Երկու տարի ծառայելով մարդու խելքը չի փչանում. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Այդ նախագծի հեղինակը սպարապետն էր՝ Վազգեն Սարգսյանը, բայց այդ ժամանակ ժողովուրդը դեռ չգիտեր, թե բանակն ինչ է:

Armtimes.com-ի հետ  զրույցում այսպես մեկնաբանեց պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Բանակը չի խանգարում կրթություն ստանալուն, քանի որ վերջին տարիներին մարդիկ դիմել են, որ գնան բանակ պաշտպանելու, ինչ-որ բան անելու: Մեր ամենակարեւոր խնդիրը մեր երկրի պաշտպանությունն է: Երկու տարի ծառայելով կամ` երեք, երբեք մարդու խելքը չի փչանում: Իմիջիայլոց, ես պիտի ստեղծեմ այնպիսի պայմաններ, որ սովորողները չգնան ծառայելու, քանի որ ունեմ տղա թոռնիկներ՝ սովորող, բայց ուղղորդում եմ, որ ծառայեն»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ երիտասարդը նախեւառաջ պետք է մտածի իր երկրի անվտանգության, պաշտպանության մասին, քանի որ այդպես ապահովում է գալիք սերունդների անվտանգությունը:

«Ես չեմ կարծում, որ երկու տարի ծառայությունը կարող է մարդուն շարքից հանել: Այսօր մեզ պետք չէր, որ գնա սովորի եւ հետո նոր գնա պաշտպանելու, այսօր մեզ պետք է հայրենիք: Իմ ժամանակ մարդիկ գնում ծառայում, գալիս սովորում էին: Նրանք, ովքեր ծառայած գալիս էին, միանգամից դոկտորոկան ու թեկնածուականներ էին պաշտպանում»,- նշեց նա:

Armtimes.com-ի հարցին, թե երեկ որոշ պատգամավորներ բարձրաձայնում էին, որ պատգամավորների տղաներից շատերը չեն ծառայում, Սահակյանն ասաց.

«Այն ժամանակ օրենքն այդպիսին է եղել, որ նրանք չպետք է ծառայեն եւ ասեմ, թե ինչու է օրենքն այդպիսին եղել, որովհետեւ մարդիկ այդքան մոտ չեն եղել բանակին եւ բանակաշինությաննը»,- ասաց Գալուստ Սահակյանը:  

Այն, որ երիտասարդների շրջանում խոսակցություններ են պտտվում՝ եթե գիտությամբ զբաղվելու հնարավորություն չունեցան, ապա Հայաստանից կարտագաղթեն, Սահակյանը չհավատաց:

«Մենք ասում ենք, որ եթե դու ուզում ես ստեղծել աշխարհին հայտնի պետություն, ապա դու պետք է մնաս, բայց եթե գնում ես, դու չես ստեղծում հզոր պետություն: Այնպես չէ, որ այդ օրենքն արտագաղթին մեծապես կնպաստի»,- ասաց պատգամավորը:

Գալուստ Սահակյանից նաեւ հետաքրքրվեցինք, իր եւ Կարինե Աճեմյանի կողմից առաջարկած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ժամկետների երկարացման վերաբերյալ. արդյո՞ք այն չի ստեղծում արտոնություն, օրինակ՝  18 տարեկանը դեռ չլրացած գնալ եւ 27 տարեկանում ետ վերադառնալ ու չծառայել:

«Այս տարի վերջին անգամ ենք ներկայացնում, սրանից հետո էլ չի գործելու: Նրանք, ովքեր գնացել են երկրից, չեն ծառայել, իրենք գիտեն: Այս օրենքի մեջ կա, որ եթե նրանք այս օրենքով ազատվել են, էլի պատժվում են, կգա ժամանակ, որ չեն կարողանա պետական պաշտոն զբաղեցնել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
5242 դիտում

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն