Դասադուլ. 400 ուսանող բացակայում է, դասապրոցեսը կարող է տապալվել. գործին խառնվել է ԱԱԾ-ն

«Հանուն գիտության նախաձեռնության զարգացման» անդամների կազմակերպած ընդդեմ նոր օրենսդրական փոփոխություններով սահմանվող բուհական տարկետման իրավունքի սահմանափակման բողոքի ակցիան, որը վերածվել է նաեւ դասադուլի, էականորեն ազդել է ԵՊՀ-ում դասապրոցեսի վրա: Բողոքի ակցիան այսօր ավելի մարդաշատ է, քան նախորդ օրերին, ուսանողնեի թիվը ավելացել է, մասնակցում են մի քանի հարյուր ուսանողներ:

Այսօր նախաձեռնության ադամները ԵՊՀ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պահանջեցին իրենց թույլատրել շրջել համալսարանի մասնաշենքերի ներսում և տեսնել՝ արդյո՞ք լսարանները դատարկ են, թե՞ ոչ: Նախաձեռնության երեք անդամ մի քանի լրատվամիջոցի ուղեկցությամբ մտան մասնաշենքեր, որտեղ լսարանների մի մասը դատարկ էին, մի մասը փակ, որոշ լսարաններում էլ սակավաթիվ ուսանողներ կային: 

Հայտարարվեց, որ շուրջ 400 ուսանող չի մասնակցում դասին:  Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը նշեց, որ 100 տոկոսանոց դասապրոցես չէր ընթանում: Նա ընդունեց, որ պատճառը դասադուլն է, որը եւ ազդել է դասապրոցեսի վրա: «Ինձ թվում է՝ պատճառը դասադուլն է, բայց տարբեր կուրսերում տարբեր քանակով ուսանողներ եղել են, այսինքն՝ ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում, ճիշտ չէ», - ասաց դեկանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերում տարկետման վերացմանը, դեկանը նշեց. «Պիտի ասեմ, որ տարկետման վերացմանը կողմ չեմ, բայց ընդհանուր առամամբ սա պետք է քննարկման առարկա դառնա, պետք է քննարկել, դասադուլները սխալ են», - նշեց նա՝ հասկացնել տալով, որ օրենքի նախագիծը մինչեւ ներկայացնելն ԱԺ չի քննարկվել պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի դիմաց արդեն երրորդ օրն է, որ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց բողոքը հայտնելով տարկետման իրավունքը հանելու օրենսդրական նախաձեռնության դեմ: Դասադուլի կազմակերպիչը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն է, որը հայտարարել է, որ ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, մինչև վերանայվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքին վերաբերող դրույթները: Ուսանողների որոշման վրա չի ազդել նաեւ Նոյեմբերի 8-ին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպումը: Նրանք նաեւ նշում են, որ չեն գնացել Պնախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման, քանի որ Սարգսայնը «հանդիպում է դիրքորոշում չունեցող ուսխորհրդի հետ»:

Նոյեմբերի 8-ին այցով Տավուշի մարզում գտնվող Վիգեն Սարգսյանը դասադուլ հայտարարած ուսանողների մտագոհությունները դիտարկել էր նորմալ «ժողովրդավարական գործընթացների» ծիրում: «Անդրադառնալով մի խումբ ուսանողների հայտարարած դասադուլի հնարավոր պատճառներին և հետևանքներին՝ Վիգեն Սարգսյանը ասել է, որ ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում, երբեմն նաև բախում, սակայն միևնույն ժամանակ ենթադրում է որոշումների կայացում մեծամասնության դիրքորոշմամբ», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Չնայած այս հայտարարություններին՝ բողոքի ակցիայի մասնակիցները արձանագրում են, որ դասադուլի շրջանակներն ընդլայնվում են: «Պետք է արձանագրենք, որ գրեթե 400 ուսանող բացակայում է դասապրոցեսից: Նրանք գուցե այսօր չեն մասնակցում բողոքի ակցիայի նաեւ եղանակային պատճառներով, սակայն այս պատկերն արդեն խոսուն է», - հայտարեց ցույցի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, նաեւ հայտնի է ժամանակին որպես Հաց բերողին նվիրված ցույցերի կազմակերպիչ:

Այսօր ակցիայի ժամանակ տեղի ունեցավ նաեւ վիճաբանություն ԵՊՀ պրոռեկտոր Ալիկ Ղարիբյանի ու բողոքավոր ուսանողների միջեւ: Ղարբյանը սաստող ու բարձր տոնով հայտարարեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչներն իրենց ադեկվատ չեն պահում եւ իրավունք չունեն մտնել ու ստուգել լասարանները, ինչին կոշտ արձագանքեց Դավիթ Պետրոսյանը: Այնուհետեւ նրանք մտան լսարան, որտեղ եւ շարունակեցին խոսակցությունը:

Որոշ ժամանակ անց բողոքի ակցիայի ժամանակ հարթակից Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով ընթերցեց այս պահին զինծառայության մեջ գտնվող տղաներից մի քանիսի՝ դասադուլ հայտարարած ուսանողներին ուղղված նամակը՝ նշելով, որ զինծառայողներն աջակցում են բողոքի ակցիային: «Տղաները լինելով զինվոր աջակցում են մեր ակցիայյի ու պահանջներին, կարծում եմ սրանից հետո այս թեմայով խոսլեն ավելորդ է», - հայտարարեց բողոքի ակցյիա մասնակիցների մեկը:

Հատկանշական է, որ այս անգամ ի տարբերություն անցած երկու օրերի, ԵՊՀ-ի մասնաշենքերի դռները փակ չեն ուսանողների դեմ: Ամեն դեպքում անհրաժեշտության պարագայում բացում են եւ անգամ թույլատրում ակցիայի ներկայացուցիչներին շրջել լսարաններով: Ըստ մամուլի տեղեկությունների սա մտածված գործելավոճ է եւ գործընթացը համակարգում է ԱԱԾ-ն:

«Հրապարակ» թերթի տեղեկություններով ԱԱԾ-ն ուշիուշով հետեւում է ուսանողների բողոքի ցույցերին` կապված տարկետման օրենքի հետ, եւ ներքին կարգով զգուշացրել է դեկաններին, ուսխորհուրդների նախագահներին` պատրաստ լինել ներքաղաքական զարգացումների:

«Ըստ լավատեղյակ աղբյուրների` այս օրերին ոչ միայն ուսումնասիրվում է ցույցի կազմակերպիչների` «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի ԱԺ օգնական Վահան Կոստանյանի, Հաց բերողին նվիրված ցույցերի կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանի, էլ առավել` Սեյրան Օհանյանի թիմի` ՕՐՕ դաշինքի երիտթեւի ղեկավար Մանուել Մանուկյանի վարքը, այլեւ ցույցերի էներգետիկան, զարգացման հնարավորությունները, որը, ըստ ԱԱԾ-ի, առայժմ բարձր չէ, բայց «աճման տենդենց ունի»», - նշում է թերթը։

Ըստ հրապարակման, ԱԱԾ-ից խորհուրդ են տվել ԵՊՀ պատասխանատուներին` այլեւս ու երբեք չփակել ֆակուլտետների դռները. «ԵՊՀ-ի ուսանողը սպեցիֆիկ է, դուռը փակեցիր, հակառակ էֆեկտ կտա»: Հիմա կողմերը խաղում են ժամանակի վրա։ Բանն այն է, որ երեքշաբթի մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, «Զինապարտության մասին» օրենքը դրվելու է երկրորդ ընթերցման, իշխանությունները հույս ունեն, որ մինչ այդ ցույցերն ինքնուրույն կմարեն։ Ցույցի մասնակիցներն ու նրանց համախոհները փորձում են ուսանողական բունտին որոշակի քաղաքական երանգ տալ եւ տեղափոխել Բաղրամյան պողոտա` ԱԺ շենքի մոտ»:

Այս պահին ուսանողները մեծ երթով գնում են դեպի կառավարություն, որտեղ փորձելու են հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6818 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում