Առաջարկվում է երթուղային փոքր ցանց, միայն տրոլեյբուսային երթուղիներ, ավտոբուսի առանձին գիծ

Երեւանի քաղաքապետարանում այսօր կայացել է հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական նիստը:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրապարակել է միջազգային խորհրդատու կազմակերպության մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են մայրաքաղաքում առկա երթուղիների քանակը էապես նվազեցնելուն, այս կամ այն երթուղին միայն տրոլեյբուսով սպասարկելուն եւ այլն:

Խորհրդատուի հաշվետվության մեջ, որը  նախնական տվյալներ է պարունակում երթուղային ցանցի վերաբերյալ, առաջարկվում է երթուղիների թվաքանակը կրճատել երեք անգամ:

«Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ խորհրդատու կազմակերպությունը դեռ դա պետք է իր վերջնական հաշվետվության մեջ հիմնավորի եւ ապացուցի: Մենք խորհրդատուին դրա վերաբերյալ մեր մանրամասն պահանջները ներկայացրել ենք, թե ինչպես պետք է նաեւ հասկանալի դառնա՝ արդյոք այդ ցանցը, որը կկառուցվի երեք անգամ պակաս երթուղիներով, ապահովելո՞ւ է քաղաքի ամբողջ ծածկույթը նորմատիվների սահմաններում, թե՞ ոչ, նաեւ՝ բնակավայրերից նորմատիվային հեռավորությունները»,- ասաց աշխատանքային խմբի ղեկավար փոխքաղաքապետը:

Նրա խոսքից հայտնի դարձավ, որ խորհրդատուն առաջարկում է քաղաքի որոշ փողոցներոմ ունենալ ավտոբուսների համար առանձնացված գծեր: Նա նաեւ նշեց, որ այդ տարբերակի դեպքում առաջ կգա ճանապարհային երթեւեկության կանոնների փոփոխության անհրաժեշտություն:

Միջազգային խորհրդատուի մեկ այլ առաջարկ վերաբերում է տրոլեյբուսներին:

Խորհրդատուի հաշվետվությունը նիստի մասնակիցների քննարկմանը ներկայացնելիս՝ Վահե Նիկոյանն ասաց. «Միջազգային փորձի հիման վրա մեր խորհրդատուն առաջարկել է, որ տրոլեյբուսային գծերը լինեն միակը այդ հատվածում, այսինքն՝ չունենան այլ տրանսպորտային տեսակով կրկնություն»:

Եթե մետրոյի պարագայում խորհրդատուն նպատակահարմար է գտել ունենալ գոնե մեկ վերգետնյա այլընտրանք, ապա տրոլեյբուսի պարագայում, փաստորեն, կարծում է, որ տվյալ երթուղում դա պետք է լինի հասարակական տրանսպորտի միակ միջոցը:

Երեւանի քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ առաջարկը քննարկելիս աշխատանքյին խումբը պետք է դիտարկի տրոլեյբուսների ոչ թե ներկայիս վիճակը, այլ հաշվի առնել, որ տրանսպորային բարեփոխումները ներառելու են առկա տրոլեյբուսային գծերի վերականգնումը, արդիականացումը եւ տրոլեյբուսների փոխարինումը նորով:

Երեւանի երթուղային ցանցի վերջնականացման հետ կապված մեկ այլ խնդիր քաղաքապետարանը համարում է այն հանգամանքը, որ այժմ գործող երթուղային ցանցն ընդգրկում է նաեւ հարակից գյուղական համայնքները: Քաղաքապետարանը սպասում է Տրանսպորտի եւ կապի նախարարության կարծիքին, թե որքանո՞վ է հնարավոր, որ այդ ուղղություներն այլեւս չսպասարկվեն եւ եթե հնարավոր է, ապա այդ դեպքում տրանսպորտի նախարարությունը նախատեսո՞ւմ է ապահովել այդ գյուղերի կապը Երեւանի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5100 դիտում

Հայտնի է՝ երբ 2026-ին կնշվի Սուրբ Զատիկը

Փարիզի դատարանը Բրիջիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի և նրան «տղամարդ» հռչակելու գործով մեղավոր է ճանաչել 10 անձի

Քոչարյանի ու Կարապետյանի քաղաքական համախոհ Կտրիճի նպատակը չի կարող լինել ինքնիշխան Հայաստանը. Առաքելյան

Ոսկյա զարդեր, գումարներ. Երևանի 2 բնակիչ բնակարանային գողություններ է կատարել Կոտայքի մարզում. տեսանյութ

Ուկրաինան հարված է հասցրել Ռուսաստանի՝ ԱԹՍ-ների և հրթիռների համար մարտկոց արտադրող ամենամեծ ձեռնարկությանը

ՄԻՊ աշխատակազմում անցկացվել են տարեսկզբյան խորհրդակցություններ

ՆԳՆ ՓԾ-ն համալրվել է հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով․ նախարարին ներկայացվել են դրանց հնարավորությունները

Լոռու մարզում 6-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Եթե Կտրիճ Ներսիսյանը չապաշխարի, շարունակի զոռբայությունը, նրան պետք է բանադրել որպես դավաճան անառակ. Ռուբինյան

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը

Տաշիր Սամոն նորոգում էր Սերժի կեցավայրը, նրա եղբայրը նշանակվում էր Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, մի քանի օրից՝ ձյուն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Տուրիստական 7 ընկերության քայլերի հետևանքով պետությանը պատճառվել է 53 մլն դրամի վնաս. գործը դատարանում է

Արագածոտնի մարզի գազալցակայաններից մեկում լիցքավորվելիս ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Վենեսուելայի գործող նախագահը ԱՄՆ-ին առաջարկել է համատեղ օրակարգ և համագործակցություն

Եկեղեցին պետք է հաշտվի Հայաստանի և նրա ժողովրդի անքննելի գերակայության հետ. Կարապետյան

Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար

Անցած 6 օրում գրանցվել է 55 ավտովթար․ 1 մարդ զnhվել է, 98-ը՝ ստացել վնասվածքներ

Հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է

Մադուրոն կարող էր գնալ Թուրքիա, բայց նա ընտրեց առճակատումը, մարտահրավեր նետեց Թրամփին. սենատոր Գրեհեմ

Պետք է մեր մեջ զարգացնենք 2 հմտություն՝ չքննարկել ուրիշներին և աշխատել սեփական անձի մշակման վրա. Հակոբյան

Իրանում բողոքի ցույցերը վերածվում են զինված հակամարտության. այրել են ոստիկանական պահակակետը, կան վիրավորներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար. տեսանյութ

Խնդրում ենք չմոտենալ և չվնասել եղջերուներին. ՇՄՆ-ն զգուշացնում է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, մերկասառույց

Հունվարի 6-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի. վարչապետը նշել է՝ որտեղ և ինչպես

Բոլորիս շնորհավորում եմ 2026-ի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը և 10 եպիսկոպոսները հայտարարություն են ստորագրել՝ նշելով եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը

Անհետ կորած Գայանե Ջումանովան հայտնաբերվել է

Վենեսուելայի ժողովրդի բարօրությունը պետք է գերակա լինի ցանկացած այլ նկատառումից. Հռոմի պապ

Գայանե Ջումանովան որոնվում է որպես անհետ կորած

ԱՄՆ ուժայինները սպանել են Մադուրոյի անվտանգության աշխատակիցների մեծ մասին. Վենեսուելայի ՊՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել են առևտրային հարաբերություններ. Ալիևը՝ ԱՄՆ պատվիրակությանը

Հուսով ենք՝ Վենեսուելայի իրադարձությունները կբերեն օկուպացված տարածքների «ճանաչման» չեղարկմանը. Վրաստանի ԱԳՆ

Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել

Սուրբ և անմահ պատարագ Հովհաննավանքում. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թրամփը ցանկանում է նավթ հորատել Վենեսուելայում. որքանով է սա իրատեսական, և ինչու էր նրան խանգարում Մադուրոն

Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդմամբ. Արաղչի

Ինչ իրավիճակ է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին