: Ապա մեղադրող դատախազի հարցերին ի պատասխան ասաց, որ իրեն ամեն օր բազմաթիվ առաջարկներ են լինում հեղաշրջման մասին: Մեղադրող դատախազի հարցին, թե ցուցմունք տալիս իր նկատմամբ ճնշում գործադրվե՞լ է, վկան դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հոգեբանական ճնշման են ենթարկել: Դատավոր Արմեն Բեկթաշյանի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ իրեն սպառնացել է ԱԱԾ պետի տեղակալ կարծեմ Եպիսկոպոսյանը (Խոսքը Հրանտ Եպիսկոպոսյանի մասին է, որն անցած տարի ազատվել է պաշտոնից,-Տ.Խ.). «Ասեց՝ կամ գրում ես, կամ եթե չես գրում գնա ու…»,- ասաց վկան ապա  ձեռքերի ափերը հարվածեց իրար: Դատավորը նախազգուշացրեց, որ վկան հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում: Վկան, սակայն, անորոշ պատասխան տվեց:

Դատարանում հարցաքննված մյուս վկան սույն գործի անջատված մասով մեղադրյալ Հովհաննես Բալաբանյանն է: Վերջինս ասաց, որ իր ինքնազգացողությունը վատ է, ուստի չի ցանկանում դատարանում ցուցմունք տալ: Դատավորն առաջարկեց՝ եթե իրեն վատ է զգում, հետաձգեն նիստը, սակայն վկան չհամաձայնեց: Վկան ասաց, որ թեեւ հրաժարվում է ցուցմունք տալ, սակայն դատավարության մասնակիցների հարցերին կարող է պատասխանել:

Դատավորի հարցին ի պատասխան՝ վկան ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է ազատամարտիկ Ապարին, որի հետ էլ գնացել է Նոր-Մարաշում գտնվող տուն: Հենց այդտեղ էլ ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ:

 «Ապարի հետ Եռաբլուրում Սողոմոն Քոչարյանի հուղարկավորության ժամանակ էի ծանոթացել, ինձ հարցրեց` աշխատանք ունեմ, թե չունեմ, ասաց` լավ տղա ես, դուրս եկար, կարամ գործ ճարեմ, աշխատես: Որոշ ժամանակ անցավ, զանգեց, պայմանավորվեցինք հանդիպեցինք: Հետո գնացի Մարաշի տուն, իմ մոտ տպավորություն էր, որ Արթուրն, իր քույրն ու կինն են էդ տանը, ընտանեկան մթնոլորտ էր: Երկու անգամ եմ եղել այդ տանը: Արթուրից աշխատանքի համար եմ հետաքրքրվել, բայց չի ասել, թե ինչ աշխատանք է կոնկրետ: Հետո եկել, ինձ ձերբակալել են»,-դատարանին հայտնեց վկան

Բալաբանյանը նշեց, որ ինքն Արեւաշատ գյուղի բնակիչ է, իրենից հետաքրքրվել են` արդյոք գյուղի վրայով ինքնաթիռներ անցնո՞ւմ են. «Հարցին` ինքնաթիռները ձեր մոտո՞վ են անցնում, ես էլ ասացի` այո»: Գյուղի վրա ինքնաթիռներ անցնելու հանգամանքի շուրջ մեղադրող դատախազը մի քանի ճշտող հարցեր տվեց, ապա դատարանին միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, հակասություն տեսնելով դատարանում տված ցուցմունքի հետ: Միջնորդության դեմ առարկեց Բալաբանյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը, նշելով, որ ըստ էության իր վստահորդի տված ցուցմունքներում հակասություններ չկան:

Դատարանն, այնուամենայնիվ, բավարարեց դատախազի միջնորդությունը. Ըստ նախաքննական ցուցմունքի, երբ Հովհաննես Բալաբանյանը գնացել է Նորք-Մարաշում գտնվող տուն, Արթուր Վարդանյանն իրեն հարցրել է` ում միջոցով է այդ տուն հասել, ինքն էլ պատասխանել է`Ապարի:

«Այնուհետեւ ինձ հարցրեց` ծառայել եմ, թե ոչ, արդյոք կարողանում եմ զենք օգտագործել: Նա ինձ ասաց, որ իմ ընտանիքի անդամներից գաղտնի պահեմ մեր միջեւ եղած խոսակցությունը: Այնուհետեւ տուն մտավ Ապարը մեկ այլ անձի հետ, այդ ընթացքում 12 անձի եմ նկատել եւ որոշակի գաղտնիություն եմ նկատել: Հաջորդ օրն ինձ զանգեցին, որպեսզի հանդիպենք: Ավետն եկավ ինձ տնից վերցրեց, հասանք Նորք-Մարաշի տուն, տուն չհասած, ինձ ասացին, որ հեռախոսս անջատեմ, ինչն ինձ տարօրինակ թվաց: Արթուրն ինձ ասաց, որ շտապում է ինքը, եւ եթե ցանկություն ունեմ, մնամ իրենց տանը գիշերեմ, ես հրաժարվեցի: Այնուհետեւ ինձնից հետաքրքրվեց` ինչ չափի հագուստ եւ կոշիկ եմ կրում: Տեսնելով զինվորական համազգեստ, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ես պետք է պահակ աշխատեմ»:

Հարցաքննվեց նաեւ սույն գործի անջատված մասով մեղադրյալ Սրբուհի Այվազյանը: Նա հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմումք տալ եւ հարցերին պատասխանել: Ուստի մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

«Երկուս ու կես տարի ճանչում եմ Արթուր Վարդանյանին, նրան անձամբ  եմ նամակ ուղարկել Ֆեյսբուքով: Հայրիկիս գրած գիրքը վաճառելու համար նրան նաեւ իմ հեռախոսահամարն եմ տվել: Մի քանի օրից նա ինձ զանգել է, հանդիպել ենք, գիրքը 9000 դրամով գնել է: Որոշ ժամանակ անց նա պատմել է Քեսաբն ազատագրելու մասին,  ես էլ վստահել եմ նրան: Նրա համար Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի ժողովրդին միավորող դրոշ եմ սարքել: Այնուհետեւ այն կնիքի է վերածվել իր կազմակերպության համար (խոսքը Հայոց վահանի մասին է, -հեղ.): Իմ ծննդյան օրն Արթուրը անակնկալ խնջույք է կազմակերպել Նորքի տանը, որին նաեւ այլ մարդիկ են մասնակցել, մտածել եմ, որ նրա ընկերներն են»-, ասել է նա:

Սրբուհի Այվազյանը  նշել է, որ համակրել է Արթուր Վարդանյանին եւ այդ մասին նրան տեղյակ է պահել.  «Հետաքրքիր զրուցակից էր ֆեյսբուքով, նրանից հետաքրքրվել եմ` արդյոք ամուսնացած է, տվել է խուսափոխական պատասխան եւ ես մտածեցի, որ ամուսնացած չէ, համացանցով ես նրան  խոտովանել էի իմ համակրանքի մասին, նա ինձ խնդրեց, որ չկապվեմ նրա ու նրա գաղափարների հետ»,-ասել է նա:

Վկան պատմել է, որ  Արթուր Վարդանյանն իրենից ուզել է հայ օլիգարխների, պատգամավորների, երկրի նախկին նախագահների, նրանց ունեցվածքի մասին: Բացի դրանից Արթուր Վարդանյանը հետաքրքրվել է նաեւ Վանո Սիրադեղյանով:

Վկան իր ցուցմունքում հայտնել է, որ գնացել են Արթուր Վարդանյանի հոր` Սպիտակում գտնվող տուն, որտեղ իրենց հետ եղածները զենք են բերել եւ նկարվել դեմքերը փակ` դրոշի դիմաց:

Գործով դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 8-ին:

Տպել
5030 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը