ՌԴ-ն ու ՀՀ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը ռուսերենի ուսուցման հարցում. Վասիլյևա

25/09/2017 schedule13:08

Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ռուսաց լեզվի ուսուցման մասով: Այս մասին այսօր Երեւանում ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ավարտին լրագրողներին հայտնել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլյեւան:

Նա նշել է, որ երկու երկրները մտադիր են խորացնել կապերը ռուսաց լեզվի եւ գրականության դասավանդման ոլորտում: «Դրա համար կան բոլոր հիմքերը»,- շեշտել է ռուս նախարարը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա տեղեկացրել է նաեւ, որ հանդիպմանը քննարկվել է ռուսաց լեզվի ուսուցիչների դասավանդման մեթոդիկային նվիրված հարցեր:

Վասիլյեւան նաեւ նշել է, որ Հայաստանում մի քանի տասնյակ հազար մարդ ակտիվ օգտվում է «Կրթությունը ռուսաց լեզվով» պորտալից (օտարերկրացիների համար կրթական պլատֆորմ ռուսաց լեզվի խորացման համար):

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը, որը մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանյան հանրային ու քաղաքական շրջանակներում:

Նախաձեռնության հեղինակները ռուսերենի ուսուցման խորացման համար առանձին հայեցակարգի մշակումը հիմնավորում են լեզվի հանրայնացման, ինչպես նաեւ աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման անհրաժեշտությամբ:

Նախաձեռնության ընդդիմախոսները վստահ են, որ նման հայեցակարգի ստեղծման համար չկա հանրային պահանջարկ եւ չի եղել հանրային քննարկում: Նրանց կարծիքով, ռուսաց լեզվի համար մյուս օտար լեզուներից առանձնացված հայեցակարգի մշակումը հիմնավորված չէ. այն «ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական որոշակի ուժային կենտրոնից ստացված հրահանգ»:

Տպել
1053 դիտում

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները խոսել են ղարաբաղյան խնդրից. Մակրոնը ուշադիր հետեւում է

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

Ականատեսի հայացքով այն, ինչ դեռ չի ասվել ֆուտբոլի ԱԱ 2018-ի մասին

Ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին. ԶՈւ թիկունքի վարչության գնդապետ

Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Այստեղից է սկսվել թավշյա հեղափոխությունը. ցուցանակ՝ Հանրային ռադիոյի հայտնի դռան մոտ

Դատավորն առանց պատճառ հետաձգել է զինված խմբի գործով նիստը. պաշտպանները միտում են տեսնում

«Սուրբ Սարգիս» եկեղեցու տարածքում գողություն է եղել

Հանցագործությունների մասին զեկույցներ, հանձնարարություններ ոստիկանությունում (տեսանյութ)

«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում 12 հազար քմ տարածք է այրվել

Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ

Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բաժին

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը

Իտալիայի պատվո հյուպատոսը Գյումրու Ռուսթավելին ինքնագլուխ է քանդում. գլխավոր ճարտարապետ

6-ի տղաներն ասեցին՝ Էդոյի գլխին սարքեցին. Սարի թաղի գործով մեղադրյալը կրկին կալանավորվել է

Ռուս գնդապետն ափսոսանքն է հայտնել Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով մտել է Հայաստան, հետո լքել այն (տեսանյութ)

«Արարատյան ավտոկայան»-ի նախկին, ներկա տնօրենները իրենց յուրացումներից վճարել են 30մլն դրամ