ՊՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ

29/10/2016 schedule16:50

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը` նվիրված զինված ուժերի օպերատիվ օղակի պաշտոնամասնագիտական և հրամանատարական պատրաստության պլանավորման ու կազմակերպման վիճակին, առկա խնդիրներին և կատարելագործման ուղիներին: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են ՊԲ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով օրակարգում ներառված հարցերը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախ անդրադարձել է պաշտպանական համակարգում «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթներին և առավելագույն արդյունքի հասնելու ռազմավարության հիմնական ուղղություններին: Այս համատեքստում պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը և դա բնավ չի տանում հասարակությունը կամ պետության ռազմականացմանը:

«Չի կարող հասարակությունըմեկուսացվել բանակից և հակառակը: Բանակի ժողովրդավարացումը և լիարժեք ինտեգրումըհասարակությանը, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի բնագավառներանում են այնպես, որ մենք դառնում ենք մեկ միասնություն, քաղաքացիական կյանքում ունեցածձեռքբերումներով ամրապնդելով նաև մեր զինված ուժերի մարտունակությունը:

Ազգ–բանակը դաայն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որը փոխանցվում էժողովրդին: Ազգ–բանակը դա այն հասարակությունն ու զինված ուժերն են, որտեղ նորարարգիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր մեկ քայլ է, դա այն վստահությունն է, որհասարակությունն ունի դեպի զինված ուժերը, դեպի մեր երկրի սպայական անձնակազմը: Դա այն պաշտպանական համակարգն է, որտեղ զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը՝ հստակիմանալով իր անելիքը, տեղը, դերն ու միջոցները»,- նշել է պաշտպանության նախարար ՎիգենՍարգսյանը:

Կոլեգիայի նիստի ընթացքում հիմնական զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը և ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Զեկույցներում և հարակից այլ ելույթներում, ինչպես նաև հարց ու պատասխանի ընթացքում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են տարվել զինված ուժերի օպերատիվ օղակի պաշտոնամասնագիտական և հրամանատարական պատրաստության կատարելագործման ուղղությամբ:

Առանձնակի ուշադրության կենտրոնում են եղել առաջավոր փորձի ուսումնասիրման և փոխանակման միջոցառումները: Առավել բարձրացել է շտաբների ներդաշնակ աշխատանքի և սպաների գիտելիքների, ունակությունների ու հմտությունների մակարդակը: Լայնորեն կիրառվել են ուսուցման նոր ձևեր և մեթոդներ: Կազմակերպվել են զորավարժություններ, հրամանատարական ու մարտավարական հավաքներ, ցուցադրական ու գործնական պարապմունքներ, խմբային վարժանքներ, հրաձգություններ և տարաբնույթ մարզումներ:

Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում հետագա անելիքների վերաբերյալ նիստի մասնակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3188 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել