Աշխարհի առաջնությունում արեցինք այն, ինչ կարող էինք. Հակոբ Սերոբյան

10/10/2017 schedule13:22

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի 2017 թ. առաջնությունում արել է հնարավորությունների սահմաններում առավելագույնը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Հոկտեմբերի 2-8-ը Մոնրեալում տեղի ունեցած մրցաշարում աշխարհի 2015 թ. բրոնզե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն, 2017 թ. բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) զբաղեցրեց 5-րդ, իսկ Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը (բազմամարտ)՝ 13-րդ տեղը:

«2-ն էլ ավելի լավ են հանդես եկել, քան որակավորման փուլում, ես դրան սպասում էի: Ընդհանուր առմամբ գոհ եմ, լավ արդյունքներ են, ամենակարեւորը՝ մենք մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել ենք: Պատրաստ էինք այսքանի, արեցինք այն, ինչ կարող էինք»,- ասաց Սերոբյանը:

Եզրափակչում 2 մարզիկներն էլ բարելավել են որակավորման փուլում ցույց տված արդյունքները: Մերդինյանը որակավորման փուլը հաղթահարել էր 1-ին 8 մարզիկների մեջ զբաղեցնելով 8-րդ տեղը (14.433 միավոր): Եզրափակչում վաստակեց 14.700 միավոր եւ առաջադիմեց 3 հորիզոնականով. գրավեց 5-րդ տեղը:

«Դա Մերդինյանի լավագույն կատարումներից էր: Նա բարդացված վարժությունը չկատարեց, նույնը կատարեց: Եթե բարդացվածը կատարեր, գուցե սխալներն ավելի մեծ լինեին, այդ պատճառով կատարեց նույնը: Մեզ պետք էր մաքուր կատարում: Նա դա արեց: Ինչ վերաբերում է բարդացված վարժությանը, պետք է ավելի շատ աշխատել դրա վրա: Երբ համոզված լինենք, որ անելիս մեծ սխալներ չենք ունենա, կկատարենք: Բացի այդ՝ Մերդինյանի տարիքը մեծ է, այն, որ կարողացավ այդքան դիմանալ, շատ գոհ եմ: Նրան շատ օգնեց Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից հետո Ֆրանսիայում անցկացրած հավաքը: Գավաթի խաղարկությունում այնքան էլ լավ մարզավիճակում չէր, իսկ հավաքից հետո արդեն լավ մարզավիճակ ձեռք բերեց»,- ասաց Սերոբյանը:

Արթուր Դավթյանը որակավորման փուլը հաղթահարած 24 մասնակիցների մեջ 15-րդն էր (81.364 միավոր): Եզրափակչում վաստակեց 82.332 միավոր եւ առաջադիմեց 2 հորիզոնականով. ելույթներն ավարտեց 13-րդ տեղում:

«Արթուրն ավելի շատ բալեր հավաքեց, ու առաջադիմեց: Սպասում էի դրան: Արեց այն ինչ կարող էր: Մենք չենք պահանջում այն, ինչ չենք կարող: Շատ գոհ եմ: Շարունակելու է հանդես գալ բազմամարտում: Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար մեզ պետք է բազմամարտիկ: Արթուրն այսօր ամենալավ բազմամարտիկներից է. աշխարհում 13-րդ տեղը մեծ արդյունք է: Ուզում ենք՝ բազմամարտով օլիմպիական ուղեգիր ձեռք բերի: Երբ ձեռք բերի, արդեն կարող ենք առանձին գործիք մշակել, քանի որ առանձին գործիքը, բնականաբար, ավելի հեշտ է, քան բազմամարտը: Բազմամարտը շատ բարդ է, նա քանի որ դեռ երիտասարդ է, դիմանում է: Եթե այսպես շարունակի, երեւի, շատ հեշտությամբ օլիմպիական ուղեգիրը ձեռք կբերի»,- ասաց նա:

Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը (օղակներ) նույնպես մասնակցում էր աշխարհի առաջնությանը: Որակավորման փուլը հաղթահարել նրան չհաջողվեց: 14.433 միավորով ելույթն ավարտել է 16-րդ տեղում եւ դուրս մնացել հետագա պայքարից:

Այս մրցաշարից հետո մինչեւ տարվա վերջ հայ մարմնամարզիկները 2 միջազգային մրցաշար ունեն: Հոկտեմբերի 12-ին մեկնելու են Թբիլիսի, որտեղ մասնակցելու են ВТБ գավաթի խաղարկությանը: Այդտեղ մեծահասակներից հանդես են գալու Արթուր Թովմասյանը եւ Վիգեն Խաչատրյանը, իսկ երիտասարդներից Էրիկ Բաղդասարյանը, Ժորա Սմբատյանը, Գագիկ Խաչիկյանը: Տարվա վերջում Արթուր Դավթյանը մասնակցելու է Վորոնինի գավաթի խաղարկությանը: Մյուսները հանգստանալու են:

Տպել
1911 դիտում

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Ուշակովը հայտնել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան