Երբ ես վարչապետ էի, թույլ չտվեցի, որ Սաթիկ Սեյրանյանին կալանավորեն. Արամ Սարգսյան

«Արմենիա» հեռուստատեսության «R-Էվոլյուցիա» հաղորդաշարի սեպտեմբերի 26-ի թողարկումը, որի հյուրը եղել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, ավարտվել է այսպիսի դրվագով։

Երբ Էդմոն Մարուքյանը պնդել է, որ ԵԼՔ դաշինքի կառավարությունը եւ վարչապետը ավելին կանեին քան անում է Կարեն Կարապետյանի կառավարությունն ու վարչապետն ինքը, Սաթիկ Սեյրանյանը նկատի ունենալով ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանին, նեգատիվ հնչերանգով արձագանքել է․ «Ձեր դաշինքին մաս կազմող կուսակցություններից առնվազն մեկի ղեկավարը վարչապետ է եղել»,- եւ հաղորդումն ըստ էության փակվել է այս հարցադրումով։

armtimes.com-ը այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց Արամ Զավենի Սարգսյանից: Վերջինս ասաց․«Սաթիկ Սեյրանյանը պիտի իմանար, որ երբ ես վարչապետ էի, վիճեցի Ռոբերտ Քոչարյանի հետ եւ թույլ չտվեցի, որ Սաթիկ Սեյրանյանին Ղարաբաղում կալանավորեն Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով։ Չեմ կարծում, թե Կարեն Կարապետյանը ընդունակ է նման քայլի»։

Խոսքը 2000 թվականի մարտի 22-ին ԼՂՀ այնժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ տեղի ունեցած մահափորձի մասին է, որը կազմակերպելու համար մեղադրվեց ապա եւ 14 տարվա ազատազրկման դատապարտվեց ԼՂՀ ՊԲ այն ժամանակ արդեն նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Սաթիկ Սեյրանյանը մահափորձից առաջ Արկադի Ղուկասյանի հետ շփված վերջին մարդն է եղել, եւ իրավապահները կասկածներ են ունեցել, որ նա տեղեկատվություն է փոխանցել մահափորձի կազմակերպիչներին եւ ձերբակալել էին նրան: Ազատ են արձակել միայն վարչապետ Սարգսյանի եւ նրա հավատարիմ թիմակից՝ այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի միջամտությամբ։

Արամ Զավենի Սարգսյանը ՀՀ վարչապետ է նշանակվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ից մի քանի օր հետո, ներքաղաքական ճգնաժամի պայմաններում։ Սպանված էին երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, Հայաստանը կանգնած էր քաղաքացիական պատերազմի վտանգի առաջ։ Արամ Սարգսյանը որպես վարչապետ պաշտոնավարել է 7 ամիս եւ պաշտոնից ազատվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ունեցած առճակատման պատճառով՝ ՀՀԿ-ական մեծամասնության քաղաքական դավաճանության արդյունքում։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19281 դիտում

Հերթի մեջ երկար ե՞ք մնացել․ վարչապետի հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների հոսքը չի դադարում․ տեսանյութ

Մահվան դալալները ձախողվեցին հերթական անգամ․ ՀՀ քաղաքացիներն Ամիրյան փողոցում նրանց իրենց տեղն են ցույց տալիս

Ոստիկաններն ապահովում են կարգը, փրկարները՝ հերթապահում․ լուսանկարներ

Վարչապետը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքին․ տեսանյութ

Արաղչի-Ասիմ Մունիր հանդիպումն ավարտվել է․ ինչ են քննարկել կողմերը

Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է․ վարչապետը բանախոսել է Մարալիկում

Ինչպես են նշում Քաղաքացու օրը Երևանում․ լուսանկարներ

Սփյուռքահայ եմ, շնորհակալ եմ Ձեր լավ գործերի համար․ վարչապետը Երևանի Ամիրյան փողոցում է․ տեսանյութ

Գաստրոֆեստը շարունակվում է․ երեկոյան շռնդալից համերգ է լինելու․ Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն աշխարհի և հարևանների հետ երկխոսում է իրավական, քաղաքական ինքնիշխանության դիրքերից․ Մոնտեվիդեոն աջակցում է

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Փարիզի` Հայաստանի անվան էսպլանադում

ՀՀ քաղաքացու օրն է․ քաղաքացիությունը պետության հետ ամենաամուր իրավական կապն է․ ՆԳՆ․ լուսանկարներ

Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է

Վարչապետն Ալագյազում մասնակցել է Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքին․ տեսանյութ

Հազարավոր մարդիկ տոնում են Քաղաքացու օրը. Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Պարոն Փաշինյան, Ձեզ հետ ենք, ամեն ինչ լավ կլինի․ վարչապետն Արթիկում է․ տեսանյութ

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևային եղանակը կպահպանվի

Շնորհավոր Քաղաքացու օրը․ վարչապետը տոնական Մարալիկում է․ տեսանյութ

Շնորհավորում եմ բոլորիս․ Պապիկյանը նոր լուսանկար է հրապարակել

Աշխարհի տարբեր կետերում մեր դիվանագետների աշխատանքի կարևոր բաղադրիչը ՀՀ քաղաքացու իրավունքի պաշտպանությունն է

Վարչապետը Մարալիկում է․ ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը․ տեսանյութ

Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել

Մենք ենք մեր պետությունը․ իմ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է․ տեսանյութ

Իսլամաբադում մեկնարկել է Աբբաս Արաղչիի և Պակիստանի ԶՈՒ հրամանատար Ասիմ Մունիրի հանդիպումը․ տեսանյութ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի երկու մասնակից

Կապանի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինի

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը

«Չայեվո» են բաժանում, որ սաղ «տոչնի» ըլնի․ Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու

Շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով. սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պենտագոնը մշակում է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ծրագրեր, եթե հրադադարը խզվի

Շատ էի ուզում հենց այսօր դառնալ չեմպիոն․ հաղթանակը նվիրում եմ բոլորիս, մեր հայ ազգին․ Էմմա Պողոսյան

Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքին հարակից տարածքը բարեկարգվել է, վնասված քարերը՝ վերանորոգվել

Հայաստանը 2025-ին աշխարհում 16-րդն է՝ տնտեսական զարգացման տեմպով․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն․ 2023-ին Երևանի առաջնության ժամանակ կանխատեսել էի․ Հարությունյան

Ու այս եռագլուխ աղբակույտը պետք է մասնակցի՞ հայաստանյան ընտրություններին․ Ռուբինյան

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կազմակերպվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ին խնդրել է չճանաչել Ցեղասպանությունը. մեր վիշտը գործիք են դարձրել. Ղազարյան. տեսանյութ

Սգալով Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ վերահաստատում ենք մեր կոչը` պաշտպանել անմեղներին, խթանել խաղաղությունը․ Թրամփ