Նոյեմբերյանի պետական քոլեջում 3 տարի առաջ սկսված հակամարտությունը չի ավարտվել

Վերջերս պաշտոնական հաղորդագրություն տարածվեց Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրենի թույլ տված չարաշահումների եւ յուրացումների մասին:

Պարզվում է՝ խոսքն այն տնօրենի մասին է, որի նշանակման վերաբերյալ տարիներ առաջ մամուլում անանուն բաց նամակ էր հրապարակվել, որում զգուշացվում էր «կրթօջախին վերահաս պատուհասի եւ դրա նկատմամբ պետական մարմինների անտարբերության մասին»:

Տնօրեն Արմեն Ղազարյանը մրցութային կարգով այդ պաշտոնում է նշանակվել 2014 թվականին: Մրցույթ անցկացվել է երկու անգամ, մինչեւ որ նա ընտրվել է: Ղազարյանի դեմ ուղղված բաց նամակում նկարագրվում էր, որ մրցակիցները եղել են երկուսը՝  այդ թվում՝ ներկայումս քոլեջի փոխտնօրեն, դասախոս Անահիտ Փարսադանյանը: Առաջին մրցույթի ժամանակ այդ ընթացքում տնօրենի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը չի հաղթահարել գրավոր փուլը եւ դուրս է մնացել մրցույթից: Բայց խորհուրդը միեւնույն է Փարսադանյանին չի ընտրել: Նրա օգտին գրանցվել է 4 կողմ եւ 7 դեմ ձայն:

«Կառավարման խորհուրդը, որ կազմված էր 11 անդամից (7 դեմ եւ 4 կողմ ձայներով) համարեցին ոչ նպատակահարմար կրթօջախի ղեկավարումը փոխանցել դասախոս-մասնագետին: Կոլեկտիվի անդամների վրդովմունքին եւ բողոքին ի պատասխան հասկացրին, որ իրենց վերեւից ասված է, եւ որ ցավում են, բայց ոչինչ չեն կարող անել»,- նշվում է 2014 թվականին գրված բաց նամակում:

Հետո, ինչպես տեղեկացանք, եւս մեկ մրցույթ է հայտարարվել: Անահիտ Փարսադանյանը դրան այլեւս չի մասնացել, իսկ այժմ գործող տնօրենն ընտրվել է միաձայն:

Եվ ահա նրա նշանակումից երեք տարի անց հայտարարվում է ամբողջ այդ ընթացքում չարաշահումներ թույլ տալու մասին:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետեւողական ուսումնասիրման արդյունքում բացահայտել են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի դեպք:

Ըստ այդմ, ոստիկանները պարզել են, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղ.-ն 2014-ից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, քոլեջի դասասենյակները ջեռուցելու պատրվակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վառելիքի գնման պայմանագրեր է կնքել մատակարար ընկերության հետ:

Մատակարարից գնվել է շուրջ 3.000.000 դրամի 8 172 լիտր դիզելային վառելիք, բայց դասասենյակները ջեռուցվել են վառելափայտով։ Արմեն Ղ.-ն փայտամթերքի համար վճարել է շուրջ 1.000.000 դրամ կամ գումարի փոխարեն, փոխանակման կարգով հատկացրել է վառելիքի կտրոններ, իսկ մնացած՝ իրեն վստահված շուրջ 2.000.000-ի դիզելային վառելիքը յուրացման եղանակով հափշտակել է:

Այս տարիների ընթացքում ձեռք բերված վառելիքի օգտագործում ցույց տալու համար Արմեն Ղ.-ն կազմել է վառելիքի ելքի կեղծ ապրանքագրեր եւ բաշխման գրաֆիկներ:

Նոյեմբերյանի պետական քոլեջից մեզ պատասխանեցին, որ տնօրենը թեպետ աշխատում է, բայց տեղում չէ եւ նրա հետ խոսել հնարավոր չէ: Պնդեցին, որ այդ մեղադրանքները ոչինչ չեն նշանակում, դրանք դեռ ապացուցման կարիք ունեն եւ որ այդ ամենը տնօրենի ընտրությունից եկող պատմության շարունակությունն է:

Պարզվեց նաեւ, որ Նոյեմբերյանի քոլեջի մի խումբ աշխատակիցներ խնդրի վերաբերյալ բաց նամակ են գրել եւ այն հրապարակել հաստատության ֆեյսբուքյան էջում:  

Դրանում մասնավորապես ասվում է, թե կոլեկտիվը կարծում է, որ 2 միլիոն դրամի յուրացման վերաբերյալ մեղադրանքն անհիմն է: Չեն հերքում, որ ջեռուցումն իրականացվել է փայտով եւ առաջակում են ինքնուրույն հաշվարկներ անել:

«Կոլեկտիվը, ինչպես նաեւ ուսանողությունը փաստում են, որ 2014-2017 ուսումնական տարիներին ջեռուցումը կատարվել է լիարժեք. յուրաքանչյուր տարի քոլեջի դասասենյակների եւ աշխատասենյակների՝ թվով 18 վառարանի ջեռուցմանը անհրաժեշտ է տարեկան շուրջ 75 մ3 վառելափայտ, ինչպես նաեւ դիզվառելիք՝ վառարանները վառելու համար: Ցանկացած անձ կարող է կատարել պարզ թվաբանական հաշվարկ. եթե տնային տնտեսությունում ջեռուցման ժամանակահատվածում մեկ վառարանի համար անհրաժեշտ է լինում 15 մ3 վառելափայտ, ապա որքան անհրաժեշտ կլիներ 18 վառարանի համար ամբողջ ձմռան ընթացքում ջեռուցումն ապահովելու եւ ուսումնական գործընթացն առանց ընդհատումների կազմակերպելու համար: Ենթադրենք յուրացվել է 2 մլն դրամ, ինչպես նշվում է լրատվամիջոցներում, ապա ինչ միջոցներով է ապահովվել ջեռուցումը: Իսկ այն, որ 2014-2017 թթ.-ի ընթացքում չի եղել մի աշխատանքային օր, որ ջեռուցում չլինելու պատճառով ընդհատված լինի ուսումնական գործընթացը, կարող է փաստել յուրաքանչյուր ոք՝ թե ուսանողությունից, թե մանկավարժական կոլեկտիվից, ինչպես նաեւ Նոյեմբերյանի ՀՀ «ԱՆՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի (Առողապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն-խմբ.) կողմից կատարված ամենօրյա գրառումները, եւ հետեւություն անել. երեք տարվա կտրվածքով որքան գումար է անհրաժեշտ»:  

Տավուշի մարզում 1 մ3 վառելափայտի միջին գինը 15 հազար դրամ է: Տարեկան 75 մ3 պահանջարկի դեպքում ստացվում է, որ երեք տարում պետք է ծախսվեր 3 միլիոն 375 հազար դրամ: Այսինքն՝ ավելին, քան ոստիկանության հաղոդագրության մեջ նշված 3 միլիոն դրամն է:

Տպել
5760 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց