Երևան
12 °C
Վերջին շրջանում պարբերաբար հայտնի է դառնում այս կամ այն երթուղու սպասարկումը դադարեցվելու մասին: Ամենաթարմ այդպիսի դեպքը կապված էր համար 64 միկրոավտոբուսային երթուղու հետ: Օգոստոսի երկրորդ կեսին ուղեւորները հայտնաբերել էին, որ այդ համարի երթուղային սպասելն այլեւս զուր է:
Քաղաքապետարանից հաստատել էին, որ երթուղին չի սպասարկվում, քանի որ տնտեսվարողն է հրաժարվել:
Քաղաքային իշխանությունները եւ ոլորտի պատասխանատուները բազմիցս են հայտարարել, որ առկա պայմաններով երթուղիները սպասարկելը շահութաբեր չեն եւ պետք է անընդհատ պատրաստ լինել, որ մի օր դրանք այլեւս դադարելու են գործել:
Բայց երբ տնտեսվարողը ստանձնած պարտավորություններից հրաժարվում է այս ժամանակահատվածում, երբ քաղաքապետարանում տրանսպորտի ոլորտի բարեփոխման աշխատանքներ են ընթանում ու հայտարարվում է, որ շուտով իրավիճակը փոխվելու է, տնտեսավարողի այս քայլը զարմանալի է:
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հարցրինք, թե ինչու են տնտեսվարողները հրաժարվում սպասարկել երթուղիները ու եթե իսկապես դա անշահաթաբեր գործ է, ապա այսքան տարի աշխատելու պարագայում ինչու մի քանի ամիս էլ չեն համբերում: Օրինակ 64 համարի երթուղայինից առավել շատ օգտվում են ուսանողները, քանի որ դրա վերջնակայանը Երեւանի պետական համալսարանի մոտ է:
Փոխքաղաքապետը պատասխանեց, որ ընթացիկ իրավիճակով չի զբաղվում:
«Ես այս պահին իրենց հետ բանակցությունների մեջ չեմ էլ մտել եւ ինձ համար օրակարգային է՝ օր առաջ ունենալ բարեփոխված երթուղային ցանցը՝ իր բարեփոխումների ամբողջ փաթեթով, որից հետո մենք կախված չենք լինի ինչ-որ տնտեսավարողի հրաժարվելուց կամ չհրաժարվելուց»,- ասաց նա:
Քաղաքապետարանի թիրախն է, որ 2018-ի վերջին Երեւանի բնակիչներն օգտվեն բարեփոխված տրանսպորտից. 2017-ի ավարտին կամ 2018-ի սկզբին բարեփոխումները փաստաթղթի տեսք ստանան, իսկ այնուհետեւ սկսվի իրագործման փուլը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է
Մեկնարկել է ձմեռային զորակոչը. զինակոչիկները կծառայեն 18 ամիս․ Պապիկյան
Նոր Սահմանադրության վերաբերյալ «OdaTV»-ի հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է. Արդարադատության նախարարություն
Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում. արժեքը՝ 1 մլն 600 հզր դրամ
Լուսան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ
Դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին
Շրջակա միջավայրի նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են COP17-ի կազմակերպչական ու օրակարգային հարցերը
Նոր նշանակում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր
Գյումրիում տնակ է հրդեհվել
Ուկրաինան գործընկերների հետ կքննարկի պատերազմի ավարտի հետ կապված ամենաբարդ հարցերը. Զելենսկի
Թուրքիան պատրաստ է աջակցել երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանը. Մաշալյան
Վենեսուելայի ժամանակավոր իշխանություններն ԱՄՆ-ին կփոխանցեն 30-50 միլիոն բարել մաքուր նավթ. Թրամփ
Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է, որոշ բնակավայրերում՝ բարձր ջերմաստիճան. Սուրենյան
Երևանի շտապօգնությունը նոր ավտոմեքենաներ է ձեռք բերել․ վարչապետը ծանոթացել է դրանց հնարավորություններին
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Բալահովիտ բնակավայրում 30 տարի անց նոր մանկապարտեզ է բացվել. ներկա են եղել պաշտոնյաներ. լուսանկարներ
Ջերմաստիճանը զգալի կբարձրանա. առաջիկա օրերին ձյուն է սպասվում
Երևանում բախվել են «Մերսեդես»-ն ու «Տեսլա»-ն. կա տուժած
Աշխատանքային պայմանագրերը 2026թ.-ին կկնքվեն միայն էլեկտրոնային եղանակով, հարթակն արդեն պատրաստ է
Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը. ինչպես դիմել հարցերի դեպքում
Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հանցավոր ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու համար
Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է
Միջազգային համագործակցության շրջանակում ԲԸՏՄ-ին տրամադրվել է գերժամանակակից անօդաչու թռչող սարք
Ճոճկանում այրվել է մեծաքանակ անասնակեր
Կառավարությունը բիզնեսին կազատի հումքի և սարքավորումների մաքսազերծման վճարներից. Պապոյանը մանրամասնել է
Հիմնականում ավարտել ենք անվտանգության երաշխիքների աշխատանքները, տարածքների հարցը մնում է չլուծված. Ուիթքոֆ
Հրդեհ Օձուն գյուղում․ այրվել են կառույցն ու մեծաքանակ անասնակեր
Հալեպի օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է
Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում խաղաղապահ ուժերի և բազաների տեղակայման համաձայնագիր
Բելգորոդի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով նավթի պահեստ է հրդեհվել
Մխչյանում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 300 քմ վարդի ջերմոց. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավտովթար Կապան-Երևան ճանապարհին. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
ՀՈ գլխավոր վարչության բաժնի պետը բռնություն է կիրառել ակումբի հաճախորդի նկատմամբ. գործը կուղարկվի դատարան
Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները
Հունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողություն
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT