Կարեւորը՝ կատարեցի մարզիչներիս առաջադրանքը. Արթուր Դավթյան

12/10/2017 schedule17:47

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը բարձր տրամադրություն ունի աշխարհի 2017 թ. առաջնությունից հետո: Հոկտեմբերի 2-8-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված մրցաշարի բազմամարտում նա 24 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը, ինչը բավական լուրջ արդյունք է մարմնամարզությունում: Արթուրը նաեւ դարձավ անկախ Հայաստանի պատմության 1-ին մարմնամարզիկը, որը եզրափակիչ դուրս եկավ բազմամարտում: Armtimes.com-ի հետ զրույցում նա ամփոփեց իր ելույթները:

«Ես արեցի այն, ինչ պետք է անեի: Անկախությունից հետո 1-ին անգամ էր, որ Հայաստանը մասնակից է ունենում բազմամարտի եզրափակչում, դա արդեն բավական կարեւոր արդյունք է: Լավ է, որ ես կարողացա կատարել այն առաջադրանքը, որը մարզիչներն իմ առջեւ դրել էին»,- ասաց նա:

Արթուրն անդրադարձավ նաեւ հավաքականի իր թիմակից, աշխարհի 2015 թ. բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 2016 թ. չեմպիոն, 2017 թ. բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանի (նժույգթափեր) ելույթին: Վերջինս մեծ մրցակցության պայմաններում եզրափակչում 8 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5–րդ տեղը (14.700 միավոր): Արթուրը կարծում է, որ ընկերն ավելի բարձր գնահատականի էր արժանի:

«Ափսոս, կողմնապահություն արեցին: Գնահատականը, ինձ թվում է, ցածր դրեցին, որովհետեւ մաքուր կատարեց վարժությունը: Պետք է մի քիչ բարձր ստանար, չեմ կարող ասել՝ որ տեղը կգրավեր, բայց գնահատականը շատ իջեցրին, պարզ երեւում էր, որ կողմնապահություն էր, դա ոչ միայն ես եմ տեսել, բոլորն են տեսնել»,- ասաց նա:

Արթուր Դավթյանը խոսեց նաեւ բազմամարտում հանդես գալու մասին: Նա հատկապես ուժեղ է հենացատկում եւ Եվրոպայի առաջնության մեդալը նվաճել է հենց այդ գործիքի վրա, սակայն 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշ փորձելու է ձեռք բերել բազմամարտում:

«Ես 6 գործիքի վրա եմ աշխատում, մյուսները՝ մեկի: Վարկանիշը 6 գործիքով՝ բազմամարտում, նվաճելն ավելի հեշտ է, քան մի գործիքով, որովհետեւ 1 գործիքով պետք է մրցանակային տեղ գրավես, իսկ բազմամարտում որոշակի քանակի մարզիկների մեջ մտնես»,- ասաց նա:

Մարմնամարզության փոփոխված կանոնների համաձայն՝ առանձին գործիքների վրա օլիմպիական վարկանիշ նվաճելու համար պետք է միավորներ վաստակել աշխարհի գավաթի խաղարկություններում կամ մրցանակային տեղ զբաղեցնել նախաօլիմպիական տարում (տվյալ դեպքում 2019 թ.) աշխարհի առաջնությունում: Բազմամարտում վարկանիշ ձեռք բերելու համար նախաօլիմպիական տարում աշխարհի առաջնությունում պետք է զբաղեցնել մինչեւ 20-րդ տեղը:

Աշխարհի առաջնությունից հետո Արթուր Դավթյանը մի փոքր կհանգստանա: Այնուհետեւ նախատեսվում է, որ տարվա վերջում մասնակցի Վորոնինի գավաթի խաղարկությանը:

Տպել
2035 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին