Կարեն Կարապետյանն իմ ընկերն է. Գագիկ Ծառուկյանը չի՞ սատարի Սերժ Սարգսյանին. Տեսանյութ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 2018 թվականի վարչապետի թեկնածուին, նշեց, որ այդ հարցը պետք է ՀՀԿ-ն լուծի:

«Այդ խնդիրը դրված է հանրապետական կուսակցության վրա, նրանք իրենց կազմով պետք են որոշեն: Կարեն Կարապետյանը իմ ընկերն է...»,- ասաց Ծառուկյանը՝ կարծես թե, ակնարկելով, եթե վարչապետի թեկնածուները 2018-ին լինեն Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանն, ապա նա կսատարի Կարապետյանին:

Լրագրողների այն հարցին, թե նա չի ձգտում զբաղեցնել այդ պաշտոնը, Ծառուկյանը պատասխանեց.

«Հիմա դու մեծ ցանկություն ունես աստղ դառնալու, ոնց ես դառնալու՞...Մենք մեր կազմով ներկայացել ենք, ժողովուրդն էլ իր ընտրությունը կատարել է: Ես իմ ժողովրդի ցավը տանեմ, նրանց շատ սիրում եմ: 500 ձայն նրանք կարող ա՞ ինձ հենց ընենց են տվել: Մնացածն էլ իրա ձայնը տվել է գյուղապետին, մարզպետին, քուչի տղուն, բայց նրանք հարց լուծող չեն»,- ասաց Ծառուկյանը:

Վերջինս անդրադառնալով նաեւ «Ելք» դաշինքի ԵԱՏՄ-ից դուրս գալու քննարկումներին եւ Եվիրամիության հետ նոր համագործակցությանն, ասաց.

«Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի ցանկացած առաջարկ անելու: Նրանք կառաջարկեն, մենք էլ կքննարկենք, մեր կարծիքը կասենք: Ես իմ թիմին հրահանգ եմ տվել, որ մասնակցեն ցանկացած կուսակցության առաջարկած նախագծի քննարկմանը: Բայց մենք ավելի լավ առաջարկներ ունեք ուրիշ երկրների կողմից, որ ավելի շատ ներդրումներ կլինեն, ժողովրդի վիճակը կլավանա, անվտանգությունն ավելի ապահով կլինի: Պիտի քննարկենք, հնարավոր ա, որ մենք այլ կերպ անդրադառնանք, երեւի մենք մեր ԵԱՏՄ-ի հնարավորությունները լավ չենք օգտագործում: Այն 200 միլիոնանոց շուկա է...Եվրամիության հետ էլ են կնքում, բայց մենք տեղյակ չենք, չեն ասում, թե ինչ են ուզում, երբ կներկայացնեն, մենք էլի մեր կարծիքը կասենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն այսօր ներկայանալով 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստին, ակնարկեց, որ նախկինի նման մշտապես բացակայելու է:

«Կարեւոր չէ, որ գաս ու 8 ժամ նստես, կարեւորը որոշումներ կայացնելն է: Ես իմ ֆրակցիայի հետ միշտ քննարկումների մեջ եմ»,- եզրափակեց նա:

Տպել
8047 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց