Ուսանողները ընդունեցին վարչապետի առաջարկը. հանդիպմանը լրագրողներ չեն մասնակցի (թարմացվող)

16:35 Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դասադուլ անցկացնող ուսանողների հետ հանդիպմանը մասնակցում են նաեւ կրթությանեւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

«Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում են նաեւ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարները»,- գրել է վարչապետի մամուլի խոսնակը:

15:08- Տեւական քննարկումներից հետո ի վերջո ուսանողներն ընդունեցին վարչապետի առաջարկը. 5 հոգանոց խմբով նրանք քիչ անց կհանդիպեն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպմանը, սակայն լրագրողներ ներկա չեն գտնվի:

15:06- Արամ Վարդևանյանը խոստացավ ճշտել, թե ինչ ձևաչափով է տեսանկարահանվելու և նյութը տրամադրվելու ուսանողներին: Վարչպետի օգնականը վերադառնալով կառավարությունից ասաց, որ երկու ժամում կտրամադրեն տեսանյութը, եթե հանդիպումը տևի մեկ ժամ: Տեսանյութը առանց մոնտաժման կրտամադրվի բոլորին:

14:58- Արամ Վարդևանյանն ասաց, որ իր համար ուսանողների մոտեցումն անհասկանալի է: Վարչապետի արարողակարգի պետ Լևոն Ավետիայանն էլ ասաց, որ ուղիղ եթերում հանդիպում ձևաչափ իր պրակտիկայում չի եղել: Նա առաջարկեց, որ հնարավոր հանդիպման տեսագրությունը կարող են տրմադրել ուսանողներին: Տեսանյութը կնկարահանի կառավարության լրատվականը: 

14:47- Ուսանողները հայտարարեցին, որ կառավարության մոտեցումը ողջունում են եւ մերժքցին առանց լրագրողների ներկայության հանդիպել: Նրանք առաջարկեցին, եթե հնարավոր է գոնե մի լրատվամիջոց ուղիղ հեռարձակում ապահովի: Արամ Վարդևանյանն ասաց, որ աշխատանքային քննարկումը նման ռեժիմում չի անցկացվում: Այժմ ուսնողները փորձում են ուղիղ եթեր ապհովելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել վարչպետի օգնականի հետ:

14:46- Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ 5 րոպեից վարչապետի օգնականը կգա և իրենք կհայտարարեն վարչապետի հետ հանդիպելու կարիք կա , թե չէ:

14:30- Արամ Վարդևանյանը վերադարձավ և հայտարարեց, որ 15 րոպեից հանդիպում կկազմակերպեն և կլսեն ուսանողներին: Նա առաջարկեց քննարկման համար 5 հոգանոց խումբ կազմել: Քննարկումը լինելու է վարչապետի մասնակցությամբ: Լրագրողների համար քննարկումը փակ է: Ուսանողները քննարկման առաջարկին կպատասխանեն 15 րոպեից:

14:18- Բողոքող ուսանողներին լսելու համար նրանց հետ հանդիպեց վարչապետի օգնական Արամ Վարդանյանը: Կառավարության շենքի դիմաց Արամ Վարդևանյանը սկսեց քննարկել օրենքի դրույթներ` նշելով, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է: Ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանն արաջարկեց բովանդակային քննարկում չծավալել, և ասաց,  որ ուզում են ընդամենը լսել Կարեն Կարապետյանի կարծիքը: Արամ Վարդապետյանն առաջարկեց գրվոր կամ բանավոր ձևակերպել մտհոգությունները: Դավիթ Պետրոսյանը կրկին բացատեց, որ ուզում են վրչապետի կարծիքն իմանալ, եթե դրանից հետո քննարկման առարկա լինի, կքննարկեն: Վարչապետի օգնականը գնաց վարչապետի կարծիքն իմանալու:

14:07- Դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը Կառավարության շենքի դիմաց հայտարարեց, որ ուսանողները տարկետման վերացման օրենքի վերաբերյալ չեն լսել վարչապետի կարծիքը: «Մենք սպասում ենք, որ իմանանք ձեր կարծիքը»,- ասաց Դավիթ Պետրոսյանը: Ուսանողներն այժմ կառավարության շենքի դիմաց հավաքված սպասում են Կարեն Կարապետյանի արձագանքին և վանկարկում են, «վարչապետ արձագանքի, տաեկետում լինեկու ա»:

13:38- Քայլերթին մասնակցող ուսանողները Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից մուտք գործեցին Աբովյան փողոցի երթևեկելի հատված և մինչև Սայաթ Նովայի պողոտայի հատման մասը անցան եթևեկությունը դադարեցրած: Կազմակերպիչների առաջարկով ուսանողները երթը դեպի կառավարություն շարունակեցին մայթով: Երթի մասնակիցները փողոցի երթևեկելի մաս դուրս գալու ևս մեկ անհաջող փորձ կատարեցին, սակայն ոստիկանության պահանջով դուրս եկան փողոցից:

Երրորդ փորձից հետո ուսանողները փակեցին Աբովյան փողոցը և երթևեկելի մասով շարժվում են կառավարություն:

Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կոըտակված:

13:11- Քիչ առաջ ԵՊՀ-ի սև շենքին հարող տարածքում դասադուլ անցկացնող ուսանողները տեղեկացան, որ պնախարար Վիգեն Սարգսյանն այսօր պետք է այցելի Ճարտարագիտական համալսարան:

Դասադուլի կազմակերպիչները հավաքվածներին հայտնեցին, իրենք կողմ չեն պոլիտեխնիկ գնալու և այնտեղ ակցիա անելու մտքին: Լիդերների միտքը ոգևորությամբ ընդունվեց ուսանողների կողմից, և ի պատասխան այդ արձագանքի առաջարկեցին նախարարին գալ ԵՊՀ և լսել իրենց:

Մի քանի րոպե անց որոշվեց գնալ գյուղինստիտուտ, սակայն շատ չանցած վերանայվեց այդ որոշումը: Այժմ ուսանողները Աբովյան փողոցով շարժվում են Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց ակցիա անելու:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր ակադեմիական տարկետման իրավունքը պահպանել պահանջող ուսանողների դասադուլի երրորդ օրն է: Երեւանի պետական համալսարանի բակում առավոտից հավաքված ուսանողները շարունակում էին վանկարկել իրենց կարգախոսները՝ «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության»:

Դասադուլի մասնակիցները հնչեցնում էին նաեւ իրենց միանալու կոչեր. «Ուսանող, միա-ցիր», «դասախոս, միա-ցիր»:

Չնայած տեղացող անձրեւին, ուսանողները երթով շարժվեցին դեպի Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մասնաշենք: Այժմ կանգ են առել Կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի մոտ:

«Մենք հորդորորում ենք բոլոր դասախոսներին միանալ, հայտնել իրենց կարծիքը, ու չփորձեն ճնշումներից վախենալ, որովհետեւ մենք բոլորով նրանց կողքին կանգնած ենք, ինչպես նրանք՝ մեր կողքին»,- բարձրախոսով հայտարարեց մասնակիցներից մեկը՝ նշելով, որ ամեն օր իրենց միանում են նոր դասախոսներ:

Ուսանողները պահանջեցին իրենց թույլատրել շրջել համալսարանի մասնաշենքերի ներսում և տեսնել՝ արդյո՞ք լսարանները դատարկ են, թե՞ ոչ: Նախաձեռնության երեք անդամ մի քանի լրատվամիջոցի ուղեկցությամբ մտան մասնաշենքեր, որտեղ լսարանների մի մասը դատարկ էին, մի մասը փակ, որոշ լսարաններում էլ սակավաթիվ ուսանողներ կային: 

Հայտարարվեց, որ կենսաբանության ֆակուլտետի շուրջ 400 ուսանող չի մասնակցում դասին:  Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը նշեց, որ 100 տոկոսանոց դասապրոցես չէր ընթանում: Նա ընդունեց, որ պատճառը դասադուլն է, որը եւ ազդել է դասապրոցեսի վրա: «Ինձ թվում է՝ պատճառը դասադուլն է, բայց տարբեր կուրսերում տարբեր քանակով ուսանողներ եղել են, այսինքն՝ ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում, ճիշտ չէ», - ասաց դեկանը:

Բողոքի ակցիայի ժամանակ հարթակից  նախաձեռնողներից Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով ընթերցեց այս պահին զինծառայության մեջ գտնվող տղաներից մի քանիսի՝ դասադուլ հայտարարած ուսանողներին ուղղված նամակը՝ նշելով, որ զինծառայողներն աջակցում են բողոքի ակցիային: «Տղաները լինելով զինվոր աջակցում են մեր ակցիայյի ու պահանջներին, կարծում եմ սրանից հետո այս թեմայով խոսլեն ավելորդ է», - հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցների մեկը:

Ի դեպ, այս պահին Երեւանի պետական համալսարանում հրավիրված է ռեկտորատի նիստ, որտեղ պետք է քննարկվի տարկետման իրավունքի եւ ուսանողների բողոքի թեման:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5323 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին