Երևան
12 °C
«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքով՝ Տավուշից մեկնարկած քայլերթի թե՛ առաջին օրը և թե՛ Երևան հասնելու ժամկետը՝ մայիսի 9-ը, ուղղակիորեն ընդգծում է երթի մասնակիցների, առաջնորդ հոգևորականի միջև եղած կապը Ռուսաստանի Դաշնության հետ։
Վերջինս, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ հայտնած միտքը, որ հստակ է՝ Հայաստանում օտարերկրյա գործակալներ կան, բայց ապացույցների խնդիր կա, ասում է՝ հայ ժողովուրդը իր երկրի դեմ գործող անձանց մասին վաղուց տեղյակ է։
«Այո, գուցե ապացույցների խնդիր կա, սակայն հայ ժողովուրդը արդեն իսկ ճանաչում է բոլոր գործակալներին։ Շարժման մասնակիցները, հոգևորականները չեն էլ թաքցնում իրենց կապը Ռուսաստանի հետ, ավելի ճիշտ՝ թաքցնելու հնարավորություն էլ չունեն։ Օրերի խորհրդանշանական լինելու փաստն էլ դա ապացուցեց։ Այս շարժմամբ պարզ դարձավ, թե ով ում և որ երկրի պրոյեկտն է, հիմա նաև ի հայտ եկան գործակալ հոգևորականներ։ Ամեն երկրորդը մեր երկրում կարող է գործակալ լինել, պատմությունը ցույց է տալիս, որ հոգևորականները ամենամեծ ռուսական գործակալներն են եղել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Վերջինս խոսքով՝ Ռուսաստանը վերջին ժամանակներում գիտակցում է, որ Հայաստանը հրաժարվում է իրենից և վերջ դնում հայ-ռուսական ոչ թե բարեկամական, այլ թշնամական հարաբերություններին, ուստի միակ և վերջին քայլը այս արշավը սկսելն էր․ «Հայ ժողովուրդը պատմության մեջ առաջին անգամ ճանաչում է իր թշնամիներին, մերժում է նրանց և չի ընդունում։ Իսկ Դաշնությանն էլ մնում է իր վերջին ճիգերը գործադրել ու գնալ այս քայլին։ Մայիսի 9-ին կհասնեն Երևան, մի քանի ակցիա կանեն, հերթական հանրահավաքները կցուցադրեն, հետո կասեն՝ «կներեք, չի ստացվում, մարդ չկա, հաջողություն» ու կգնան»:
Այստեղ, ըստ Խաչատրյանի, արդեն ոչինչ չի մնա, որ ռուսական կողմը ձեռնարկի Հայաստանի Հանրապետության դեմ և ստիպված կհամակերպվի հերթական ձախողման հետ, քանի որ այլ երկրներում ընդունել է իր պարտությունը։
Ինչ վերաբերում է շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոսին, վերջինս նկատում է․ «Նա Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման հոգևորականն է։ Ի սկզբանե անում են այն, ինչ պլանավորել են, բայց տեսնում ենք, որ չեն հասնում հաջողության։ Հայաստանի քաղաքացին պատրաստ է խանութում աշխատող Լուսիկ ծյոծային ընտրել առաջնորդ, բայց Քոչարյան անուն-ազգանունը լսելիս միայն բարկություն ու զայրույթ է արտահայտում։ Հետևաբար, կարելի է ասել, որ Քոչարյանը այս իշխանության «օգնականն» է. քանի նա իրեն սպասարկող հոգևորականներով կա, ներկայիս իշխանությունը տարիներով կպահպանի իր դիրքը»։
Խաչատրյանը կարծում է, որ Տավուշի քայլերթի մասնակիցների Երևան հասնելուն պես հնարավոր է փողոցում տեսնենք Ռոբերտ Քոչարյանին՝ ուղեկցությամբ կաթողիկոսի։ Վերջինս վարչապետի՝ այսօրվա ասուլիսից ևս մեկ հայտարարություն է հիշեցնում, այն է, որ կաթողիկոսը շարժման առաջնորդն է, Քոչարյանը՝ շահառուն:
«Քոչարյանից ամեն ինչ կարելի է սպասել, նրա իշխանության ժամանակ մենք տեսել ենք «Մարտի 1», «Հոկտեմբերի 27»։ Այժմ, երբ իշխանության չէ, միակ հույսը հոգևորականներն ու դաշնակիցներն են։ Միակ բանը, որ նրան չի հաջողվի անել, Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելն է։ Իշխանությունը ու ժողովուրդը չի տրվի սադրանքներին ու դուրս չի գա միմյանց դեմ։ Հասարակությունը, այսպես ասած, այլևս չի ընդունի «Քոչարյանի կտերը» և չի բերի նրան իշխանության։ Այսինքն՝ Քոչարյանի նպատակը հենց դա է․ պահպանել իր ապօրինի գույքը, ժառանգությունը իշխանության հետ փոխանցել իր որդուն՝ Լևոն Քոչարյանին, որը իր իշխանության օրոք չհասցրեց անել»,- ասում է նա։
Միևնույն ժամանակ Խաչատրյանը նկատում է՝ եկեղեցու այսպիսի հեղինակազրկումից հետո դժվար կլինի վերականգնել հոգևոր կապը հասարակության հետ։ Միակ ելքը, նրա խոսքով, լինելու է ձախողված հոգևորականների հեռացումը՝ եկեղեցական օրենքների ու կանոնների համաձայն։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT