Սերժ Թանկյանը մասնակցեց իր սիմֆոնիայի փորձին

17/10/2017 schedule16:29

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկա գտնվեց իր «Օրկա» սիմֆոնիա թիվ 1-ի փորձին: Այն տեղի ունեցավ այսօր` հոկտեմբերի 17 -ին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն աշխատեց գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Փորձին միացավ նաեւ Սերժ Թանկյանը: Նա հենց բեմից` Սմբատյանի կողքին նստած, հետեւեց երաժիշտներին, տվեց անհրաժեշտ ցուցումները, Սմբատյանի հետ քննարկեց, թե ինչպես կուզենար, որ երաժշտությունը հնչեր:

«Շատ լավ էին նվագում, շատ ոգեւորված եմ Խաչատրյանի փառատոնին մասնակցելու համար»-, փորձից հետո ասաց նա՝ չցանկանալով պատասխանել քաղաքական թեմայով հարցերի:

«Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայանալու է հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Սկսվելու է ժամը 19:00-ին: Տոմսերն արժեն 1000, 2000, 3000, 4000, 5000, 7000 դրամ:

Տպել
873 դիտում

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության բարեփոխումների հարցեր

Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահին

24-ամյա «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը ձեռք է բերել ավելի քան 130 հազար հավատարիմ հաճախորդ

Կկառուցվի տարածաշրջանի ամենախոշոր պղնձաձուլարաններից մեկը. ծրագիրը կառավարությունում է

Պարգեւատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցած փրկարարները

39-ամյա տղամարդու կողմից կատարվել են սեքսուալ գործողություններ՝ 13-ամյա երեխայի նկատմամբ

Արմեն Սարգսյանի հրամանագրերով մարզերի դատարանների նախագահներ են նշանակվել

Ինչպես է հանգուցալուծվելու Մայր աթոռի շուրջ ստեղծված սկանդալը. զիջումների չեն գնում

Մեր զորքի մարտունակությունը գաղտնիություն է պարունակում, հրապարակման ենթակա չէ. Հակոբյան

Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարի ոտքը կառավարությունից կտրել չի լինում. ինչ է անում

ՌԴ-ում կան բազմաթիվ հայազգի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել ՀՀ կառավարության կողքին

Ալիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել. նրանից 60.000 դոլար են պահանջել

Վերականգնվել է 6.7 մլն դրամ. հայտնաբերվել են չարաշահումներ տրանսպորտի տեխզննման հարցում

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից խոսել են Յունկերի հետ եւ հրավիրել նրան Երեւան

Ինչ էր կատարվում կուլիսներում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչից րոպեներ առաջ (լուսանկարներ)