Արթուր Վարդանյանն ասել է, որ սերտ կապերի մեջ է Երրորդմասցի Լյովիկի շրջապատի հետ. վկա

01/09/2017 schedule15:25

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով այսօր` սեպտեմբերի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հարցաքննվեր քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանը: Սակայն դատարանում նա հայտարարեց, որ կտրականապես հրաժարվում է դատարանում ցուցմունք տալուց կամ կողմերի հարցերին պատասխանելուց: Չնայած դրան, վերջինս պատասխանում էր մեղադրող դատախազների հարցերին:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան  Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը չէր ցանկանում, որպեսզի դատարանը հրապարակի Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ, ըստ Ալումյանի՝ նրա ցուցմունքները կազմում են իր պաշտպանյալի մեղադրանքի ամբողջ հիմքը, եւ եթե նա դատարանում հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա նրա ցուցմունքի հրապարակումն ու օգտագործումը դատավճիռ կայացնելիս անթույլատրելի է:

«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Լիլիթ Թորոսյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ դեռեւս մինչեւ Վահան Շիրխանյանի հետ ծանոթանալը, նա նրա հետ խոսակցությունները վարել է` ունենալով ԱԱԾ հանձնարարությունը եւ մի շարք հարցեր ունեմ նրան տալու: Սակայն նա հրաժարվում է ցուցմունք տալուց, այդ պատճառով էլ միջնորդում եմ չհրապարկել նրա նախաքննական ցուցմունքը»,- դիմելով դատարանին ասաց Ալումյանը:

Չնայած սրան, մեղադրողները հրապարակեցին գործով առանցքային վկա Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները:

Ըստ Լիլիթ Թորոսյանի ցուցմունքի` ինքը որեւէ կապ չունի եւ չի համագործակցել զինված խմբի հետ: Չնայած դրան, նա իր ցուցմունքում նշել է, որ ճանաչել է Արթուր Վարդանյանին, նրա հետ ծանոթացել է դեպքից մեկ տարի առաջ՝ Քեսաբի ազատագրումներից ամիսներ անց, այնուհետեւ համացանցի, հեռախոսի միջոցով օր ու ժամ են պայմանավորվել` Քեսաբի ազատագրման մասին հարցազրույց վերցնելու համար: Նրա հետ երկու հարցազրույց է ունեցել՝ իրենց ռադիոկայանում: Ինչից հետո ավելի են հաճախակիացել նրանց շփումները՝ համացանցի միջոցով: Հարցազրույցից հետո, ըստ ցուցմունքի՝ Արթուր Վարդանյանը փոխանցել է, որ ցանկանում է Հայաստանում գրանցել «Հայոց  վահան» մարզամշակութային կազմակերպությունը: Այն գրանցելուց հետո Արթուր Վարդանյանը վկայի միջոցով ծանոթացել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ, Հայր Անտոնի եւ այլ հոգեւորականների հետ:

Քննիչի հարցին ի պատասխան վկան նշել է, որ Արթուր Վարդանյանի կողմից որեւէ անօրինական գործողություն չի նկատել, որեւէ անգամ չի նշել, որ ցանկանում է ստեղծել հանցավոր համագործակցություն, ինքը երբեւէ չի եղել Նորք-Մարաշում վարձակալած նրա տանը, նրա մոտ երբեք չի տեսել զենք-զինամթերք:

Լիլիթ Թորոսյանը վարույթն իրականացնող մարմին է ներկայացրել այն համակարգիչը, որի մեջ առկա են եղել գործին վերաբերող երկու աուդիո ձայնագրություններ: Ըստ նրա՝ այն ձայնագրությունների մասին այդ ընթացքում է վերհիշել: «Ես ամեն կերպ պատրաստ եմ աջակցել գործի քննությանը»,- նշել էր վկան իր ցուցմունքում: Ձայնագրությունն Արթուր Վարդանյանի եւ Վահան Շիրխանյանի, Արթուր Վարդանյանի եւ Պարգեւ Սրբազանի միջեւ տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրություններն են: Վահան Շիրխանյանի հետ խոսակցությունն արվել է Արթուր Վարդանյանի նախաձեռնությամբ՝ 2015 թվականին. «Խոսակցությունների բովանդակությունը չեմ հիշում: Վարդանյանն ինձ զգուշացրել էր, որ երբեւէ որեւէ մեկին չասեմ այդ ձայնագրությունների մասին, այն, որ պահել եմ իմ համակարգչում այդ ձայնագրությունները, որեւէ մեկը տեղյակ չի եղել: Ինձ Արթուրի վարքագիծը սկսել էր դուր չգալ, եւ ինձ մոտ բազմաթիվ հարցրեր էին առաջանում»,- իր ցուցմունքում նշել է լրագրողը, ապա խնդրել հարցաքննությունը հետաձգել այլ մանրամասներ վերհիշելու համար:

Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Լիլիթ Թորոսյանը նշել է, որ Արթուր Վարդանյանը կապ է ունեցել նաեւ ԱՍԱԼԱ-ի եւ «Հզբոլլահ»-ի հետ:

Վկան Վահան Շիրխանյանի հետ ծանոթացել է 2015թ. մայիսին, Մոսկվա քաղաքում` Հայր Կաթողիկե եկեղեցում՝ ցեղասպանությանը նվիրված միջոցառման շրջանակներում: «Այնուհետեւ Երեւանում հունիս կամ օգոստոս ամիսներին նրանից հարցազրույց եմ վերցրել արցախյան պատերազմի մասին: Արթուրը ցանկանում էր հանդիպում ունենալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ Շիրխանյանից խնդրում էր նրան կազմակերպել այդ հանդիպումը: Շիրխանյանը խոստացել էր, որ կկազմակերպի: Վահան Շիրխանյանն Արթուրին ասում էր, որ եթե ինչ-որ բան պետք է տեղի ունենա, ապա թող սեպտեմբերին կամ հոկտեմբերին լինի: Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը հաճախակի հանդիպել են, ձայնագրությունում հստակ երեւում է, թե ինչ խորհուրդներ է տվել Արթուրին Վահան Շիրխանյանը Հայաստանում հեղաշրջում կատարելու համար: Հեղաշրջում կազմակերպելու մտադրության մասին այդ ժամանակ եմ իմացել, անհանգստացա եւ դրա համար էլ հաջորդ հանդիպումը գաղտնի ձայնագրել եմ՝ առանց Արթուրին տեղեկացնելու»,- ասել է  նա՝ եւ հավելելով, որ շատ վախեցած է եղել, բայց իրավապահներին չի դիմել:

«Արթուրն ինձ տարբեր առիթներով զգուշացնում էր տեսածիս եւ լսածիս մասին որեւէ մեկին չասեմ, հակառակ դեպքում, իր մարդիկ ամենուր են եւ նա ինձ չի ների»,- պատմել է վկան: Հարցին, թե ճանաչե՞լ է ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին, վկան պատասխանել է, որ նշված անձին չի ճանաչում. «Արթուրն անընդհատ ասում էր ոչ միայն պետական կառույցներում լավ կապեր ունի, այլ քրեական հեղինակությունների հետ սերտ կապեր ունի, որքան հիշում եմ Արթուրն ասում էր, որ Երրորդմասցի Լյովիկի շրջապատի հետ է»,- ասել է վկա Լիլիթ Թորոսյանը:

Նա նշել է, որ Գառնիկ Մարգարյանի ու Արթուր Վարդանյանի հետ հանդիպել է Երեւանում գտնվող սրճարաններից մեկում, այնուհետեւ ազատամարտիկի առանձնատանը: «Գառնիկ Մարգարյանն ինձ տվեց հայ պաշտոնյաների, պատգամավորների գործունեությանը վերաբերող տարբեր նյութեր, որոնք ես տվեցի Հայր Անտոնին: Հետո Մարգարյանն եւ Արթուրն ինձ դուրս հրավիրեցին եւ տեւական ժամանակ զրուցեցին:

Զինված խմբի պարագլուխ համարվող ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը նշեց, որ Լիլիթ Թորոսյանի ամբողջ ցուցմունքից երեւում է, որ ուղղորդված ցուցմունք է տվել. «Հակասություններ կան` մի տեղում ասում է ձայնագրությունները գաղտնի է արել, մի տեղ ասում է` իմ իմացությամբ: Նա նրանց ուզած ցուցմունքները տվել է եւ բանտից դուրս են թողել: Վահան Շիրխանյանի հետ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել, նրա մասնակցության մասին որեւէ բան չի եղել, ես նրա հետ խոսել եմ միայն երկրի վիճակի մասին: Եթե մեր խոսակցության ժամանակ է լսել հեղաշրջման մասին եւ որոշել է նոր ձայնագրել, էդ ո՞նց է արել: Թե տենց բան արել եմ, ուրեմն լավ եմ արել, թե պետք լինի` էլի կանեմ, բազմաթիվ անգամ մտահոգվել եմ, որ երկրին պատերազմ է սպասվում, ասում էր, թող ամբողջությամբ ասեր»: Վկան, սակայն Վարդանյանի հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ նշեց, որ Լիլիթ Թորոսյանը հրաժարվելով պատասխանել կողմերի հարցերին` դատաքննությունը ձեւական է դարձնում. «Նրա նմանները նախաքննության ընթացքում խոսել են, հիմա հրաժարվում են: Ինչ է նշանակում` նախաքննական ցուցմունքում ասել եմ, հիմա չեմ ասում, այսինքն` քեզ հնարավոր է ստիպել են, որ գրել ես դրանք: Ինչպես քեզ հավատանք, եթե գալիս ես մարդու տուն եւ գաղտնի ձայնագրում ես խոսակցությունը»:

Վկային փորձեց հարցեր ուղղել Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, հարցերը լսելուց հետո վկան ասաց՝ «անպատասխան եմ թողնում»: «Իսկ ես ձեզ սիրո խոստովանություն չէի անում, որ անպատասխան եք թողնում»,- հակադարձեց Արսենյանը, ինչից հետո դատավարության մասնակիցները սկսեցին ծիծաղել, իսկ մեղադրողը դիմելով դատավորին պահանջեց կարգի հրավիրել պաշտպանին: Ի դեպ, վկան պատրաստակամորեն պատասխանում էր մեղադրողների հարցերին, սա նկատելով ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը կատակեց. «Գուցե հարցերը մեղադրողին տանք՝ ինքը վկային հարցնի»:

Այսպիսով՝ առանցքային վկայի հարցաքննությունը ավարտվեց: Նրան փորձեցինք մի քանի հարց ուղղել, սակայն վերջինս ասաց, որ չի պատասխանում հարցերին, եւ արագորեն լքեց դատարանի շենքը:

Վկաների հարցաքննությունը շարունակվում է:

Տպել
7721 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)